«13» մայիսի 2014 թ.                                                                                                           ՓՎ-ե-79

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ -513-07.05.2014-ԱՄ-010/0 ) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ -5131 -07.05.2014-ԱՄ-010/0 ) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ -5132 -07.05.2014-ԱՄ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծերի փաթեթը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:

3. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ` Նախագիծ).

3.1 Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) նոր 19.3.-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի սկզբում առաջարկում ենք ավելացնել «կատարել» բառը :

3.2Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի նոր 19.5.-րդ հոդվածի 5-րդ մասից առաջարկում ենք հանել «առնվազն կեսը» բառերը, քանի որ այս մասով, ըստ էության, հավասար պայմաններ են ստեղծվում սույն Նախագծով պահանջվող` առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՇՄԶ հավաստագիր ստացողների եւ այդքան ստաժ չունեցող անձանց համար (ինչն արդեն իսկ արդարացի չէ), իսկ մյուս կողմից էլ` այս մասը ներքին հակասության մեջ է մտնում տվյալ հոդվածի 4-րդ մասի հետ, քանի որ այդ մասի համաձայն (եւ անվերապահորեն) հավաստագիրը տրվում է, եթե բուժաշխատողը. «... վերջին հինգ տարում ունի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:» :

ՀՀ ԱԺ աշխատակազմի
փորձաքննության վարչության
տնտեսական եւ սոցիալական
փորձաքննության բաժնի վարիչ`                                                                         Ա. Գալստյան

13.05.2014թ.