ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-523-24.03.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը):

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանգրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)






ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-523-24.03.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը, որը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին Մոսկվայում` 2014 թվականի նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր) միանալու նպատակով:

Համաձայնագրով ապահովվում է գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից օգտագործվում է մրցակցության այն միասնական կանոնների պահպանման նկատմամբ, որոնց խախտումը բացասական ազդեցություն է թողնում կամ կարող է թողնել երկու եւ ավելի կողմերի տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Ըստ Համաձայնագրի ՝ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես, պարտավորվում է`

- ապահովել, որ Հանձնաժողովից գաղտնի դրոշմագիր ունեցող նյութական կրիչներ ստանալու դեպքում այդպիսի կրիչները ճանաչվեն «Առեւտրային գաղտնիք» (ՀՀ ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց համար),

- ապահովել, որ գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութական կրիչների, փաստաթղթերի` Հանձնաժողովին փոխանցումը իրականացվի փոստային կապի միջոցով (պատվիրված կամ արժեքավոր փոստային փոխանցումներով), ինչպես նաեւ սուրհանդակային կապի կամ սուրհանդակի միջոցով,

- համագործակցել Հանձնաժողովի հետ` ի նպաստ գաղտնի տեղեկատվության հրապարակման հետ կապված գործերով Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացման,

- երաշխավորել, որ ՀՀ լիազորված մարմինները կապահովեն Հանձնաժողովից իրենց ստացած գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը եւ պատասխանատվություն կկրեն դրա հրապարակման համար` ՀՀ օրենսդրությանը համապատասխան,

- երաշխավորել, որ Հանձնաժողովից ստացված գաղտնի տեղեկատվության` ՀՀ լիազորված մարմինների կողմից փոխանցումը երրորդ անձանց հնարավոր կլինի միայն Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ,

- ապահովել, որ ՀՀ լիազորված մարմնի եւ մյուս Կողմերի լիազորված մարմինների միջեւ գաղտնի տեղեկատվության փոխանակումն իրականացվի Մրցակցության մասին համաձայնագրին համապատասխան:

3.Նշենք նաեւ, որ Համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանված է, որ գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութական կրիչների, փաստաթղթերի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովին փոխանցումը պետք է իրականացվի փոստային (պատվիրված կամ արժեքավոր փոստային փոխանցումներով), ինչպես նաեւ սուրհանդակային կապի կամ սուրհանդակի միջոցով, ինչը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը հնարավոր չէ գնահատել` համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Մեր կարծիքով , Համաձայնագիրը հիմնված է «Մրցակցության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի Համաձայնագրի եւ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի վրա: Համաձայնագիրը տարածվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Կողմերի պետական իշխանության մարմինների, Կողմերի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մասնակցությամբ այն իրավահարաբերությունների վրա, որոնք կապված են գաղտնի տեղեկատվության պաշտպանության հետ:

Համաձայնագրի վավերացումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ կնպաստի ԵԱՏՄ շրջանականերում գաղտնի տեղեկատվության պաշտպանության եւ փոխանակման հետ կապված հարաբերությունների հստակեցմանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

02.04.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-523-24.03.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել2018 թվականի դեկտեմբերի 3-ին Մոսկվայում ստորահրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը, որով կապահովվի գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը , որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից օգտագործվում է մրցակցության այն միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում , որոնց խախտումը բացասական ազդեցություն է թողնում կամ կարող է թողնել երկու եւ ավելի կողմերի տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա : Հանձնաժողովը ձեռնարկում է նաեւ գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված միջոցներ:

Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է , մասնավորապես , հետեւյալ պարտավորությունները .

- ապահովել , որ Հանձնաժողովից « Գաղտնի » դրոշմագիր ունեցող նյութական կրիչներ ստանալու դեպքում այդպիսի կրիչները ճանաչվեն « Առեւտրային գաղտնիք » ( ՀՀ ֆիզիկական եւ ( կամ ) իրավաբանական անձանց համար ), « Ծառայողական օգտագործման համար » ( ԾՕՀ ) ( ՀՀ պետական մարմինների համար ) դրոշմագիր ունեցող.

- ապահովել, որ գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութական կրիչների, փաստաթղթերի՝ Հանձնաժողովին փոխանցումը իրականացվի փոստային կապի միջոցով (պատվիրված կամ արժեքավոր փոստային փոխանցումներով), ինչպես նաեւ սուրհանդակային կապի կամ սուրհանդակի միջոցով.

- համագործակցել Հանձնաժողովի հետ՝ ի նպաստ գաղտնի տեղեկատվության հրապարակման հետ կապված գործերով Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացման.

- երաշխավորել, որ ՀՀ լիազորված մարմինները կապահովեն Հանձնաժողովից իրենց ստացած գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը եւ պատասխանատվություն կկրեն դրա հրապարակման համար՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան.

- երաշխավորել, որ Հանձնաժողովից ստացված գաղտնի տեղեկատվության՝ ՀՀ լիազորված մարմինների կողմից փոխանցումը երրորդ անձանց հնարավոր կլինի միայն Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ.

- ապահովել, որ ՀՀ լիազորված մարմնի եւ մյուս Կողմերի լիազորված մարմինների միջեւ գաղտնի տեղեկատվության փոխանակումն իրականացվի Մրցակցության մասին համաձայնագրին համապատասխան:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վավերացնելով արձանագրությունը, կապահովվի պաշտպանությունը գաղտնիտեղեկատվության նկատմամբ, որը օգտագործվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, որոնց խախտումը կարող է թողնել բացասական ազդեցություն:

Կողմերի իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից եւ կողմերի պետական իշխանության մարմիններից ստացված գաղտնի տեղեկատվության փոխանցումը Հանձնաժողովի կողմից երրորդ անձանց հնարավոր է միայն դրա տիրապետողի գրավոր համաձայնությամբ՝ բացառությամբ լիազորված մարմիններին գաղտնի տեղեկատվության փոխանցման դեպքի՝ Մրցակցության մասին համաձայնագրին համապատասխան նրանց տրված լիազորությունների իրականացման նպատակներով :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

03.04.2020թ.