ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ -480-13.02.2020-ՏՏԳԲ-011/0) եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ -4801 -13.02.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ նաեւ` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում նշված երրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով առաջնորդվելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում « Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծիվերնագրում նշված երկրորդ եւ 1-ին հոդվածում վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող աղյուսակի մարզի անվանմանը վերաբերող 1-ին սյունակը հանել, քանի որ Օրենքի հավելված 2-ը չունի նման սյունակ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հավելվածի 2.5-րդ եւ 2.10-րդ բաժիններում նախատեսված փոփոխությունները կատարել առանձին հոդվածների տեսքով, եւ Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

4. Օրենքի2-րդ հավելվածի 2.10-րդ բաժնի 5-րդ կետով որպես համայնքի անվանում նշված է Ազատամուտ եւ Բարխուդարլու գյուղերից բաղկացած Ազատամուտ համայնքը:Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված փոփոխությունների արդյունքում Ազատամուտ համայնքը նախատեսվում է միավորել Իջեւան համայնքին, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված աղյուսակում Իջեւան համայնքին միավորվում է միայն Ազատամուտ գյուղը, իսկ Բարխուդարլու գյուղը, որը ներառված է Ազատամուտ համայնքի մեջ, դուրս է մնում Իջեւան համայնքին միավորվող բնակավայրերի շարքից:

5. Առաջարկումենք Նախագծի 2-րդ հոդվածում նշված «օրենք» բառը նշել մեծատառով՝ հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածում օրենքի կրճատ տարբերակին արված հղումը:

6. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

7. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխության մեջ նշված «ՀՀ» հապավումը նշել ամբողջական տարբերակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածով փոփոխվող 18.54-րդ հավելվածում նշված «ՀՀ» հապավմանը:

8. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը` հաշվի առնելով, որ Նախագծում օրենքին այլեւս հղում չի կատարվում:

9. Առաջարկում ենք ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 3.1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

Միաժամանակ հայտնում ենք, որ Սահամանադրության 190-րդ հոդվածի համաձայն` «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիք»: Սույն դրույթից բխում է, որհամայնքների միավորմանը կամ բաժանմանը վերաբերող օրենք ընդունելիս, որպես պարտադիր պայման, նախատեսվում է համայնքի կարծիքըլսելը, ինչն առաջարկում ենք ապահովել:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐ Ա Կ Ա ՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-480-13.02.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4801 -13.02.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքն երի նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Ն ախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել համայնքների միավորման 2 ծրագրերի իրականացման նպատակով՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո եւ Տավուշի մարզի Իջեւան համայնքային փնջերում : Այս ծրագրերի ն պատակն է՝ Լոռու մարզի Լերմոնտովո , Տավուշի մարզի Իջեւան համայնքներում 2020 թվականի հունիսի 14- ին անցկացնել համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների ընտրություններ, ինչպես նաեւ դադարեցնել միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները եւ միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ համապատասխան իրավակարգավորումներ :

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել նշված համայնքների միավորման գործընթացի իրավական բազան:

Փ որձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան

Եզրակացություն

Նախագծերի փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

18.02.2020թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-480-13.02.2020- Տ ՏԳԲ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4801 -13.02.2020-ՏՏԳԲ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագածերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Համաձայն ներկայածված Նախագծերի փաթեթի, նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Տավուշի մարզի Իջեւան համայնքային փնջերում եւ Լոռու մարզի Լերմոնտվո, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում: 2020 թվականի հունիսի 14-ին անցկացնել համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների ընտրություններ՝ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթը սոցիլական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում կմիավորվեն նախկին Իջեւանի շրջանի համայնքները, ինչպես նաեւ մեծամասամբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառային համայնքները, ինչով նաեւ ապահովված կլինի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի դրույթներից բխող ՀՀ ստանձնած պարտավորությունը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-273)

26.02.2020 թ .