ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-220-15.12.2017-ՖՎ-011/0) եւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2201 -15.12.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագիծն «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հղում այլեւս չի պարունակում:

Նույն խնդիրն առկա է նաեւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում:

2. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

Նույն խնդիրն առկա է նաեւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում:

3. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «կետում» բառն առաջարկում ենք փոխարինել «մասում» բառով: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում, 11-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում եւ 12-րդ հոդվածի 3-րդ մասում:

4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերը տեքստից առաջարկում ենք բաժանել ոչ թե փակագծով, այլ միջակետով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում:

5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի «առաջին կետի 3-րդ մասում» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասի 3-րդ կետում» բառերով:

6. Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ինչ ժամկետում են ընդունվելու Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասով, 7-րդ հոդվածի 3-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ եւ 3-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասով եւ 1-ին մասի 6-րդ կետի երկրորդ նախադասությամբ նախատեսված իրավական ակտերը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

7. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 31-րդ հոդվածի 5-րդ մասում նշել, թե ինչ ժամկետում պետք է կատարվեն դրանցում նշված գործողությունները:

8. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստատիկ զամբյուղով ապահովված հիփոթեքային պարտատոմսեր թողարկողները պարտավոր են սույն հոդվածի առաջին մասով սահմանված տեղեկությունները ներկայացնել՝ հղում կատարելով զամբյուղում առկա ակտիվների առանձին ենթախմբերին, ընդ որում` այդ թողարկողների նկատմամբ չեն կիրառվու մ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (զ) եւ (ը) ենթակետերի, ինչպես նաեւ` 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետի պահանջները:

Եթե 2-րդ կետի պահանջներն ամբողջությամբ չեն կիրառվելու, ապա անհասկանալի է, թե ինչու է մինչ այդ նշվել 2-րդ կետի «զ» եւ «ը» ենթակետերի պահանջների չկիրառման մասին: Բացի այդ՝ առաջարկում ենք «կետի» բառը փոխարինել «կետերի» բառով:

9. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ եւ 36-րդ հոդվածներում առաջարկում ենք միակ մասը համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

10. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխի վերնագիրն առաջարկում ենք դարձնել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ»՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի կանոնները:

11. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի «պարբերության» բառն առաջարկում ենք փոխարինել «ենթակետի» բառով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-220-15.12.2017-ՖՎ-011/0) եւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2201 -15.12.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)