ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-390-26.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Սիսակ Գաբրիելյան ի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծով նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին:

2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 3.1-րդ մասում նշված «սույն Օրենսգրքի» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենսգրքի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

3. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 1601 -րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը» ձեւակերպու մն առաջարկում ենք փոխարինել «մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը» ձեւակերպումով : Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ Հայաստանի Հարնրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 159-րդ հոդվածը նախատեսում է եկամտային հարկը վերադարձնելու հնարավորություն, ուստի վերադարձվող գումարի առավելագույն չափ կարող է նախատեսվել եկամտային հարկի գումարի չափը, իսկ եկամտային հարկը վերադարձնելու նպատակային նշանակություն ը հաշվի առնելո վ՝ կարծում ենք, որ վերին շեմի ս ա հմանափակում կարող է լինել ուսման համար վճարված գումարը:

4. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 1601 -րդ հոդվածի 5 - րդ մաս ում հղում է արվում Օ րենսգրքի 1 60 -րդ հոդվա ծի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ մասի 1-ին, 2-րդ կետերին, որոնք վերաբերում են վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները վերադարձնելու կարգավորումներին: Օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որհոդվածով սահմանված գումարները վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման եռամսյակային պարբերականությամբ , 160-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդմասի 1-ին, 2-րդ կետերը համապատասխանաբար ներառում են կարգավորումներ հարկային պարտավորությունների եռամսյակային պարբերականությամբ կատարմանվերաբերյալ: Քանի որ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 1601 -րդ հոդվածի 2 - րդ մաս ում առկա է կարգավորում, որ «սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձվում են ուսումնական տարվա ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում», ուստի առաջարկում ենք 1601 -րդ հոդվածի 5 - րդ մաս ում նշում կատարել այն մասին, որ 1601 -րդ հոդվածի նկատմամբ վկայակոչված դրույթները կիրառելի են այնքանով, որքանով այլ առանձնահատկություններ սահմանված չեն նույն՝ 1601 -րդ հոդված ով:

5. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1 4 -րդ հոդվածի 8 -րդ մասը:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Սույն Օրենսգրքի 1601 -րդ հոդվածով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքի 2-րդ հոդվածով» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ



«Հայաստանի
Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում ներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-390-26.11.2019-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Լիլիթ Մակունցի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է ներդնել եկամտային հարկի հաշվին ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու մեխանիզմ, որն ըստ Նախագծի հեղինակների, կխրախուսի ուսանողներին երիտասարդ տարիքից աշխատելու, որպես անհատ կայանալու եւ սեփական ֆինանսական միջոցներն ունենալու, իսկ մասնագիտական աշխատանքի հնարավորության դեպքում՝ նաեւ պրակտիկ աշխատանքային հմտություններ ձեռք բերելու, առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից հրաժարվելու եւ նմանատիպ այլ հարցերում:

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել երկու նկատառում՝ կապված 2-րդ հոդվածով առաջարկվող, Օրենսգրքի նոր՝ 1601 -րդ հոդվածի 3-րդ մասի հետ, համաձայն որի. «Սույն հոդվածով , ինչպես նաեւ այլ իրավական ակտերով սահմանված մի քանի արտոնությունների հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից , որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը : »: Մանավորապես՝

ա) առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել «մասնակի փոխհատուցման առավելագույն չափ» հասկացությունը, որը ոչ մի տեղ սահմանված չէ, թեեւ, կարծում ենք, դրա սահմանման կարիքը չի էլ զգացվում՝ եթե նախատեսված երկու արտոնություններից ուսանողը կարող է միաժամակ օգտվել միայն մեկից,

բ) իրավական այլ ակտերով ուսանողն իսկապես կարող է հավակնել որոշակի արտոնությունների, սակայն դրանք կարող են կապված չլինել եկամտային հարկի վերադարձի մեխանիզմի հետ, ուստի դրանցից կամ առաջարկվող արտոնությունից զրկվելն ուղղակի անիմաստ եւ անարդարացի կլինի: Այլ հարց է, որ ընտրություն պետք է կատարվի այն դեպքում, երբ ուսանողը միաժամանակ կհավակնի ուսման վարձի փոխհատուցման եւ Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի արտոնություններից օգտվելուն, որոնք տրամադրվում են եկամտային հարկի նույն գումարի հաշվին:

Հաշվի առնելով վերը նշվածը, Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող, Օրենսգրքի նոր՝ 1601 -րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ե կամտային հարկի հաշվարկման եւ վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում սույն հոդվածով եւ Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված արտոնություններից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:»:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

03.12.2019թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-390-26.11.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լ. Մակունցի եւ Ս. Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Ն ե րկայացված Նախագծի նպատակն է լ րացուցիչ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել արդեն իսկ աշխատող քաղաքացիներին՝ համալրելու աշխատաշուկայում առկա որոշ մասնագիտություններով բարձր վարձատրվող աշխատատեղերը, որոնք շատ դեպքերում թափուր են մնում հենց համապատասխան կրթություն եւ գիտելիք չունենալու պատճառով : Նախագիծը կխրախուսի նաեւ երիտասարդ աշխատողներին հրաժարվելու առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից, կբերի նրանց օրինական դաշտ, ինչպես նաեւ աշխատող երիտասարդների մեջ կդաստիարակի աշխատելու եւ միաժամանակ հարկ վճարելու մշակույթ :

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Գալստյան ( հեռ.` 011 513-235)

04.12.2019թ.