«07» օգոստոսի 2017թ.                                                                                                                                   ԻՎ-ե-141

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-105-31.07.2017-ՊԻՄԻ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1051 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1052 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0), ««Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1053 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1054 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1055 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0), ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1056 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1057 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին մասում «Օրենքը» բառն առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքը» բառերով:

2.Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Հանրագիր ներկայացրած անձը պարտավոր է հանրագրի քննարկման ընթացքում հանրագիրը քննարկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին տեղեկացնել իր հասցեի կամ կապի այլ միջոցների փոփոխո ւթյան մասին»: Այդ առումով անորոշ է, թե հանրագիր ներկայացրած անձի կողմից հանրագիրը քննարկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին իր հասցեի կամ կապի այլ միջոցների փոփոխության մասին չտեղեկացնելու դեպքում ինչ իրավական հետեւանքներ կարող են առաջանալ: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատ արման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն»:

3.Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում անհրաժեշտ է նախատեսել հանրագիր ներկայացնող անձին հանրագրի վերաբերյալ կայացրած որոշման մասին ծանուցման ժամկետներին վերաբերող դրույթներ:

4.Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի3-րդ կետում անորոշ է, թե ինչ միջոցների մասին է, որոնք պետք է ձեռնարկվեն հանրագրի քննարկման արդյունքում կայացրած որոշման կատարման ուղղությամբ:

5.Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասում անորոշ է, թե հանրագրի քննարկումներին մասնագետներ ներգրավելու ինչ անհրաժեշտ դեպքերի մասին է խոսքը, եւ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտությունն ինչ չափանիշներով է որոշվելու:

6.Նախագծի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Եթե որպես հանրագիր ներկայացված դիմումը, հաղորդումը կամ առաջարկությունը պարունակում է վարչական վարույթ հար ուցելու հիմք հանդիսացող դիմում կամ բողոք, ապա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, որին հասցեագրված է հանրագիրը, վարչական վարույթ հարուցելու հիմք հանդիսացող դիմումը կամ բողոքն առանձնացնում եւ ընթացք է տալիս օրենքով սամանված կարգով»: Այդ առումով անորոշ է, եթե որպես հանրագիր ներկայացված դիմումը, հաղորդումը կամ առաջարկությունը պարունակում է հանցագործության մասին հաղորդում, ապա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձն ինչ վարքագիծ է դրսեւորելու:

7. Նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ «Եթե օրենքով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդու նմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենքի անցումային դրույթներով սահմանվում են՝

1) օրենքի այն մասերը, որոնք գործելու են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»՝ անհրաժեշտ է անցումային դրույթներում սահմանել Նախագծի 17-րդ հոդվածի 10-րդ մասի եւ 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ընդունվող ՀՀ կառավարության որոշ ումների ընդունման ժամկետները:

8. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասում անորոշ է, թե հանրագրերը վերահասցեագրելու, հանրագրի քննարկումը մերժելու որոշումներն ինչ ժամկետներում են ընդունվում, ինչպես նաեւ անորոշ են հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների ծանուցման ժամկետները: Ուստի առաջարկում ենք նշված մասում նախատեսել ժամկետներին վերաբերող դրույթներ:

Ժամկետներ անհրաժեշտ է նախատեսել նաեւ Նախագծի 22-րդ հոդվածում, որը վերաբերում է հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների ծանուցման հետ կապված հարաբերություններին:

9. Նախագծի 21-րդ հոդվածի 6-րդ մասում անորոշ է, թե նշված արձանագրության ձեւն ինչ իրավական ակտով է հաստատվելու:

10. ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 31.2-րդ հոդվածի 1-ին մասում «յուրաքանչյուր տարվա վերջում» ժամկ ետն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-105-31.07.2017-ՊԻՄԻ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1051 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1052 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0), ««Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1053 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1054 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1055 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0), ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1056 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1057 -31.07.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)