ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-478-13.02.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Oրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է սոցիալական գովազդը հանրային հեռուստատեսությամբ ժամը 18:00-ից մինչեւ 00:00-ն ընկած ժամանակահատվածում հեռարձակել վճարովի հիմունքներով:

«Գովազդի մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում է սոցիալական գովազդի հասկացությունը, համաձայն որի՝ «սոցիալական գովազդ ՝ առեւտրային բնույթ չկրող (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող)՝ մարդու իրավունքներին եւ պարտականություններին, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի եւ սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության եւ այլ բնագավառների վերաբերյալ հասարակությանը իրազեկելու նպատակով տարածվող տեղեկատվություն է»:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոընկերությունը կարող են հիմնադրվել միայն բաժնետիրական ընկերության ձեւով, որի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է »:

«Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից»:

Սույն դրույթների վերլուծության արդյունքում կարող ենք նշել, որ վերը նշված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որպես սոցիալական գովազդի պատվիրատու, հասարակությանը իրազեկելու նպատակով տարածվող տեղեկատվության համար, պետական կամ համայնքային բյուջեից պետք է վճարեն պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող հանրային հեռուստատեսությանը, ինչը, կարծում ենք, արդյունավետ եւ նպատակահարմար չէ:Մեր կարծիքով, հանրային հեռուստաընկերության կողմից սոցիալական գովազդի համար վճարի սահմանումն այն դեպքում, երբ սոցիալական գովազդի պատվիրատու են հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները,չի բխում հանրային հեռուստաընկերության կարգավիճակից:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը, հաշվի առնելով, որ Նախագծում oրենքին այլեւս հղում չի կատարվում:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի մասերը տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով լրացվող դրույթում «18.00» ժամը նշելիս ժամը եւ րոպեն արտահայտող թվերի միջեւ դնել երկու կետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ -478-13.02.2020- ԳԿ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված « Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ՝ Նախագիծ ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

2014 թ . դեկտեմբերի 17- ի ն ընդունված « Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով 2015 թ . հունվարի 1- ից Հանրային հեռուստաընկերությ ա ն ն արգելվել է հեռարձակել առեւտրային գովազդ : Մինչ այդ , Հանրային հեռուստաընկերությ ու ն ն ուներ առեւտրային գովազդ հեռարձակելու իրավունք, որը չպետք է գերազանցներ ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը եւ հանդիսանում էր վերջինիս ՝ օրենքով նախատեսված եկամտի աղբյուրներից մեկը :

Նախագծով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը հնարավորություն տալ հեռարձակել առեւտրային գովազդ՝ մեկ եթերային ժամվա ընթացքում մինչեւ 5 րոպե տեւողութամբ : Ընդ որում, այն չի ներառում հովանավորությամբ ստեղծված հեռուստահաղորդումների հովանավորների վերաբերյալ տեղեկություններ նշելու դեպքերը , որոնք չպետք է գերազանց են հաղորդման ընդհանուր տեւողության 2,5 տոկոսը :

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ավելացնել Հանրային հեռուստաընկերության եկամուտների աղբյուրները եւ, դրանով իսկ, ստեղծել նախադրյալներ տեխնիկական համալրման , եթերացանցի բարելավման , արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացման , նոր եւ առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծման , կադրերի արտահոսքի կանխման եւ այլ խնդիրների լուծման համար :

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, « Խորհուրդը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման համակարգի մարմին է ներկայացնում հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը՝ առանձին նշելով Խորհրդին, հանրային հեռուստաընկերությանը եւ հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար» : Իսկ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանվում է, որ.  « Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պատվիրակված որոշակի լիազորությունների հիման վրա առանձին բնագավառներում կարգավորող գործունեություն իրականացնող գործադիր իշխանությունից անկախ մարմինների բյուջետային ֆինանսավորման հայտերի պատճենները պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում են Ազգային ժողով»: Այսինքն, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն, ի տարբերություն բյուջետային ֆինանսավորում ստացող մյուս մարմինների, ունի ֆինանսական անկախության որոշակի մակարդակ այն առումով, որ ինքնուրույն է որոշում առաջիկա տարվա համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալը: Հ ետեւաբար, ենթադրվում է, որ պետական բյուջեից հատկացումները պետք է կատարվեն այն ծավալով, որը թույլ կտա Հանրային հեռուստաընկերությանն իրեն վերապահված գործառույթները պատշաճ իրականացնելու համար: Այս տեսանկյունից, բյուջետային ֆինանսավորման գործող մեխանիզմն անփոփոխ պահելու պարագայում Հանրային հեռուստաընկերությանը եկամտային լրացուցիչ աղբյուրներ ամրագրելու մոտեցումը, մեր կարծիքով, ունի լրացուցիչ հիմնավորման կարիք:

3.Ա ռեւտրային գովազդի հեռարձակման իրավունքի վերապահումը Հ անրային հեռուստաընկերությանը, մեր կարծիքով, վերջինիս օբյեկտիվ առավելություներով եւ հանրային կյանքում ունեցած դերակատարությամբ պայմանավորված, կարող է որոշակի անհավասար պայմաններ ստեղծել տվյալ ոլորտի մրցակցային միջավայր ում՝ հանգեցնելով դրա խաթարմանը : Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ անրային հեռուստաընկերությ ու նը ստանում է բյուջետային ֆինանասավորում, ապա եկամտային մեկ այլ աղբյուրի ա մրագրումը կարող է վերջինիս որոշակի առավելություն ապահովել մասնավոր հեռուստաընկերությունների նկատմամբ: Կարծում ենք, Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի նաեւ ապահովել պատշաճ վերահսկողություն ազատ մրցակցության ապահովման եւ դրա խաթարման փոր ձ ե ր ի նկատմամբ:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան :

Եզրակացություն

Հանրային հեռուստաընկերությանն առեւտրային գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելը , չնայած այն հանգամանքին, որ կնպաստի վերջինիս ֆինանսական միջոցների ավելացմանն ու, դրանով պայմանավորված, նաեւ գործունեության կազմակերպման ու իրականացման հետ կապված խնդիրների լուծման հնարավորությունների ընդլայնմանը, միաժամանակ, կարող է մրցակցային անհավասար պայմաններ ստեղծել հեռուստագովազդի շուկայում եւ հանգեցնել մասնավոր հեռուստաընկերություններով հեռարձակվող գովազդի պատվերների կրճատմանն ու, դրանով իսկ, նրանց ֆինանսական վիճակի վատթարացմանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

02. 0 3.20 20 թ .



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-478-13.02.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

«Հ ե ռուստատ ե սության եւ ռադիոյի մասին » Հայաստանի Հանրապ ե տության օր ե նքում փոփոխությունն ե ր եւ լրացումն ե ր կատար ե լու մասին » 2014թ. դեկտ ե մբերի 17-ի թիվ ՀՕ-227-Ն օրենքի ընդունումը, որն ուժի մ ե ջ է մտել 2015թ. հունվարի 1-ին, «Հայաստանի հանրային հ ե ռուստաընկերություն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Հանրային հեռուստաընկ ե րություն) իրավունք ուն ե ր հ ե ռարձակ ե լու առեւտրային գովազդ, որը չպետք է գերազանց ե ր ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը եւ հանդիսանում էր Հանրային հեռուստաընկ ե րության՝ օրենքով նախատ ե սված եկամտի աղբյուրներից մ ե կը:

Հիշատակված օրենքի ընդունմամբ Հանրային հեռուստաընկ ե րությունը զրկվեց իր եթերում գովազդ ցուցադր ե լու հնարավորությունից: Ըստ օրենքի նախագծի հիմնավորումների՝ «Առեւտրային գովազդը ինչպ ե ս հեռուստադիտողից, այնպ ե ս էլ հեռուստատեսությունից խլում է եթ ե րաժամ, որը կարող է օգտագործվ ե լ ավ ե լի բարձր տ ե ղեկատվական արժ ե ք ունեցող թողարկումն ե րի համար » :

1

Վերոհիշյալ օրենքի ընդունման հ ե տեւանքով Հանրային հ ե ռուստաընկ ե րության ե կամուտն ե րը կտրուկ նվազ ե ցին: Հաջորդող տարին ե րին ՀՀ կառավարությունը մասնակիոր ե ն փոխհատուց ե ց առեւտրային գովազդ հ ե ռարձակ ե լու արգ ե լքի պատճառով Հանրային հ ե ռուստաընկ ե րության կրած կորուստն ե րը, սակայն հատկացված փոխհատուցումը բավարար չէ Հանրային հ ե ռուստաընկ ե րության արդի մարտահրավ ե րն ե րին (տ ե խնիկական վ ե րազինում, ե թ ե րացանցի վ ե րանայում եւ այլն) պատշաճ արձագանք ե լու համար:

Նախագծով առաջարկվում է Հանրային հ ե ռուստաընկ ե րությանը վ ե րապահ ե լ մ ե կ ե թ ե րային ժամվա ընթացքում մինչեւ 5 րոպ ե տեւողությամբ գովազդ հ ե ռարձակ ե լու իրավունք: Դրանից բացի, Հանրային հ ե ռուստաընկ ե րությունը պահպանում է նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հ ե ռուստահաղորդումն ե րի ցուցադրման ժամանակ դրանց հովանավորն ե րի վ ե րաբ ե րյալ համառոտ տ ե ղ ե կությունն ե ր հրապարակ ե լու իրավունքը:

Նախատ ե սվում է, որ Հանրային հ ե ռուստաընկ ե րությամբ գովազդի հ ե ռարձակման մ ե կ ե թ ե րաժամի հաշվով մինչեւ 5 րոպ ե տեւողությամբ գովազդի հ ե ռարձակման ժամանակային սահմանափակումը չի ն ե րառում հովանավորությամբ ստ ե ղծված հ ե ռուստահաղորդումն ե րի հովանավորն ե րի վ ե րաբ ե րյալ տ ե ղ ե կությունն ե ր նշ ե լու դ ե պք ե րը: Բոլոր դ ե պք ե րում, հովանավորների վ ե րաբ ե րյալ տ ե ղ ե կությունն ե րի հրապարակումը չպ ե տք է գ ե րազանցի հաղորդման ընդհանուր տեւողության 2,5 տոկոսը:

Կարգավորվ ե լ ե ն նաեւ սոցիալական գովազդի ցուցադրման հ ե տ կապված հարաբ ե րությունն ե րը: Մասնավորապ ե ս՝ սոցիալական գովազդը, կախված ե թ ե րաժամից, կարող է հ ե ռարձակվ ե լ վճարովի կամ անվճար հիմունքն ե րով:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան:

Եզրակացություն

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությանն առեւտրային գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելը կնպաստի վերջինիս ֆինանսական միջոցների ավելացմանը, ինչպես նաեւ գործունեության կազմակերպման ու իրականացման հետ կապված խնդիրների լուծման հնարավորությունների ընդլայնմանը, միաժամանակ, կարող է մրցակցային անհավասար պայմաններ ստեղծել հեռուստագովազդի շուկայում մնացած հեռուստաընկերությունների համար:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

02.03.2020 թ .