ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-186-16.11.2017-ՊԻՄԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1861 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1862 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1863 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1864 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0), ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1865 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0), ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1866 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1867 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «կանոնակարգում է» բառերն առաջարկում ենք փոխարինել «կարգավորում է» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:

2. Նույն հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք վերածել նախաբանի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն առաջարկում ենք զետեղել 4-րդ կետում՝ որպես տնտեսական բռնություն՝ հիմք ընդունելով նույն հոդվածի 1-ին մասում տրված ընտանիքում բռնության սահմանումը:

4. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք նշել, թե ինչ ժամկետում է Ոստիկանության ծառայողը նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենն ուղարկում ընտանիքում բռնություն գործադրած անձի մշտական բնակության վայրի Աջակցման կենտրոն: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 12-րդ մասում:

5. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ամսեկան» բառն առաջարկում ենք փոխարինել «ամսական» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:

6. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն» բառից հետո առաջարկում ենք լրացնել ամսական հանդիպումների քանակը:

7. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել:

8. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում «լրացումներ» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացումներ եւ փոփոխություն» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները: Նույն հիմքով անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում՝ «լրացում» բառը՝ «լրացումներ» բառով:

9. Նույն նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում, ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

10. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

11. Նույն հոդվածի եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ այդ նախագծերն այլեւս հղում չեն պարունակում համապատասխան օրենսգրքերին:

12. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը լրացնել 31.2-րդ գլխով, որը ներառում է 222.2-րդ հոդվածը: Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի կաննոները եւ հաշվի առնելով այն, որ այդ օրենսգրքում արդեն լրացվել է 31.2-րդ գլուխ՝ 222.2-222.10-րդ հոդվածներով (ուժի մեջ կմտնեն 2018 թվականի ապրիլի 10-ին)՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում լրացումը կատարել 31.3-րդ գլխի եւ 222.11-րդ հոդվածիմիջոցով:

13.«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.16-րդ հոդվածի «ՀՀ» հապավումը բացել՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի կանոնները:

14. Նույն նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 201.4-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ նախադասության առաջին «ընտանիքում» բառն առաջարկում ենք հանել:

15. ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարիել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-186-16.11.2017-ՊԻՄԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1861 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1862 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1863 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1864 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0), ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1865 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0), ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1866 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1867 -16.11.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)