ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-225-15.12.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներն առաջարկում ենք նախատեսել նույն հոդվածով, քանի որ նշված հոդվածներով կատարվող լրացումները վերաբերում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նույն՝ 46-րդ հոդվածին:

2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

3. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում առաջարկում ենք «Խորհուրդի» բառը փոխարինել «Խորհրդի» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

3. Նախագծի 2-րդ հոդվածում՝ ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականիդեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն» բառերն անհրաժեշտ է հանել:

4. Նախագծի 2-րդ հոդվածում՝ «որոշումների դեմ բողոք կարող է տարվել դատարան» բառերն անհրաժեշտ է փոխարինել «որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-225-15.12.2017-ՏՀ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)