«11» մարտի 2015 թ.                                                                                                          ԻՎ-ե-17

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-728-24.02.2015-ՏՀ-010/0),««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-7281 -24.02.2015-ՏՀ-010/0), ««Պետական տուրքի մասին մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7282 -24.02.2015-ՏՀ-010/0), ««Հարկերիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-7283 -24.02.2015-ՏՀ-010/0),«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-7284 -24.02.2015-ՏՀ-010/0),«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-7285 -24.02.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հարկերիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում նշված «հասկացությունը» բառն անհրաժշետ է փոխարինել «15-րդ պարբերությունը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

2. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3.1-րդ հոդվածի 1-ին մասում պարզ չէ, թե այն անձը, ով ցանկանում է զբաղվել առեւտրի կազմակերպման գործունեությամբ, ինչ ժամկետներում այդ մասին պետք է ծանուցի ՀՀ ֆինանսների նախարարությանը: Ուստի առաջարկում ենք նշված հոդվածում լրացնել առեւտրի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու դեպքում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունծանուցելու ժամկետներին վերաբերող դրույթներ:

3. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 3.1-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ եթե ծանուցում ներկայացրած անձը ներկայացված տեղեկատվության մեջ կատարել է սխալներ, վրիպակներ, ապա լիազոր մարմինը իրականացնում է հաշվառում՝ ըստ ներկայացված տեղեկատվության, ինչը չի բխում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն՝ վարույթի մասնակիցների ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում վարչական մարմինը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաեւ նրանց ներկայությամբ, ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները: Մինչդեռ, Նախագծի հիշյալ հոդվածով վարչական մարմինը (լիազոր մարմինը) իրականացնում է հաշվառում՝ ըստ ներկայացված տեղեկատվության, այսինքն՝ առանց անձի ուշադրությունը հրավիրելու սխալների ու վրիպակների վրա` դրանք շտկելու նպատակով, ինչպես նաեւ նրանց ներկայությամբ, առանց ինքնուրույն ուղղելու ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները: Ընդ որում, սխալ ներկայացված տեղեկատվության ռիսկը կրում է ծանուցում ներկայացրած անձը: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի նշված դրույթը համապատասխանեցնել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին:

4. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 3.1-րդ հոդվածի 11-րդ մասի կետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:

5. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 3.3-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «լիազոր մարմնի կողմից» բառերից հետո առաջարկում ենք լրացել «դատարան» բառը, քանի որ նույն հոդվածով լրացվող՝ Օրենքի 3.4-րդ հոդվածի 3-րդ մասից բխում է, որ ծանուցված գործունեության դադարեցման մասին դիմում լիազոր մարմինը կարող էներկայացնել բացառապես դատարան (եւ ոչ որեւէ այլ մարմնի՝ վերադասության կարգով), որը հիմք է մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը համապատասխան գործունեության կասեցման համար:

6. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 3.3-րդ հոդվածի 7-րդ մասում խոսքը գնում է կասեցման որոշման մասին, իսկ նույն հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերում՝ կասեցման հրամանի մասին: Այսինքն՝ նույն հոդվածի տարբեր մասերով գործունեության կասեցմանը վերաբերող իրավական ակտը մի դեպքում համարվում է որոշումը (7-րդ մաս), իսկ մեկ այլ դեպքում՝ հրամանը (8-9-րդ մասեր), մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36- րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախարարներն ընդունում են հրամաններ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքներով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարները, կարող են ընդունել որոշումներ:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի հիշյալ հոդվածներում նշված «հրաման» բառը փոխարինել «որոշում» բառով:

Նույն տրամաբանությամբ առաջարկում ենք «որոշում» բառը՝ համապատասխան հոլովաձեւերով, գործածել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 3.3-րդ հոդվածի 10-րդ, 3.4-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ, 3.5-րդ հոդվածի 2-րդ մասերում:

7. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 3.4-րդ եւ 3.5-րդ հոդվածներից առաջ անհրաժեշտ է նշել «Հոդված» բառը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:

8. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 3.4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում իրավունք ունի կասեցնել ծանուցված գործունեությունը ծանուցված գործունեության մասով մինչեւ դատարանի կողմից ծանուցված գործունեությունը ծանուցված գործունեության մասով դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունած վճիռն ուժի մեջ մտնելը:Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լրացվող՝ 3.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը վերաբերում են ծանուցված գործունեության դադարեցման հիմքերին: Այսինքն՝ լիազոր մարմինը վերը նշված հիմքերով ոչ թե պետք է կասեցնի, այլ պետք է դադարեցնի ծանուցված գործունեությունը , ինչը հանդիսանում է լրացվող՝ 3.4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը : Մասնավորապես՝ նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազոր մարմինը իրավասու է դադարեցնել ծանուցում ներկայացված անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով. առաջին՝ ծանուցման մեջ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում, եւ երկրորդ՝ գործունեության կասեցման ժամկետում կասեցման խահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ գործողություն իրականացնելու դեպքում: Հետեւաբար՝ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 3.4-րդ հոդվածի 3-րդ մասը չի համապատասխանում նույն հոդվածի 1-ին մասին, քանի որ նշված հոդվածի 1-ին մասը վերաբերում է ծանուցված գործունեության դադարեցման հիմքերին, մինչդեռ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմինը նույն հիմքերով կասեցնում է ծանուցված գործունեությունը, բացառությամբ ՝ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման կամ այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձեւով հիմ նավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է ՝ ելնելով հանրային շահերից:

Միաժամանակ՝ լիազոր մարմնի որոշմամբ դադարեցվում է անձի գործունեությունը՝ ծանուցված գործունեության մասով (չի կասեցվում, քանի որ լրացվող՝ Օրենքի 3.4-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է ծանուցված գործունեության դադարեցման հիմքերին), մինչեւ դատարանիվճիռն ուժի մեջ մտնելը: Ստացվում է, որ եթե անձը ներկայացնում է վիճարկման հայց, որով բողոքարկում է լիազոր մարմնի՝ գործունեության դադարեցման մասին վարչական ակտը, ապա բոլոր դեպքերում նրա գործունեությունը դադարեցվում է, այսինքն՝ լիազոր մարմնի վարչական ակտի կատարումը չի կասեցվում, ինչը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի պահանջներին, որոնց համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Բացի այդ, Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 3.4-րդ հոդվածի 1-ին մասում նշված « իրավասու է դադարեցնել » ձեւակերպումն իր մեջ պարունակում է ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1205-Ն որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոնը, որը դրսեւորվում է լիազոր մարմնի իրավունքների եւ պարտականությունների ոչ հստակ լինելով: Մասնավորապես՝ « լիազոր մարմինը իրավասու է դադարեցնել » ձեւակերպումը հանգեցնում է լիազոր մարմնի իրավասությունը որպես հնարավորություն, այլ ոչ թե պարտավորություն մեկնաբանելուն: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ օրենքի 3.4-րդ հոդվածի 1-ին մասում նշված « իրավասու է դադարեցնել » բառերը փոխարինել «դադարեցնում է» բառերով:

9. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածում կատարվում է լրացում, մասնավորապես` նշված նախագծով 32-րդ հոդվածը լրացվում է նոր 2-րդ պարբերությամբ: Հարկ է նշել, որ 32-րդ հոդվածում արդեն իսկ առկա է 2-րդ պարբերություն, ուստի առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածո ւմ նշված «2-րդ» թիվը հանել:

10. Առաջարկում ենք հստակեցնել ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ պարբերությունում կատարվող փոփոխությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված պարբերությունում «գործողության» բառն ամրագրված մեկից ավել անգամ:

11. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը սկսել հետեւյալ բառերով.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի`

… »:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                             Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ՝ Ս. Թեւանյան

Ս. Առաքելյան

Ք. Խանազադյան