«27» մայիսի 2015 թ.                                                                                                          ԻՎ-ե-60

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-782-13.05.2015-ՏՀ-010/0), «Արտոնագրային հարկի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7821 -13.05.2015-ՏՀ-010/0), ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7822 -13.05.2015-ՏՀ-010/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7823 -13.05.2015-ՏՀ-010/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7824 -13.05.2015-ՏՀ-010/0), ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7825 -13.05.2015-ՏՀ-010/0), ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7826 -13.05.2015-ՏՀ-010/0), ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7827 -13.05.2015-ՏՀ-010/0), ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7828 -13.05.2015-ՏՀ-010/0), ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7829 -13.05.2015-ՏՀ-010/0), ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-78210 -13.05.2015-ՏՀ-010/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստան Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-78211 -13.05.2015-ՏՀ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-78212 -13.05.2015-ՏՀ-010/0), ««Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-78213 -13.05.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրային հարկի մասին», ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 8 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում հղում է կատարվում օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասին, մինչդեռ օրենքի 17-րդ հոդվածում 3-րդ մասը բացակայում է: Այդ առումով Նախագծի 8 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասին կատարված հղումը վերանայման կարիք ունի՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 8 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում հղում կատարել ոչ թե օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասին, այլ նույն հոդվածի 2-րդ մասին, քանի որ հանրային սննդի օբյեկտներում իրականացվող գործունեություն իրականացնողները (բացառությունների մասով) նշված են Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասում:

2. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասում պարզ չէ «համանման այլ միջոցառումների» հասկացության իրավական բովանդակությունը: Մասնավորապես՝ պարզ չէ, թե ինչ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար է գանձվում արտոնագրային վճար:

3. Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի «Աղյուսակ 1-ը» անհրաժեշտ է նախատեսել առանձին հավելվածով նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտով հաստատվող առանձին բաղկացուցիչ մասերը` կանոններ, կանոնադրություններ, կարգեր, հրահանգներ, պարզաբանումներ, պայմաններ, գնացուցակներ, ցուցակներ, ցանկեր, կազմեր, աղյուսակներ, գրաֆիկներ, քարտեզներ, գծապատկերներ եւ այլն, ձեւակերպվում են հավելվածների ձեւով, իսկ իրավական ակտի համապատասխան մասերը պետք է հղում պարունակեն այդ հավելվածներին:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասին, 29-րդ (ի դեպ՝ Նախագծում կա երկու 29-րդ հոդված, առաջարկում ենք շտկել այդ սխալը, նաեւ հայտնում ենք, որ այստեղ խոսքը վերաբերում է երկրորդ 29-րդ հոդվածին), 34-րդ, 39-րդ, 43-րդ, 47-րդ, 52-րդ, 57-րդ, 62-րդ, 67-րդ եւ 71-րդ հոդվածներին:

4. Նախագծի բոլոր հոդվածներում, բացառությամբ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ, 26-րդ, 36-րդ, 40-րդ, 44-րդ եւ 71-րդ հոդվածների, պահպանված չեն հոդվածի մասերի եւ (կամ) կետերի համարակալման՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնները:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով օրենսգրքում լրացվող 170.14 հոդվածում հղում է կատարվում «Արտոնագրային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անբաժանելի մաս համարվող թիվ 1, 2, 3, 4, 5 հավելվածներին, մինչդեռ Փաթեթում ներկայացված «Արտոնագրային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նման հավելվածներ առկա չեն: Հետեւաբար, առաջարկում ենք շտկել կատարված հղումը:

Միաժամանակ, օրենսգրքում լրացվող 170.14 հոդվածի 1-ին մասի երեք կետերում` առանց ձեռնարկատիրական արտոնագրի, ձեռնարկատիրական արտոնագրում չնշված գործունեության տեսակով, այլ ֆիզիկական անձին պատկանող արտոնագրով «Արտոնագրային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու վարչական իրավախախտումների դեպքերին անդրադառնալիս առաջին երկու կետերում նշվում է «ձեռնարկատիրական արտոնագիր» հասկացությունը, իսկ երրորդում` «արտոնագիր» տերմինը: Հարկ է նշել, որ «Արտոնագրային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական արտոնագիրը (այսուհետ ՝ Արտոնագիր) հանդիսանում է համայնքի ղեկավարի կողմից արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձին տրամադրված փաստաթուղթ, որը հավաստում է Արտոնագրում նշված գործունեության տեսակով եւ ժամանակաշրջան ում զբաղվելու իրավունքը: Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք օգտագործել «արտոնագիր» տերմինը բոլոր 3 կետերում:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                     Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ՝ Ս. Առաքելյան

Ք. Խանազադյան