ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջհամայնքային միավորումների մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-205-7.12.2017-ՏՏԳԲ-011/0), ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2051 -7.12.2017-ՏՏԳԲ-011/0) եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2052 -7.12.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Միջհամայնքային միավորումների մասին», ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Միջհամայնքային միավորումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի «եւ դրա հիման վրա միավորման լուծարման պետական գրանցման» բառերն առաջարկում ենք հանել:

2. ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «Համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի» բառերն առաջարկում ենք փոխարինել «Համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածում «Համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի» բառեր չկան: «Համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի եւ միջհամայնքային միավորման խորհրդի» բառերն էլ առաջարկում ենք փոխարինել «Համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի կամ միջհամայնքային միավորման խորհրդի» բառերով:

3. Նույն նախագծի 6-7-րդ հոդվածներում, 8-րդ հոդվածի 1-ին մասում, եւ 10-11-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Միջհամայնքային միավորումների մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-205-7.12.2017-ՏՏԳԲ-011/0), ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2051 -7.12.2017-ՏՏԳԲ-011/0) եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2052 -7.12.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Միջհամայնքային միավորումների մասին», ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)