ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղապսան գործողությունների դատապարտման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-203-6.12.2017- ԱՀ-013/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Ռուստամ Մախմուդյանի եւ Արմեն Աշոտյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղապսան գործողությունների դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ այլ օրենքների պահանջներին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղապսան գործողությունների դատապարտման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-203-6.12.2017- ԱՀ-013/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղապսան գործողությունների դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                         Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)