«14» նոյեմբերի 2016թ.                                                                                                   ԻՎ-ե-116

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Դիվանագիտական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մա սին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1101-18.10.2016-ԱՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Դիվանագիտական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մա սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ պաշտոնավարության ավարտից հետո կենսաթոշակային տարիքի անցած Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող դիվանագետներին տրվում է Հյաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր: Ստացվում է, որ պաշտոնավարության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող դիվանագետներն իրենց դիվանագիտական անձնագրերը չեն հանձնելու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Ավելին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն չհանձնված կենսաթոշակային տարիքի անցած Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող դիվանագետների անձնագրերը չեն կարող համարվել անվավեր, քանի որ պաշտոնավարության ավարտից հետո կենսաթոշակային տարիքի անցած Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող դիվանագետները դիվանագիտական անձնագիրը կրելու ուժով համարվելու են դիվանագետներ կամ դրա կրելու իրավունքն ունեցող անձ: Մինչդեռ, «Դիվանագիտական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դիվանագիտական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաեւ կորած դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է անվավեր: Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Նախագծով առաջարկվող կարգավորումները չեն համապատասխանում «Դիվանագիտական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի պահանջներին:

Բացի այդ՝ հիմնավորված չէ, թե ինչ հանգամանքով է պայմանավորվում միայնՀայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող դիվանագետներին պաշտոնավարության ավարտից հետո դիվանագիտական անձնագիր տրամադրելը՝ նկատի ունենալով այն հագամանքը, որ «Դիվանագիտական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երեւանի քաղաքապետին), դիվանագետներին, սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ներկայացուցիչներին եւ ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, իսկ առանձին դեպքերում` այլ անձանց` Հայաստանի Հանրապետության Նախագահի թույլտվությամբ: Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին: Այդ առումով հստակ չէ, թե ինչ հանգամանքով է պայմանավորված պաշտոնավարության ավարտից հետո կենսաթոշակային տարիքի անցած Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող դիվանագետների եւ «Դիվանագիտական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածում նշված՝ կենսաթոշակային տարիքի անցած անձանց նկատմամբ Նախագծով առաջարկվող տարբերակված մոտեցում կիրառելը, քանի որ «Դիվանագիտական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածում նշված անձինք նույնպես իրավունք ունեն կրելու դիվանագիտական անձնագիր:

2. Նախագծի 1-ին հոդվածում նշված « (այսուհետ՝ Օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ Նախագիծը «Դիվանագիտական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքին այլեւս հղում չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                   Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)