ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-451-23.01.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 65-րդ հոդվածում լրացնել նոր՝ 7-րդ կետ, ըստ որի՝ Կառավարությունը չափանիշներ է սահմանելու նույն հոդվածի 6-րդ մասում նշված ծրագիրը սոցիալական որակելու կապակցությամբ: Նախագծի ընդունման արդյունքում Կառավարության որոշմամբ կսահմանվեն ծրագիրը սոցիալական որակելու չափանիշները, որոնք էլ հիմք կհանդիսանան Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ պետության եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով անհատույց սեփականության իրավունքով տրամադրման համար: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նմանատիպ կարգավորման անհրաժեշտություն առկա է նաեւ Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կիրառելիության համար, որի համաձայն՝ պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է` «սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) իրականացնելու նպատակով (…)»: Բացի դրանից՝ հարկ ենք համարում նշել, որ «սոցիալական ծրագիր» հասկացությունը կիրառվում է նաեւ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 10-րդ մասում:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք ծրագիրը սոցիալական որակելու չափանիշները կիրառելի համարել նաեւ նշված հոդվածների համապատասխան դրույթների համար:

2. Նախագծի 1-ին հոդվածում «հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր՝ 7-րդ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 3-րդ մաս ը:

3. Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերն առաջարկում ենք փոխարինել «կառավարությունը» բառով՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15 -րդ հոդվածի 2-րդ մաս ը:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-451-23.01.2020-ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծ ը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ Հողային օրենսգրքի 65- րդ հոդվածի 6- րդ մասով նախատեսված՝ սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշների սահմանման լիազորությունը ՀՀ կ առավարությանը վերապահելու մասին դրույթ, ելնելով այն իրողությունից, որ նշված չափանիշները որեւէ իրավական ակտով սահմանված չեն:

3. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, ու դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, սակայն կցանկանայինք նշել, որ ՀՀ Հողային օրենսգրքում բացակայում են ոչ միայն սոցիալական կամ բարեգործական կամ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները, այլեւ համապատասխան պայմանագրերով կամ իրավական այլ ակտերով սահմանված պահանջները չկատարելու դեպքում պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հետ վերադարձնելու կամ դրանց արժեքը գանձելու մասին կարգավորումներ, որոնց սահմանման հարցն էլ առաջարկում ենք քննարկել՝ օգտվելով սույն Նախագծի ներկայացման հանգամանքից:

Խնդիրը կայանում է նրանում, որ նվիրաբերության հետ կապված հարաբերությունները կարգավորված են միայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, որի 6-րդ մասը, վերը բերված առաջարկության իմաստով, բառացիորեն սահմանում է հետեւյալը. «Եթե նվիրաբերություն ստացողը նվիրաբերած գույքն օգտագործել է նվիրաբերողի սահմանած նշանակությանն անհամապատասխան, կամ այդ նշանակությունը փոփոխվել է սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնների խախտմամբ, ապա նվիրաբերողը, նրա ժառանգները կամ այլ իրավահաջորդն իրավունք ունեն պահանջել նվիրաբերության վերացում :»: Այսինքն, տվյալ դեպքում խոսքը գնում է նվիրաբերողին (մեր դեպքում՝ պետությանը կամ համայնքին) նվիրաբերության վերացման առումով ընդամենը հայեցողական իրավունք վերապահելու մասին: Այս կապակցությամբ, եթե մասնավոր սուբյեկտների առումով նշված հայեցողական իրավունքը միանգամայն նորմալ երեւույթ է, ապա պետության կամ համայնքի տեսանկյունից այն ոչ միայն բավար չէ, այլեւ դրա հայեցողական կիրարկումը կարող է հանգեցնել կոռուպցիոն երեւույթների առաջացման:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

31.01.2020թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-451-23.01.2020 -ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է Հողային օրենսգրքի 65-րդ հոդվածում լրացում կատարել՝ ծրագիրը որպես սոցիալական որակելու չափանիշները սահմանելու լիազորությունը վերապահել Կառավարությանը, քանի որ, ըստ Նախագծի հիմնավորման, ներկայումս բացակայում են ծրագրերը որպես սոցիալական ճանաչելու համապատասխան կարգավորումները, ինչը խոչընդոտում է սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու գործընթացի իրականացմանը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-270)

01.02.2020թ.