«28» նոյեմբերի 2013 թ.                                                                                               ՓՎ-ե-317

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« Հայաստանի Հանրապետության դրոշի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-391-22.11.2013-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի վերջին պարբերությունում, որտեղ ամրագրված է ՀՀ դրոշի եւ դրա պատկերի գործածման կարգը սահմանելու լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը, նախատեսվում էհիշյալ մարմնին վերապահել ՀՀ դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանների սահմանումը նույնպես:Ա յնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Նախագծին կից հիմնավորման մեջ նշված չէ ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետ:

Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջը, համաձայն որի. «Եթե oրենքի նախագծով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենuդրական նախաձեռնության իրավունքով Հայաuտանի Հանրապետության կառավարության ներկայացրած oրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիu դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մաuին տեղեկանքում … նշվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը», ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը` « … Եթե oրենքով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ oրենքով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենքի անցումային դրույթներով uահմանվում են` 1) oրենքի այն մաuերը, որոնք գործելու են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը»:

2.2. Նախագծի 1-ին հոդվածի «9-րդ մասը» բառերը առաջարկում ենք փոխարինել «վերջին պարբերության» բառերով, քանի որ Օրենքի 3-րդ հոդվածի պարբերությունները համապատասխանաբար համարակալված չեն մասեր կոչվող արաբական թվանշաններով:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                                        Ք.ԳԵՈՎՇԱՆՅԱՆ