«27» հոկտեմբերի 2016թ.                                                                              ԻՎ-ե-111


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1075-29.09.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝Նախագիծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 52-րդ հոդվածի 1.1-ին մասը ճանաչվում է ուժը կորցրած: Նշված հոդվածի համաձայն՝ ընտրությունների ( հանրաքվեների ) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրն արգելվում է կաբելային ( մալուխային ) հեռուստաընկերությո ւնների կողմից վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների վերգետնյա եթերային այն ծրագրերը, որոնք պարունակում են քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ որեւէ այլ ձեւով: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն՝ քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների , հրապարակային միջոցառո ւմների, ինչպես նաեւ տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է: Հետեւաբար՝ ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրը քարոզչական նյութեր հրապարակելու արգելքն ամրագրված է ՀՀ ընտրական օրենսգրքով: Այդ առումով օրենքի հիշյալ դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի դրույթներին եւ դրանք ուժը կորցրած ճանաչելու նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է:

2. Նախագծի հոդվածների համարակալման հերթականությունը շտկման անհրաժեշտություն ունի:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 55.2-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Նշված մասի համաձայն՝ տ եխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո՝ առավելագույնը 15- օրյա ժամկետում , Ազգային հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ , որոնց անցկացման վայրիեւ ժամի մասին հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am): Օրենքի 55.2-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո՝ առավելագույնը երկու ամսվա ընթացքում , հիմք ընդունելով փորձաքննության եւ հանրային լսումների արդյունքները , Ազգային հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ: Գտնում ենք, որ նշված դրույթներն ուժը կորցրած ճանաչելու նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ հանրային լսումներն ուղղված են ֆիզիկական եւ իրավաբանական ա նձանց իրազեկմանը եւ հանդիսանում են կարծիքների հավաքման կարեւոր միջոցառում, որոնք հիմք են Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիա տրամադրելու դիմումը մերժելու համար:

4. Նախագծի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 62-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ լիցենզիան երկարաձգվում է յուրաքանչյուր տարածքում մինչեւ նշված տարածքը ներառող մարզում մասնավոր մուլտիպլեքսորի մուտքը , որից հետո հիշյալ հեռուստառադիոընկերությունների լիցենզիան առանց մրցույթի փոխարինվում է մինչեւ 2020 թվականը գործող թվային հեռարձակման լիցենզիաներով: Այդ առումով նշված դրույթը չի համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, քանի որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքով «լիցենզիայի փոխարինում» հասկացություն սահմանված չէ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                             Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)