ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-388-26.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Դավոյանի եւ Արթուր Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1. Նախագծով որպես վարչական իրավախախտման առանձին տեսակ նախատեսվում է Ազգային Ժողովի պատգամավորի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը : Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը եւ Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը սահմանում են այն սուբյեկտների շրջանակը, որոնց պատգամավորն իրավունք ունի հարցումներով եւ առաջարկներով դիմելու, եւ որոնք էլ պարտավոր են սահմանված ժամկետում պատասխանել: Միաժամանակ Վարչ ական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1897 -րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվում օրենքով նախատեսված տեղեկությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, (…) պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելու համար: Սույն դրույթից բխում է, որ տեղեկատվություն տրամադրելու պարտականություն կրող սուբյեկտների կողմից օրենքով նախատեսված տեղեկատվությունը չտրամադրելու համար վարչական պատասխանատվություն արդեն իսկ նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով : Այսինքն՝ պատգամավորի հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելու համար կարող է կիրառվել վարչական պատասխանատվություն Վարչ ական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1897 -րդ հոդվածին համապատասխան :

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանումը նշել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը :

3 . Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության» օրենսգրքի 206-րդ հոդվածը լրացնել նոր` 17-րդ մասով, սակայն այս դեպքում անհրաժեշտ է փաստել, որ վերը նշված հոդվածը բաղկացած է 3 մասից, հետեւաբար տվյալ հոդվածը17-րդ մասով չի կարող լրացվել: Բացի այդ, առաջարկվող լրացումն իր կառուցվածքով հանդիսանում է հոդված , այլ ոչ թե` մաս, քանի որ ունի վերնագիր: Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի ՝ օրենսդրական ակտի հոդվածներն ունենում են վերնագրեր, իսկ հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում: Ուստի, այս պարագայում պետք է լրացվի ոչ թե 206 հոդվածը, այլ Վ արչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությանօրենսգիրքը: Վերոնշյալ օրենսգիրքը պարունակում է 206.1-ից մինչեւ 206.16 հոդվածներ, եւ նախատեսվող լրացումը լրացուցիչ համարով կարող է լրացվել որպես`«Հոդված 206.17»: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածով լրացվող դրույթը նախատեսվում է կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 141 - ին գլխի մեջ՝ «Վարչական իրավախախտումներ արդարադատության իրականացման բնագավառում» վերնագրով: Հաշվի առնելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ եւ 10-րդ մասերի պահանջները՝ գտնում ենք, որ Նախագծով լրացվող դրույթը չի վերաբերում արդարադատության իրականացման բնագավառին, եւ համասեռ չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 141 - ին գլխում ներառված հոդվածներին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)