«22» հուլիսի 2015 թ.                                                                                                                  ԻՎ-ե-82

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-838-18.07.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում հղում է կատարվում սույն մասի «բ.2» ենթակետով նախատեսված պատասխաններին, մինչդեռ հարցի քննարկման ընթացքում հարցին պատասխանելու հետ կապված հարաբերությունները կարգավորված են նույն մասի «բ.1» ենթակետով, ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «սույն մասի «բ.2» ենթակետով նախատեսված պատասխաններին» բառերը փոխարինել «սույն մասի «բ.1» ենթակետով նախատեսված պատասխաններին» բառերով:

2. Առաջարկում ենք Նախագծով կարգավորել նաեւ հարցի քննարկման ընթացքում պատասխանների արձագանքին արձագանքելու հետ կապված հարաբերությունները՝ նկատի ունենալով ՀՀ Ազգային ժողովի նիստերի անցկացման պրակտիկան:

Նախագծ ի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան