ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-447-17.01.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «2011 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը :

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ ֆիզիկական անձինք մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար տվյալ գույքի մասով աղբահանության վճարի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ օտարմանպայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ բացառությամբ (…): Այսինքն, ստացվում է, որ անշարժ գույքի սեփականատերը մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրը պետք է կատարի տվյալ գույքի մասով աղբահանության պարտավորությունը:Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աղբահանության վճար վճարողներ են համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում` բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որեւէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձինք (ներառյալ` անհատ ձեռնարկատերը եւ արտոնագրային վճար վճարողը), իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները , իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում` վարձակալը, անհատույց օգտագործողը: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխության արդյունքում ստացվում է, որ անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման դեպքում աղբահանության վճարի մինչ այդ պահն ամբողջությամբ կատարման պարտավորությունը պետք է կատարի միայն անշարժ գույքի ֆիզիկական անձ հանդիսացող սեփականատերը, մինչդեռ Օրենքի 6-րդ հոդվածով, բացի ֆիզիկական անձ հանդիսացող սեփականատերերից, աղբահանության վճար վճարողներ են նաեւ իրավաբանական անձինք, հիմնարկները եւ այլն:

Բացի դրանից՝ հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը կարգավորում է նաեւ անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխության դեպքում աղբահանության համար գերավճարի իրավունքի փոխանցման հետ կապված հարաբերությունը: Մինչդեռ Նախագծով նախատեսվող փոփոխությամբ գերավճարի դեպքը կարգավորված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել վերոնշյալ դիտարկումներին:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի համարակալումն առաջարկում ենք հանել՝ հաշվի առնելով, որ Օրենքի 15-րդ հոդվածում կատարվում է միայն մեկ փոփոխություն:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

5. Նախագծի 2-րդ հոդվածի «հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր՝ 3-րդ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 3-րդ մասը:

6. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող դրույթում նշված կազմակերպություններին վերաբերող պահանջը, այն է՝ «(կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր օբյեկտների մասով աղբահանության վճարի)», մեր կարծիքով, անհասկանալի է, եւ Նախագծի հիմնավորման մեջ եւս բացատրություն նախատեսված չէ: Ուստի, գտնում ենք, որ առկա էհստակեցման անհրաժեշտություն:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐ Ա Կ Ա ՑՈՒԹՅՈՒՆ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-447-17.01.2020-ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ աղբահանության վճարի մասով պարտավորությունների ամբողջական կատարումը, որի արդյունքում ակնկալվում է, որ կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած աղբահանության վճարով, ինչպես նաեւ հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում եւ այս առումով դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

23.01.2020թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-447-17.01.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Գ. Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ, մինչ վաճառքի ամիսը ներառյալ, աղբահանության վճարի մասով պարտավորությունների ամբողջական կատարումը:

Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած աղբահանության վճարով, ինչպես նաեւ հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

24.01.2020թ.