«13» հունվարի 2017թ.                                                                                                        ԻՎ-ե-3

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1145-28.12.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք դրա 2-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել: Առաջարկում ենք նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի «12.1-րդ հոդվածով հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր՝ 12.1-րդ հոդվածով» բառերով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն» բառով:

3. Նախագծի՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք դրա 5-րդ եւ 7-րդ հոդվածներում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)