«26» հունվարի 2017թ.                                                                                                          ԻՎ-ե-9

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«1971թ. Բանգլադեշում բենգալացի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1144-26.12.2016-ԱՀ-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված «1971թ. Բանգլադեշում բենգալացի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ եւ 52-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)