ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0), ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2601 -08.02.2018-ԳԿ-011/0), ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2602 -08.02.2018-ԳԿ-011/0), ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2603 -08.02.2018-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2604 -08.02.2018-ԳԿ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2605 -08.02.2018-ԳԿ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2606 -08.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն կրթության մասին», ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերում է օրենքի նպատակներին, առաջարկում ենք ձեւակերպել նախաբանի տեսքով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, եւ Նախագծի 1-ին հոդվածից հանել «եւ նպատակները» բառերը:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում, 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 14-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 21-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը բացել եւ դարձնել «Հայաստանի Հանրապետության»՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասը:

3. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «սահմանվում է» բառերն առաջարկում ենք փոխարինել «սահմանվում են» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասը:

4. Նախագծի 9-րդ հոդվածի 9-րդ եւ 11-րդ մասերը, 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-դ կետը, 14-րդ հոդվածի 5-րդ մասը, 15-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ եւ 15-րդ մասերը եւ 27-րդ հոդվածի 10-րդ մասը նախատեսում են նոր իրավական ակտերի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ինչ ժամկետում են ընդունվելու այդ իրավական ակտերը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասը:

5. Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «2-րդ կետի» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին կետի» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

6. Նախագծի 18-րդ եւ հետագա մի շարք հոդվածներում օգտագործովում է «հանրային բուհ» արտահայտությունը, որի հասկացությունը տրված չէ Նախագծում: Առաջարկում ենք Նախագծում տալ հանրային բուհի հասկացությունը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը:

7. Նախագծի 19-րդ հոդվածի 6-րդ մասի «որի» բառն առաջարկում ենք փոխարինել «որոնց» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասը:

8. Նախագծի 27-րդ հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետի «ուսանողական գիտական ընկերության խնդիրներն ու գործունեության հիմնական ուղղություններն են» բառերն առաջարկում ենք փոխարինել «իր խնդիրները լուծում եւ գործունեությունն իրականացնում է հետեւյալ հիմնական ուղղություններով» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասը:

9. Նախագծի 6-րդ գլխի վերնագրի «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը: Նախագծի 29-րդ հոդվածի վերնագրում էլ «դրույթներ» բառն անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառով:

10. Նախագծի 29-րդ հոդվածի «օրվանից» բառն առաջարկում ենք փոխարինել «օրը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը:

11. Նախագծի 29-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքը, բացառությամբ նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ եւ 4.1-4.3 մասերի, 14-րդ հոդվածի եւ 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի դրույթների, որոնք շարունակում են գործել մինչեւսույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դրույթների ուժի մեջ մտնելը:

Նախագծի 29-րդ հոդվածի 4-5-րդ մաերի համաձայն.

«4. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված բուհերի ընդունելության գործընթացի կազմակերպման պահանջը տարածվում է ներառյալ 2019/2020 ուստարվանից սկսած, իսկ նույն հոդվածի 10-րդմասով նախատեսված պահանջը՝ սույն օրենքի ընդունումից հետո երրորդ ուսումնական տարվանից սկսած»:

Ինչպես տեսնում ենք, Նախագծի 29-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում նախատեսված են տարբեր ժամկետներ, ուստի պարզ չի դառնում, թե երբվանից է գործում Նախագծի 29-րդ հոդվածի 7-րդ մասը:

12. Նախագծի 30-րդ հոդվածի 6-րդ մասի «1992թ.» բառերն առաջարկում ենք փոխարինել «1992 թվականի» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասը: Նույնը վերաբերում է ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածին:

13. Նախագծի անցումային դրույթներում առաջարկում ենք կատարել նշում առ այն, որ նախագծի ուժի մեջ մտնելուց առաջ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացած անձինք համարվում են համապատասխան մասնագիտության դոկտորներ:

14. ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 3-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը:

15. ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող՝ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17.2-րդ կետի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը:

16. ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկում ենք ներառել նաեւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 44-րդ հոդվածի 5-րդ մասում փոփոխություն նախատեսող հոդված:

17. ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 17-19-րդ եւ 21-րդ հոդվածներում առաջարկում ենք «՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը:

18. ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «տաս» բառն առաջարկում ենք փոխարինել «տասը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասը:

19. ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրի «լրացումներ» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացում» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը:

20. ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ այդ նախագիծը «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հղում այլեւս չի պարունակում: Նույնը վերաբերում է նաեւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

21. ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում է նաեւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասին եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասին:

22. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածն «օրենսգրքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերով, որպեսզի հստակ լինի, որ նույն նախագծի 2-րդ հոդվածում խոսքը հենց հարկային օրենսգրքի մասին է:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`         Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`               Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Փաթեթին կից անհրաժեշտ է ներկայացնել մի շարք օրենքների նախագծեր, որոնք փոփոխություններ կնախատեսեն Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասում, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.1-ին հոդվածի 8-րդ մասում, «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետում, «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետում, «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում, «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 3-րդ մասի 4-րդ կետում, 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`           Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`              Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)