«28» հուլիսի 2017թ.                                                                                                                                        ԻՎ-ե-97

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-63-11.07.2017-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվում է ««Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանում «էկոլոգիական բարձր կուլտուրա» բառերը փոխարինել «էկոլոգիական գրագիտություն» բառերով: Ըստ էության, խոսքը գնում է նոր՝ «էկոլոգիական գրագիտություն» հասկացության մասին, որի սահմանումը, սակայն, հետագայում չի տրվում Օրենքի 1-ին հոդվածում, որտեղ տրված են օրենքի հիմնական հասկացությունները: Հիշյալ հասկացության սահմանումը չտալը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի՝ եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:

2. Նախագծի 6-րդ հոդվածը, ի թիվս Օրենքի այլ հոդվածների, փոփոխություններ է նախատեսում նաեւ Օրենքի 1-ին հոդվածում, հետեւաբար, ըստ մեզ, Նախագծի 6-րդ հոդվածը պետք է դառնա Նախագծի 3-րդ հոդված՝ Օրենքում փոփոխությունների եւ լրացումների հաջորդականությունը պահպանելու նկատառումով: Առաջարկն ընդունելու դեպքում Նախագծի 3-րդ հոդվածը պետք է դառնա 4-րդ, 4-րդը՝ 5-րդ, 5-րդը՝ 6-րդ: Առաջարկը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասից, համաձայն որի՝ իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                            Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)

Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-63-11.07.2017-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                 Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)

Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)