«24» հոկտեմբերի 2017թ.                                                                                                                               ԻՎ-ե-180

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-140-03.10.2017-ՖՎ,ՊԻՄԻ,ՏՀ,ՏՏԳԲ,ՊԱ,ԵԻ,ԱՍ,ԳԿ,ԱՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի բոլոր 14 հոդվածների մասերն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

2. Նախագծի 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «Երեւան քաղաքային համայնք» բառերը (օգտագործվում են 9 անգամ) առաջարկում ենք փոխարինել «Երեւան համայնք» բառերով, քանի որ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-148-Ն օրենքով «քաղաքային համայնք» եւ «գյուղական համայնք» հասկացություններն այլեւս չեն գործածվում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Դանիելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-140-03.10.2017-ՖՎ,ՊԻՄԻ,ՏՀ,ՏՏԳԲ,ՊԱ,ԵԻ,ԱՍ,ԳԿ,ԱՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Դանիելյան (հեռ. 011-513-337)