ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-162-23.10.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը «հատուկ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «, առանձնահատուկ» բառով՝ ճիշտ նշելու համար համապատասխան համաձայնագրի անվանումը:

3. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված է, որ հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է կառավարության կողմից: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի անցումային դրույթներով սահմանել, թե երբ է ուժի մեջ մտնելու այդ դրույթը, եւ ինչ ժամկետում է կառավարությունն ընդունելու համապատասխան որոշումը: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից: Նման խնդիրներ առկա են նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 3-5-րդ մասերում եւ 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում:

4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի «անհատական» բառն առաջարկում ենք փոխարինել «անձնական» բառով՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 5-րդ հոդվածի 5-7-րդ մասերում պարզ չէ, թե ինչ ժամկետում պետք է կատարվեն դրանցում նշված գործողությունները:

6. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ձեւակերպումն առաջարկում ենք փոխել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները: Նույն հիմքով Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «սահմանվում է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սահմանվում են» բառերով:

7. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածների 2-րդ մասերից «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

8. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում անհրաժեշտ է նշել, թե ինչ շամկետում են կատարվում նշված գործողությունները:

9. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի անցումային դրույթներով սահմանել, թե երբ են ընդունվելու Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին (երկրորդ որոշման մասին է խոսքը), 3-րդ եւ 6-րդ հոդվածով նախատեսված կառավարության որոշումները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                 Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-162-23.10.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)