«08» ապրիլի 2015 թ.                                                                                                             ԻՎ-ե-31

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-750-03.04.2015-ՏՏ-010/0), ««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7501 -03.04.2015-ՏՏ-010/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7502 -03.04.2015-ՏՏ-010/0), ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7503 -03.04.2015-ՏՏ-010/0) եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7504 -03.04.2015-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված««Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում «ապրիլի 27-ի» բառերն առաջարկում ենք փոխարինել «փետրվարի 14-ի» բառերով՝ ճիշտ նշելու համար «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունման օրը:

2. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» բառերը, որպեսզի նախագծի վերնագիրը համապատասխանի բովանդակությանը:

3. Թեեւ Փաթեթի հիմնավորման մեջ որպես նպատակ նշված չէ «պետական եկամուտների կոմիտե» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխելը, այնուամենայնիվ, Փաթեթի մի շարք նախագծերում փոխվել է նաեւ այլեւս գոյություն չունեցող այդ մարմնի անվանումը: Փաթեթով առաջարկվող փոփոխությունների արդյունքում, սակայն, այդ մարմնի անվանումը պարունակող մի շարք օրենքներում համապատասխան անվանումը շարունակում է մնալ: Հետեւաբար, առաջարկում ենք դիտարկել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39.2-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 72-րդ հոդվածում, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում, 5-րդ հավելվածի վերնագրում եւ 8-րդ հավելվածի Ձեւ N 2-ի վերնագրում, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 61-րդ հոդվածի 7-րդ մասում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9.3-րդ հոդվածի 7-րդ մասում, 9.5-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում, 9.1-ին հոդվածի 4-րդ մասում եւ «Հայաստանի Հաբրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի հավելվածի 2-րդ մասի 2.1-ին բաժնի 2.1.9-րդ կետում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                     Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան