ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0), ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2511 -31.01.2018-ԱՍ-011/0), ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2512 -31.01.2018-ԱՍ-011/0), ««Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2513 -31.01.2018-ԱՍ-011/0), ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2514 -31.01.2018-ԱՍ-011/0) եւ ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2515 -31.01.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ ընտանիքների մասին», ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Բազմազավակ ընտանիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «նրանց» բառն առաջարկում ենք փոխարինել «բազմազավակ ընտանիքների եւ նրանց անդամների» բառերով:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի «, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ 4-րդ մասում նախատեսվածը ոչ թե բացառություն է 1-ին մասով նախատեսված ժամկետից, այլ նշում առ այն, որ բազմազավակ այն ընտանիքը, որում ծնողները կամ ծնողին հավասարեցված անձը հանդիսանում են օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող, Կարգավիճակ տրվում է, երբ ծնողները կամ ծնողին հավասարեցված անձը առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված են/է եւ փաստացի բնակվում են/է Հայաստանի Հանրապետությունում: Նման պահանջը բավարարող ընտանիքին Կարգավիճակ կտրվի 1-ին մասով նախատեսված ժամկետում:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասը, 14-րդ հոդվածի 2-րդ մասը, 15-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 2-3-րդ մասերը ենթադրում են կառավարության կողմից համապատասխան որոշումների ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագիծը լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե ինչ ժամկետում են ընդունվելու այդ որոշումները՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասի «հանդիսանում են» բառերն առաջարկում ենք փոխարինել «հանդիսանում է/են» բառերով, իսկ «օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող» բառերն առաջարկում ենք փոխարինել «օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող» բառերով:

5. Նախագծի 13-րդ հոդվածի վերնագրի «օգնությունը» բառն առաջարկում ենք փոխարինել «օգնությունը եւ սպասարկումը», իսկ նույն հոդվածի 2-րդ մասի «օգնության» բառը՝ «օգնության եւ սպասարկման» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

6. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք նշել, թե ինչ ժամկետում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնում տարեկան ծրագիրը:

7. Նախագծի 20-րդ հոդվածն առաջարկում ենք ներառել առանձին գլխում, քանի որ այն «եզրափակիչ դրույթ» չէ:

8. Նախագծի 5-րդ գլխի վերնագրի «ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՄԱՍ» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

9. Նախագծի 21-րդ հոդվածի «հրապարակման» բառն առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին, ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածին, ««Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին, ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին եւ ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

10. ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ այդ նախագծերը համապատասխան օրենքներին հղում այլեւս չեն պարունակում:

11. ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում, ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-3-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

12. ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող հոդվածն առաջարկում ենք համարակալել որպես 10.1-ին, ոչ թե 10.2-րդ հոդված՝ ճիշտ համարակալելու համար լրացվող հոդվածը:

13. ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող հոդվածի վերնագրի «օգնությունը» բառն առաջարկում ենք փոխարինել «օգնությունը եւ սպասարկումը» բառերով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)