ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքինախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-430-20.12.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 23.1-ին կետով, որի համաձայն՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված:

Նշված լրացման կապակցությամբ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պայմանագիրը կնքված է համարվում օֆերտա ուղարկած անձի կողմից դրա ակցեպտն ստանալու պահից: 2. Եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաեւ հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից (հոդված 177): 3. Այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից»: Միաժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է նվիրատվության պայմանագրի երկու տեսակ` ռեալ, երբ պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը կամ գույքային իրավունքը (պահանջը) հանձնելու կամ գույքային պարտավորությունից ազատելու պահից, եւ կոնսենսուալ, երբ մեկ կողմը (նվիրատուն) պարտավորվում է մյուս կողմին (նվիրառուին) հանձնել նվերն ապագայում: Այսինքն` նվիրատվության պայմանագիրը կնքված համարելու պահ է համարվում գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման պահը (ռեալ) կամ նվիրատվության խոստման դեպքում` սահմանված ձեւով կողմերի համաձայնության կայացման պահը: Մինչդեռ Նախագծով նախատեսված ձեւակերպումից ստացվում է, որ նվիրատվության պայմանագիրը կարող է կնքված համարվել, եթե առկա է համայնքի ավագանու համապատասխան որոշումը՝ դրանով իսկ նվիրատվությանպայմանագրի կնքման պահ պայմանավորելով համայնքի ավագանու նշված որոշման կայացման հետ: Միաժամանակ հարկ է նկատել, որ այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից: Իսկ նվիրատվության պայմանագրով նվիրատուի կողմից նվիրառուին կարող է հանձնվել ինչպես անշարժ գույք, որիցծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, այնպես էլ` շարժական գույք, որոնց նկատմամբ իրավունքների ծագումը ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված դեպքերում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-ին կետում «համարվել կնքված» բառերը փոխարինել «կնքվել» բառով: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «,իսկ նվերը՝ ընդունված» բառերը հանել, քանի որ նվիրատվության պայմանագրի դեպքում նվեր հանձնելը նվիրատուի հիմնական պարտականությունն է, իսկ նվերն ընդունելը նվիրառուի իրավունքը, եւ Նախագծում առանձին այդ մասին նշելը, կարծում ենք, նպատակահարմար չէ:

3. Նախագծի 2-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «դրա դրա» բառերը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ`Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248),(118),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ`Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248),(118),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-430-20.12.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ համայնքի ավագանին «իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում , երբ համայնքը նվիրառու է , ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված , իսկ նվերը՝ ընդունված»՝ տվյալ իրավակարգավորման անհրաժեշտությունը պայմանավորելով կոռուպցիայի կանխարգելման անհրաժշտությամբ :

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ՝

ա) որպես հակակոռուպցիոն միջոց, տվյալ իրավակարգավորումը բավականին թույլ ազդեցության գործիք կլինի, քանի որ նմանատիպ լրացում չի կատարվում նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում (իսկ կոռուպցիոն գործարքների տեսանկյունից Երեւան համայնքն «ամենագրավիչն» է), ինչն էլ տարընթերցումների եւ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ՝ տվյալ դրույթը Երեւան համայնքի վրա տարածվելու տեսանկյունից: Բացի այդ, որպես կանոն, համայնքի ավագանիում մեծամասնություն ունեցող համայնքի ղեկավարի համար ավագանու նման լիազորությունը կարող է «զսպաշապիկի» դեր չկատարել՝ պայմանավորված նաեւ այն հանգամանքով, որ գործնականում անիմաստ կլինի որեւէ նվիրատվությունից հրաժարվելը (առավել եւս, որ նվիրատվության ընդունումը համայնքի համար որեւէ պարտավորություն չի առաջացնում), եթե այդ գործարքը կատարվում է թափանցիկ եւ հրապարակային կերպով,

բ) առաջարկվող մոտեցումը վերաբերում է միայն նվիրատվությանը, այն դեպքում՝ երբ համայնքների առումով շատ ավելի տիպիկ է հանդիսանում նվիրաբերության ինստիտուտը, իսկ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանվում է, որ. « Նվիրաբերությունն ընդունելու համար որեւէ մեկի թույլտվություն կամ համաձայնություն չի պահանջվում :»: Հետեւաբար, եթե առաջարկվող լրացումը կարգավորում է համայնքին կատարվող նվիրատվության եւ նվիրաբերության հետ կապված հարաբերությունների միայն մի մասը, ապա այն, կարծում ենք, լիարժեք ազդեցության գործիք համարվել չի կարող,

գ) առաջարկվող լրացումը, մեր կարծիքով, ունի ավելի շուտ նվիրատվությունների կատարման թափանցիկության ապահովման, քան թե հակակոռուպցիոն բնույթ, ուստի այդ խնդիրը կարելի է լուծել այլ կերպ, ընդ որում՝ կարգավորելով ինչպես նվիրատվության, այնպես էլ նվիրաբերության գործարքներին վերաբերող հրապարակայնության ապահովման պայմանները՝ միաժամանակ ընդգրկելով բոլոր համայնքները:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

24.10.2019թ.


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ- 430 - 20 .1 2 .2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

2 6 .1 2 .2019թ.