ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-282-16.03.2018-ՖՎ-011/0), ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2821 -16.03.2018-ՖՎ-011/0), ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2822 -16.03.2018-ՖՎ-011/0) եւ ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2823 -16.03.2018-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «5-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 5-րդ մասով» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ապահովագրական միջնորդների նշանակալից մասնակիցներ» արտահայտությունը եւ 5-րդ հոդվածի «դիմումատուի նշանակալից մասնակիցներ» արտահայտությունները վերանայման կարիք ունեն, քանի որ ապահովագրական միջնորդներ կարող են լինել ապահովագրական բրոքերներն ու ապահովագրական գործակալները . ապահովագրական գործակալները ֆիզիկական անձինք են, եւ դժվար է պատկերացնել վերջիններից նշանակալից մասնակցի:

3. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «, եթե այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ դատվածությունը մարվելու կամ հանվելու պահից անձը չի համարվում դատվածություն ունեցող:

Նման փոփոխություններ անհրաժեշտ է կատարել նաեւ նույն նախագծի 2-5-րդ հոդվածներում, ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-4-րդ հոդվածներում, ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-2-րդ հոդվածներում եւ ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում:

4. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ եւ 5-րդ հոդվածներում, ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում եւ ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նախատեսված են դրույթներ, որոնք ենթադրում են իրավական նոր ակտերի ընդունում, ուստի առաջարկում ենք Փաթեթի բոլոր նախագծերը լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե ինչ ժամկետում են ընդունվելու այդ իրավական ակտերը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասը:

5. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «ենթակետում» բառն առաջարկում ենք փոխարինել «կետում» բառով:

6. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-5-րդ հոդվածներում, ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածում, ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-2-րդ հոդվածներում եւ ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը:

7. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածի, ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 7-րդ հոդվածի, ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածի եւ ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած (վերջին երկու նախագծերում՝ ծագող) հարաբերությունների վրա» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ դա արդեն իսկ բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասից:

8. ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրի «փոփոխություն» բառն առաջարկում ենք փոխարինել «փոփոխություններ» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը:

9. ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի «հանցագործության» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «դիտավորությամբ կատարված» բառերը:

10. ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածի «6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 6-րդ մասով» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նմանատիպ փոփոխություն անհրաժեշտ է կատարել նաեւ ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում՝ «բ1» բառը փոխարինեով «բ.1» բառով:

11. ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին համահունչ:

12. ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածի «դրա» բառն առաջարկում ենք փոխարինել «դրանց» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասը:

13. ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ամբողջ տեքստում «կետով» եւ «կետում» բառերն առաջարկում ենք փոխարինել համապատասխանաբար «ենթակետով» եւ «ենթակետում» բառերով՝ հիմքընդու նելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասը:

14. ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր ենթակետով, ըստ որի՝ գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը պետք է մերժվի եթե «... ղեկավարը ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն»: Այս կապակցությամբ առաջարկում ենք նշված օրենքում առաջարկվող լրացումը քննարկել ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող եւ ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումների համատեքստում, քանի որ ամրագրված են տարբեր ձեւակերպումներով, մի դեպքում դատվածության հանված կամ մարված լինելու պահանջը վերաբերում է մասնակիցներին, իսկ մյուս դեպքերում՝ մասնակիցներին եւ ղեկավարներին:

15. ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի «բ1» բառն առաջարկում ենք փոխարինել «բ.1» բառով, իսկ «բ.1» բառը տեքստից անջատել փակագծով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը:

16. ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի «մասով» բառն առաջարկում ենք փոխարինել «ենթակետով» բառով:

17. ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածում առաջարկում ենք «կետում» բառը փոխարինել «ենթակետում» բառով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`             Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

                                   Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)

                                   Ա. Սարգսյան (հեռ. 011-513-659)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`         Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`       Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

                             Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)

                            Ա. Սարգսյան (հեռ. 011-513-659)