ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-310-2.05.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «կատարել հետեւյալ փոփոխությունները» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

2. Նախագծի 3-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող 10-րդ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան ձեւակերպումը:

3. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածի վերնագրի «1-ին մասի» բառերն առաջարկում ենք փոխարինել «2-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով:

4. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածի 4-րդ կետում առաջարկում ենք լրացնել Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազի պաշտոնը, իսկ 5-րդ կետում՝ Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի եւ ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնները: Ճիշտ է, վերջին երկու պաշտոններն այսօր գոյություն չունեն, սակայն երկար տարիներ եղել են համապատասխան աշխատակազմերում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`    Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`    Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)