ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-288-26.03.2018-ԱՀ,ԵԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ այլ օրենքների պահանջներին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`      Ս. Թեւ անյան (հեռ. 011-513-396)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագիծը կարգավորում է մի շարք ոլորտներում նախատեսվող համագործակցության քաղաքականության մշակումը, մասնավորապես, առեւտրի, տնտեսական, քաղաքական, անվտանգության եւ արդարության բնագավառներում համագործակցության համատեքստում: Նախագծում ընդգրկվում են էներգիայի մատակարարման անվտանգության եւ ապահովության, տնտեսական, ֆինանսական, վիճակագրական համակարգերի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության, գյուղատնտեսության եւ գյուղական համայնքի, էլեկտրոնային, փոստային, տեղեկատվական ծառայությունների, սպառողների պաշտպանության, զբաղվածության, սոցիալական ոլորտների կարգավորումներն ու քաղաքականությունները:

Միաժամանակ, Նախագծի հավելվածներով սահմանվում է Եվրոպական միության ակտերին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մոտարկման համապատասխան ժամանակացույց, ինչպես նաեւ ամրագրվում է, թե կոնկրետ ոլորտներին վերաբերող՝ Նախագծով սահմանված համապատասխան կարգավորումները, հրահանգները, կանոնակարգերը Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ինչ ժամկետում են ենթակա կիրարկման:

Հաշվի առնելով վերագրյալը՝ Համաձայնագրի վավերացումից հետո ակնկալվում են ծավալուն օրենսդրական փոփոխություններ, սույն Համաձայնագրին եւ Համաձայնագրով նախատեսված՝ Եվրոպական միության ակտերին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մոտարկումն ապահովելու նպատակով:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`      Ս. Թեւ անյան (հեռ. 011-513-396)