«18» նոյեմբերի 2015 թ.                                                                                                       ԻՎ-ե-127

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-876-21.10.2015-ՊԻ-010/0) եւ ««Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-8761 -21.10.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքումլրացում կատարելու մասին»եւ««Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքումլրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի «(այսուհետ ՝ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագծի տեքստում «օրենսգիրք» բառն այլեւս չի կրկնվում:

2. Նախագծի 1-ին հոդվածի «54-րդ հոդվածը լրացնել 1.1 կետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «54-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով» բառերով, քանի որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ նաեւ ՝ Օրենսգիրք) 54-րդ հոդվածը համակալված է մասերով:

3. Օրենսգրքի «Ընտրելու իրավունքը» վերտառությամբ 2-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ համապետական ընտրություններ են համարվում Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունները, որոնք, բնականաբար, անցկացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում» բառերը հանել:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ ««Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

4. Նախագծի 1-ին հոդվածում օգտագործվում է «տեղամասային կենտրոնների բացում եւ փակում» արտահայտությունը, սակայն Օրենսգրքում տեղամասային կենտրոնների բացման եւ փակման մասին չկա որեւէ հասկացություն, իսկ Օրենսգրքի 63-րդ եւ 58-րդ հոդվածներում օգտագործվում են համապատասխանաբար «քվեարկության սկիզբ» եւ «քվեարկության ավարտ» հասկացությունները, ուստի Օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի«տեղամասային կենտրոնների բացումը եւ փակումը» բառերը փոխարինել «տեղամասային կենտրոններում քվեարկության անցկացման սկիզբը եւ ավարտը» բառերով:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ ««Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

5. Առաջարկում ենք Նախագծում անդրադառնալ նաեւ այն հարցին, թե կոնկրետ որ ժամերին պետք է հնչի օրհներգը (անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ՝ 1) առավոտյան ժամը 08:00-ին սկսվում է քվեարկությունը, ուստի օրհներգը պետք է հնչի նախքան այդ եւ չխանգարի քվեարկության բուն գործընթացին, 2) ժամը 20:00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռեւս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն, եւ տեղամասը փակելուց հետո օրհներգը պետք է հնչի վերոհիշյալ ընտրողների՝ տեղամասից հեռանալուց հետո):

Սույն կետով նշված առաջարկությունները բխում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի (իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները) եւ 45-րդ հոդվածի 3-րդ մասի (նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն) պահանջներից:

6. ««Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ինկետըլրացնել թ) ենթակետով» բառերն առաջարկում ենք փոխարինել ««Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-252-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ինմասըլրացնել թ) ենթակետով»բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետ և յալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը», եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածն 1-ին կետ չունի:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Ա. Սարգսյան (հեռ. 011-513-659)
Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)
Ա. Մանուկյան (հեռ. 011-513-616)
Ա. Քոչարյան (հեռ. 011-513-248)
Մ. Վասիլյան (հեռ. 011-513-273)