«16 » դեկտեմբերի 2013 թ.                                                                                            ՓՎ-ե-341

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-408-29.11.2013-ՊԻ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-4081 -29.11.2013-ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-4082 -29.11.2013-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

2.1. Նկատի ունենալով, որ Նախագծով սահմանվում է պետական պարգեւները կրելու կարգը (տես` Նախագծի 26-րդ հոդված), այլ ոչ թե պետական պարգեւները կրելու կանոնները (դրանց մասին Նախագծում ոչինիչ սահմանված չէ), ա ռաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` «Սույն օրենքը սահմանում է պետական պարգեւների տեսակները, Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներ հիմնելու, պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պետական պարգեւները կրելու կարգն ու պայմանները, կարգավորում է պետական պարգեւների հետ կապված հարաբերությունները»:

2.2. Նախագծի 2-րդ հոդվածի՝

ա ) վերնագրի «ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՄԱՍԻՆ» բառով (օրինաստեղծ պրակտիկայում, որպես կանոն, նման դեպքերում օգտագործվում է «մասին» բառը),

բ) 1-ին մասի «ՀՀ Նախագահի» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաuտանի Հանրապետության Նախագահի» բառերով, նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-ին մասի համաձայն. «Արգելվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրճատումները, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ եւ oրենքներով նախատեuվածների:

Արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպեu նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: Բացի այդ, ՀՀ Սահմանադրության մեջ օգտագործվում են միայն «Հայաuտանի Հանրապետության Նախագահ» կամ «Հանրապետության Նախագահ» հասկացությունները:

2.3. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի«ՀՀ» հապավումը առաջարկում ենք փոխարինել «Հայաuտանի Հանրապետության» բառերով :

2.4. Նախագծի 5-րդ հոդվածի «Հանրապետության Նախագահն» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «Հայաuտանի» բառը, այդ կերպ համահունչ դարձնելով Նախագծի տեսքտին (տես՝ Նախագծի 4-րդ, 25-րդ եւ 27-րդ հոդվածները) եւ ապահովելով հասկացությունների կիրառման միասնականության սկզբունքը:

2.5. Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «այլ անձ», 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի «այլ անձինք» բառերը հանել, քանի որ դրանց առկայությունը թույլ կտա «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, այն դեպքում, երբ նույն հոդվածով մանրամասն եւ կոնկրետ նշվում են տվյալ շքանշանով պարգեւատրման ենթակա անձինք: Բացի այդ, «այլ անձ» կամ «այլ անձինք» բառերի առկայությունը անհարկի մեկնաբանությունների եւ տարընթերցումների տեղիք կարող է տալ:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 14-րդ եւ 16-րդ հոդվածներում, ուստի առաջարկում ենք դրանցից եւս հանել «, ինչպես նաեւ այլ անձինք» բառերը:

2.6. Առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «2. Պատվո շքանշանով պարգեւատրվում են պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական գործիչները, դիվանագիտական ներկայացուցիչները, հոգեւոր առաջնորդները (կրոնական գործիչները), բարեգործները եւ գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների կոլեկտիվները:»` այդ կերպ համապատասխանեցնելով Նախագծի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածների կառուցվածքին եւ միասնական խմբագրությանը:

2.7. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «արդարադատության» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «Հայաuտանի Հանրապետության» բառերը:

2.8. Առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. « 2. Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվում են քաղաքացիական եւ զինվորական բժիշկները, բուժքույրերը, բուժակները, դեղագետները, դեղագործները, բժշկագիտության ոլորտում նշանակալի գործունեություն ծավալած այլ անձինք, ինչպեu նաեւ բարեգործները։»` տեքստը համապատասխանեցնելով նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի իրավական ակտերում չի թույլատրվում oտարալեզու տերմինների անհարկի oգտագործումը:

2.9. Առաջարկում ենքքննարկել Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «կրոնական գործիչները» բառերից առաջ «հոգեւոր առաջնորդները» բառերը լրացնելու հարցը (տես՝ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մաս, 12-րդ հոդվածի 2-րդ մաս): Առաջարկությունն ընդունվելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ:

2.10. Նախագծի 24-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ. «Որդեգրողները Ծնողական փառքի մեդալով պարգեւատրման կարող են ներկայացվել որդեգրված երեխաների (երեխայի) առնվազն 5 տարվա պատշաճ դաստիարակության դեպքում։»: Այս կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել վերը նշված դրույթը, քանի, որ «պատշաճ դաստիարակություն» հասկացությունը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ:

2.11. Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրման կարիք ունի, քանի որ այն ինչպես իմաստային, այնպես էլ խմբագրական առումով ճիշտ չէ ձեւակերպված: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասի խմբագրությունը համապատասխանեցնել սույն փաթեթի կազմում ընդգրկված` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախա գ ծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության տեքստին:

2.12. Նախագծում առկա են նաեւ խմբագրական բնույթի թերություններ (օրինակ` որոշ շքանշանների անվանումները գրված են չակերտներում, իսկ որոշները` ոչ եւ այլն), որոնք կներկայացվեն Նախագծի աշխատանքային քննարկումների ընթացքում:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախա գ ծի(այսուհետ` Նախա գ իծ) վերաբերյալ:

3.1. Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

3.2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների «թվերը» եւ «թվերից» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «թիվը» եւ «թվից» բառերով:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախա գ ծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ՝                                                                Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ