ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-335-30.10.2019-ԳԿ-011/0), ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3351 -30.10.2019-ԳԿ-011/0) եւ ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3352 -30.10.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի եւ ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «20 01 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը : Նույնը վերաբերում է նաեւ Նախագծերի փաթեթում առկա մյուս նախագծերին:

2. Նախագծի 1-ին հոդվածում «1-ին մասը լրացնել 29-րդ եւ 30-րդ կետերով» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասում լրացնել նոր՝ 29-րդ եւ 30-րդ կետեր» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 3 դ մասը :

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում, մասնավորապես՝ Օրենքում օգտագործվող հասկացությունների շարքում նոր՝ 30-րդ կետով նախատեսվում է «լրատվական գործունեություն իրականացնող» հասկացության սահմանումը, ըստ որի «լրատվական գործունեություն իրականացնող՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:» Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «լրատվական գործունեություն իրականացնող են հանդիսանում իրավաբանական կամ ֆիզիկական անձը, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, որն իր անունից տարածում է լրատվության միջոցը: Այսինքն, ստացվում է, որ ֆիզիկական անձը եւս հանդիսանում է լրատվական գործունեություն իրականացնող եւ իր անունից կարող է տարածել լրատվության միջոցը, այն ինչ, Նախագծով նախատեսվող վերոնշյալ լրացման պարագայում ֆիզիկական անձը ինքնուրույն որպես լրատվական գործունեություն իրականացնող չի կարող հանդես գալ եւ օգտվել լրատվական գործունեություն իրականացնողի իր համապատասխան արտոնությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ վերջինս չի համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետին: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագիծը համապատասխանեցնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված համապատասխան իրավակարգավորումներին:

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 66.1-ին հոդվածով նախատեսվում է, որ առանց պետական տուրքի վճարման գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն ստանալու հայտի ձեւը սահմանվում է Արդարադատության նախարարի հրամանով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծում նախատեսել նաեւ անցումային դրույթներ՝ սահմանելով նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13 -րդ հոդվածի 5 դ մաս ի 2-րդ կետը:

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 66.2-րդ հոդվածով նախատեսվում են իրավակարգավորումներ, որոնք վերաբերում են առանց պետական տուրքի վճարման՝ գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն ստանալու հայտի բավարարմանը կամ մերժմանը, սակայն սահմանված չեն իրավադրույթներ, կապված դրանց տրման ժամկետի, ինչպես նաեւ՝ այդ հայտը բավարարող կամ մերժող համապատասխան սուբյեկտի մասին:

6. Նախագծի 2-րդ հոդվածում «Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1 գլխով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենքում լրացնել նոր՝ 13.1 գլուխ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 3 դ մասը :

7. Առաջարկում ենք խմբագրել Նախագծի հոդվածների համարների հաջորդականությունը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-335-30.10.2019-ԳԿ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3351 -30.10.2019-ԳԿ-011/0) եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3352 -30.10.2019-ԳԿ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթ ը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ այդ ծառայություններից օգտվող լրատվական գործունեություն իրականացնողների համար , ցանկացած վայրից եւ ցանկացած պահի՝ ապահովելով նաեւ պաշտոնական տեղեկատվության՝ ոչ թղթային եղանակով տրամադրելու հնարավորությունը : Այդ նպատակով պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրման հետ կապված կսահմանվի պետական տուրքի վճարման արտոնություն՝ լրատվական գործունեություն իրականացնողների համար :

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

08.11.2019թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-335-30.10.2019-ԳԿ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3351 -30.10.2019-ԳԿ-011/0) եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3352 -30.10.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Իրավաբանական անձանց պետական գրանցման,իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ այդ ծառայություններից օգտվող լրատվական գործունեություն իրականացնողների համար, ցանկացած վայրից եւ ցանկացած պահի՝ ապահովելով նաեւ պաշտոնական տեղեկատվության՝ ոչ թղթային եղանակով տրամադրելու հնարավորությունը: Այդ նպատակով պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրման հետ կապված սահմանվում է պետական տուրքի վճարման արտոնություն՝ օրենքով սահմանված կարգով հայտ ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողների համար:

3. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( այսուհետ՝ Նախագիծ ) վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի ( այսուհետ՝ Օրենք ) 3-րդ հոդվածը լրացնել նոր 30-րդ կետով, որով տրվում է «լրատվական գործունեություն իրականացնող» եզրույթի սահմանումը, այն է. «30) լրատվական գործունեություն իրականացնող՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:»:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնող է հանդիսանում իրավաբանական կամ ֆիզիկական անձը, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:»: Այսինքն, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝իրավաբանական անձից եւ անհատ ձե ռնարկատերից բացի լրատվական գործունեություն իրականացնող է համարվում նաեւ ֆիզիկական անձը:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 3-րդ հոդվածի 30-րդ կետը համապատասխանեցնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետին:

3.2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 13.1-րդ գլխով, որի 66.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «1. Սույն օրենքի 66.1-ին հոդվածում նշված հայտի ներկայացումից հետո եռօրյա ժամկետում սպասարկման գրասենյակն ստուգում է հայտի եւ դրանով ներկայացված տվյալների համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին:...»: Նկատի ունենալով առաջարկվող լրացումը, կարծում ենք անհրաժեշտ է լրացում կատարել նաեւ Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետում եւ սահմանել, որ սպասարկման գրասենյակը ստուգում է նաեւ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ներկայացված հայտի եւտվյալների համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին: Բացի այդ, առաջարկում ենք հստակեցնել, թե ու՞մ կողմից է բավարարվում կամ մերժվում լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ներկայացված հայտը:

3.3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 66.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «1. Լրատվական գործունեություն իրականացնողը, որը ցանկանում է ստանալ հասանելիություն պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման, պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:»: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագիծը լրացնել անցումային դրույթներով եւ նշել, թե ե՞րբ է ուժի մեջ մտնելու Օրենքի 66.1-րդ հոդվածի 1-ին մասը եւ ի՞նչ ժամկետում է սահմանվելու գործակալություն ներկայացվող համապատասխան հայտի ձեւը ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

3.4. Նախագծի օրենքի ուժի մեջ մտնելու հոդվածի համարակալումը, այն է՝ «2» թիվը, անհրաժեշտ է փոխարինել «3» թվով:

Նախագծերի փաթեթում ընդգրկված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան( հեռ. 011-513-270)

15.11.2019թ.