«11» սեպտեմբերի 2017թ.                                                                                                                               ԻՎ-ե-156

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-120-30.08.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Գեւորգ Պետրոսյանի եւ Վարդան Բոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը :

1. Ն ախագծի վերնագրում նշված «ՀՀ» բառ ն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները:

2. Նախագծի վերնագրում օրենքի անվանումն անհրաժեշտ է շարադրել առանց կետադրական նշանների:

3. Նախագծի վերնագրում «փոփոխություն» բառն անհրաժեշտ է փոխարինել«փոփոխություններ» բառով, քանի որ օրենսդրական նախաձեռնությամբ կատարվում է ոչ թե մեկ, այլ մի քանի փոփոխություն:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված «կետի» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասի» բառով,իսկ«ենթակետ» բառը՝«կետ» բառով` հիմք ընդունելով«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերին:

5. Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ հոդվածներում «կետ» բառը համապատասխան հովոլաձեւերով անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառով համապատասխան հոլովաձեւերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

6. Նախագծի 4-րդ հոդվածում «կետի» բառն անհրաժեշտ է փոխարինել«մասի» բառով, իսկ «ենթակետում» բառը՝ «կետում» բառով` հիմք ընդունելով«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

7. Նախագծի 5-րդ հոդվածի «կետն» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասն» բառով՝ հիմք ընդունելով«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան(հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-120-30.08.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ն առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան(հեռ. 011-513-360)