«13» հունվարի 2017թ.                                                                                                  ԻՎ-ե-1

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1131-9.12.2016-ՍՀ-010/0), ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մա սին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11311 -9.12.2016-ՍՀ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11312 -9.12.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մա սին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք դրա 1-ին հոդվածի 1-ին մասում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-3-րդ մասերին, 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 5-րդ հոդվածի 1-ին մասին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 7-րդ հոդվածին, 10-րդ հոդվածին, 12-րդ հոդվածի 2-րդ մասին, 13-րդ հոդվածին, 14-րդ հոդվածի 2-րդ մասին, 15-րդ հոդվածին, 16-րդ հոդվածի 3-րդ մասին, 18-րդ հոդվածին, 22-րդ հոդվածին, ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մա սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ, 4-րդ, 7-րդ հոդվածներին, 10-րդ հոդվածի 2-րդ մասին, 11-12-րդ հոդվածներին:

2. Նախագծի՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք դրա 2-րդ հոդվածի 1-ին մասից, 20-րդ եւ 23-րդ հոդվածներից «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել: Բացի այդ՝ անհրաժեշտ է Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում, 5-րդ հոդվածի 2-րդ մասում, 8-րդ հոդվածում, 16-րդ հոդվածի 4-րդ մասում, 19-րդ հոդվածում, 21-րդ հոդվածի 2-րդ մասում, ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մա սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ, 6-րդ հոդվածներում, 8-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 9-րդ հոդվածի 2-րդ մասում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով, իսկ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր՝ 4-րդ մասով» բառերով:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու եւ (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշվիներին գումարները փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազոր մարմինը :

Առաջարկում ենք հստակեցնել, թե Հայաստանի Հանրապետության կառավարության՝ որ ոլորտում պետական լիազոր մարմնի մասին է խոսքը:

5. Նախագծի 20-րդ հոդվածի համաձայն՝ «տեղեկատվության տրամադրման կարգը եւ կազմը սահմանում է սույն մասով սահմանված համապատասխան բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը»:

Անհասկանալի է, թե ինչ կազմի մասին է խոսքը:

6. Նախագծի 23-րդ հոդվածի «դեպքերում» բառն առաջարկում ենք փոխարինել «դեպքերի վրա» բառերով:

7. Նախագծի 24-րդ հոդվածի «հրապարակմանը» բառն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

8. ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մա սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի «կետի 1-ին ենթակետում» բառերն առաջարկում ենք փոխարինել «մասի 1-ին կետում» բառերով:

9. ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մա սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասի «խախտվել է» բառերն առաջարկում ենք փոխարինել «խախտվել են» բառերով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                             Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)