ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքինախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-517-13.03.2020- ՊԱ -011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը) :

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մաս ի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը՝ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Հարկ է նկատել, որ ««Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրության (այսուհետ` Արձանագրություն) 1-ին հոդվածի համաձայն՝ Կողմերի իրավասու մարմիններ են համարվում Կողմերի պետական մարմինները, որոնք իրենց իրավասության շրջնակներում, Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան իրականացնում են Արձանագրության իրականացման իրենց լիազորությունները: Արձանագրության 5-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «1. Իրավասու մարմինների ցանկը սահմանում է յուրաքանչյուր Կողմ եւ փոխանցում ավանդապահին սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումն ի պահ հանձնելիս:

2. Իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին յուրաքանչյուր Կողմ 30 օրվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին» :

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին :

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված դիտարկումների հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի ամբողջական ցանկը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտության եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Նախագծին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ նշենք հետեւյալը.

Արձանագրությունում առկա մի շարք նորմերի կարգավորումներ կարող են անհրաժեշտություն առաջացնել փոփոխություն կատարելու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի միջազգային պայմանագրերին համապատասխան քրեական գործերով իրավական օգնությանը վերաբերող 54-րդ գլխում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)