«19» սեպտեմբերի 2017թ.                                                                                                                                  ԻՎ-ե-160

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» (փաստաթղթային կոդ՝ Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Նախագծում արվում են դատողություններ Եվրասիական տնտեսական միությանը միանալու արդյունքում սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում հետընթաց տեղի ունենալու, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը չամրապնդվելու, առաջին անհրաժեշտության եւ լայն սպառման շուրջ 900 ապրանքներ ՀՀ տարածքում անխուսափելիորեն թանկանալու, անմիջական հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ ՀՀ տնտեսական հարաբերությունների զարգացումը չամրապնդվելու, աշխատուժի, ապրանքների, ֆինանսական միջոցների եւ ծառայությունների ազատ տեղաշարժը ապահովված չլինելու եւ այլնի մասին, որպիսի հանգամանքները ենթակա են գնահատման իրավասու մարմինների կողմից:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» (փաստաթղթային կոդ՝ Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                           Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)