«04» ապրիլի 2016թ.
 ԻՎ-ե-35

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-972-31.03.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ 2016 թվականի բյուջեն ընդունվել է ամբողջ բյուջետային տարվա համար, եւ Նախագծին կից ներկայացված հիմնավորումը («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  ներկայացվող փոփոխությունների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությում սոցիալական խնդիրների մի մասի լուծման անհրաժեշտությամբ) չի հստակեցնում Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, որպիսի պարագայում Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «ժ» կետով նախատեսված՝ բյուջեների իրատեսության սկզբունքի խախտման:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` 
Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

        
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)