ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքինախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-462- 0 1.02.2020-ՏՀ-011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Կատարված փորձաքննության արդյունքում արձանագրում ենք, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին:

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նախատեսված միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը Նախագծին կից ներկայացված չէ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ` եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ -462-1.02.2020- ՏՀ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ` եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ եւ 92- րդ հոդվածների , ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության միջեւ եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2019 թվականի օգոստոսի 9-ին: Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:

Համաձայնագրի կնքման արդյունքում կբացառվի Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության միջեւ եկամտի կրկնակի հարկումը եւ կկանխվի հարկումից խուսափելը, ինչպես նաեւ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկու երկրների միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժի, ինչպես նաեւ տնտեսական կապերի զարգացման եւ խորացման համար:

3. Նախագծով վավերացման ներկայացված իրավակարգավորումները համապատասխանում են ՀՀ օրենսդրության եւ առաջին հերթին ՀՀ Հարկային օրենսգրքի պահանջներին, ուստի առաջարկում ենք վավերացնել այն :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

10.02.2020թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-462-01.02.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ եւ 92- րդ հոդվածների , ինչպես նաեւ ԱԺ աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծի նպատակն է նպաստել կողմերի միջեւ երկկողմ համագործակցության զարգացմանը, ԵԱՏՄ շրջանակներում հարկային բնագավառին առնչվող համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը եւ ստեղծել իրավական բարենպաստ պայմաններ կողմերի համապատասխան սուբյեկտների տնտեսական գործունեության ազատության համար:

Նախագծով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների՝ շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:

3. Ըստ Նախագծի՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ: Մասնավորապես.

- կազմակերպության, ընկերակցության կամ այլ անձի եկամուտները, որոնք, Նախագծի կողմերից յուրաքանչյուրի հարկային օրենսդրության համաձայն, ամբողջությամբ կամ մասամբ համարվում են հարկման առումով թափանցիկ, համարել այդ պետության ռեզիդենտի եկամուտ, սակայն միայն այն չափով, որքանով 3 եկամուտը տվյալ պետությունում հարկվելու նպատակով համարվում է այդ պետության ռեզիդենտի եկամուտ,

- Նախագիծը ՀՀ-ում տարածել շահութահարկի եւ եկամտային հարկի վրա եւ ապահովել, որ համաձայնագիրը կիրառվի նաեւ ցանկացած՝ նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն, ինչպես նաեւ ղրղզական կողմին ծանուցել հարկային օրենսդրությունում կատարված ցանկացած էական փոփոխության մասին,

- չհարկել Ղրղզստանի Հանրապետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը, ինչպես նաեւ նավերի, օդանավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործմամբ զբաղվող միավորումից, համատեղ ձեռնարկությունից կամ միջազգային կազմակերպություններից ստացված շահույթը,

- հարկերից ազատել ՀՀ-ում առաջացող եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը կամ Ազգային (կենտրոնական) բանկին վճարվող տոկոսները,

- բացառել կրկնակի հարկումը եւ այն դեպքում, երբ ՀՀ ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը, համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Ղրղզստանի Հանրապետությունում, թույլ տալ այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկից հանել Ղրղզստանի Հանրապետությունում եկամտից վճարված հարկի գումարին համարժեք գումար, ինչպես նաեւ ապահովել, որ այդպիսի նվազեցումներն ամեն դեպքում չգերազանցեն մինչեւ նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի այն մասը, որը կարող է հարկվել Ղրղզստանի Հանրապետությունում` կախված հանգամանքներից:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

10.02.2020թ.