ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-346-07.11.2019-ԳԿ-011/0) եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3461 -07.11.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1 2 -րդ հոդվածի 5 -րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը : Նույն առաջարկը վերաբերում է նաեւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

2. Նախագծի 1-ին հոդվածում «20 09 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը : Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

3. Նախագծի 2-րդ հոդվածում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ բառերով»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել նաեւ Նախագծի համապատասխան փոփոխություն նախատեսող մյուս հոդվածները:

4. Նախագծի 5-րդ հոդվածի բովանդակությունից պարզ է, որ նախատեսվող լրացումը կատարվում է 29-րդ հոդվածի 1-ին մասում՝ 18-րդ կետից հետո: Հետեւաբար նաեւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք «18-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-րդ կետով» բառերը փոխարինել «լրացնել նոր՝ 18.1-ին կետ» բառերով:

5. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետում կատարել փոփոխություն, մասնավորապես՝ նշված կետից նախատեսվում է հանել «վերահսկողություն, պետական տեսչավորում» բառերը: Այսինքն` ստացվում է, որ կրթության պետական կառավարման լիազորված մարմինն իրականացնում է ուսումնական հաստատությունների եւ գործունեության գնահատում , հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը: Գտնում ենք, որ մարմնի գնահատման իրավասությունը վերաբերում է ոչ թե հաստատությանը եւ գործունեությանը, այլ հաստատության համապատասխան գործունեությանը: Հետեւաբար տարընկալումներից խուսափելու համար՝ առաջարկում ենք «Հանրակրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետից հանել նաեւ «եւ» բառը:

6. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 35-րդ հոդվածում միաժամանակ կատարել երկու փոփոխություն, մասնավորապես՝ նույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում: Առաջարկում ենք նախատեսվող փոփոխությունները շարադրել որպես Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր՝ միաժամանակ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14 -րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջները: Բացի այդ՝ հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվող փոփոխությունը վերաբերում է ոչ թե հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետին, այլ նշված մասի վերջին պարբերությանը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248), (118)








ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրակրթության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-346-07.11.2019-ԳԿ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3461 -07.11.2019-ԳԿ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի ընդունմամբ առաջարկվում է, որ դպրոցների տնօրենների ընտրության գործընթացում կ րկնակի ստուգման երեւույթը բացառելու նպատակով խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցի կարգավորումները սահմանվեն ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4- ի N 319- Ն որոշման հավելվածով հաստատված « Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության ( նշանակման ) կարգ» - ով՝ նախատեսելով հարցազրույցի այլ ընթացակարգ , որն իր ձեւով եւ բովանդակությամբ կտարբերվի հավաստագրման գործընթացի թեստավորումից եւ հարցազրույցից՝ շեշտը դնելով տնօրենի հավակնորդի կողմից ներկայացված զարգացման ծրագրի քննարկման վրա : Նախագծի 4- րդ հոդվածի 2- րդ մասով , 5- րդ եւ 6- րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են տեսչական բարեփոխումների արդյունքում տեսչական մարմինների ենթակայության փոփոխությամբ՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի առանձնացված ստորաբաժանումից՝ կառավարության ենթական մարմնի :

Նախագծերի փաթեթ ի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝
                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱ Ն

Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.՝ 011-513-273 )

18.11.2019թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-346-07.11.2019-ԳԿ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3461 -07.11.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.  Նախագծերի փաթեթով առաջարկում է բացառել պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության ժամանակ կրկնակի ստուգման գործընթացը եւ ապահովել Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝Ա. Հարությունյան( հեռ.` 011-513-273)

20.11.2019թ.