«11» հուլիսի2015 թ.                                                                                     ԻՎ-ե-88



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-843-05.08.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի վերնագրի «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով, քանի որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը կատարվում է երեք տեղերում, ուստի կատարվում է ոչ թե լրացում, այլ լրացումներ:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Հետեւաբար առաջարկում ենք «կամ Վերահսկիչ պալատի խորհրդի լիազորությամբ ՝ խորհրդիանդամը» բառերով լրացնել նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետը՝ «Վերահսկիչ պալատի նախագահը» բառերից հետո, քանի որ պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվությունն Ազգային ժողովի նիստում ներկայացվելիս եւս Վերահկիչ պալատի նախագահը կարող է արձակուրդում գտնվելու, արտերկիր գործուղման մեկնած լինելու կամ այլ պատճառով չկարողանալ անձամբ հանդես գալ հարակից զեկուցմամբ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                          Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ա. Մկրտչյան