ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Կ-530-26.03.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը):

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանգրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-530-26.03.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը (այսուհետ ՝ Համաձայնագիր), որի նպատակն է կարգավորել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ ՝ Միություն ) մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունները :

Ըստ Համաձայնագրի ` Հայաստանի Հանրապետությունը ստ անձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- իրականացնել թափոնների անդրսահմանային տեղափոխումը ՀՀ տարածքից այլ անդամ պետության տարածք Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով ՝ Բազելյան կոնվենցիայի դրույթներին համապատասխան Վտանգավոր թափոնների անդ րսահմանային փոխադրման եւ դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» 1989 թվականի մարտի 22-ի Բազելյան կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1999 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովի Ն-322-1 որոշմամբ (ՍԴՈ-50)),

- չթույլատրել թափոնների անդրսահմանային տեղափոխումը ՀՀ եւ Միության անդամ պետություններ` դրանց թաղման եւ (կամ) վնասազերծման նպատակով,

- ապահովել, որ թափոնների անդրսահմանային տեղափոխումն իրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում դիմումատուին տրամադրված եզրակացության (թույլատրագրի) հիման վրա, որը ՀՀ իրավասու մարմինը տրամադրում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձեւով,

- որպես թափոններ արտահանող կամ որպես տարանցիկ երկիր ՝ թափոնների արտահանման եզ րակացությունը (թույլատրագիրը) տրամադրել միայն թափոնների ներմուծման եզրակացության (թույլատրագրի) առկայությամբ,

- ապահովել, որ համապատասխան թափոնների` առանց եզրակացությունների ( թույլատրագրերի ) ՀՀ տարածք ներմուծման եւ ( կամ ) ՀՀ տարածքով ա նդրսահմանային տեղափոխման իրականացման փաստերի հայտնաբերման, ինչպես նաեւ եզրակացություններում (թույլատրագրերում) նշված տեղեկությունների` թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողության եւ վերահսկողության իրականացման ընթացքում ստացված տեղեկությունների հետ անհամապատասխանության դեպքերում այդ փաստերի հայտնաբերման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան պետական մարմիններն իրավասու մարմնի միջոցով այդ մասին տեղեկացնեն այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածքից իրականացվել է թափոնների արտահանումը,

- ՀՀ տարածքից թափոնների արտահանում իրականացնելիս թափոնների` առանց եզրակացությունների ( թույլատրագրերի ) ՀՀ տարածք ներմուծման եւ ( կամ ) ՀՀ տարածքով անդրսահմանային տեղափոխման դեպքում ապահովել , որ ՀՀ իրավասու մարմինը միջոցներ ձեռնարկի , Բազելյան կոնվենցիայի նորմերին համապատասխան, թափոնները վերադարձնելու կամ դրանք էկոլոգիապես հիմնավորված եղանակով հեռացնելու ուղղությամբ, իսկ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու ժամանակ ստացված տեղեկությունների հետ եզրակացության (թույլատրագրի) մեջ նշված տեղեկությունների անհամապատասխանության դեպքում` ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը որոշում ընդունի եզրակացության (թույլատրագրի) գործողության դադարեցման մասին, այդ որոշումն ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնի այն դիմումատուին, որին տրամադրվել էր եզրակացությունը (թույլատրագիրը), այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածք իրականացվել է (նախատեսվել է) թափոնների ներմուծումը եւ այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածքով իրականացվել է թափոնների անդրսահմանային տեղափոխումը (ինչը հիմք է հանդիսանում նշված իրավասու մարմինների կողմից դիմումատուին տրամադրված եզրակացությունները (թույլատրագրերը) չեղյալ ճանաչելու համար), եւ միջոցներ ձեռնարկի` Բազելյան կոնվենցիայի նորմերին համապատասխան թափոնները վերադարձնելու կամ դրանք էկոլոգիապես հիմնավորված եղանակով հեռացնելու ուղղությամբ,

- ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը` ՀՀ տարածքից թափոնների արտահանման իրականացման պարագայում յուրաքանչյուր տարի` մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը, Համաձայնագրի Հավելվածի համաձայն` սահմանված ձեւով ( էլեկտրոնային փոստով ) համապատասխան ժամանակաշրջանում տրամադրված ` թափոնների արտահանման եզրակացությունների ( թույլատրագրերի ) վերաբերյալ հաշվետվություն ուղարկի այն անդամ պետության իրավասու մարմնին , որի տարածք ն երմուծվել են թափոնները,

- մյուս անդամ պետությունների կառավարություններին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ՀՀ իրավասու մարմնի մասին, ինչպես նաեւ իրավասու մարմնի փոփոխության մասին:

Փորձաքննության արդյունքները

1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայնագրով նախատեսվում է կարգավորել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունները :

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար գույքային նոր պարտավորություններ չեն նախատեսվում:

4. ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկանքի համաձայն` Համաձայնագրում առկա են դրույթներ (6-րդ հոդված` իրավասու մարմնի կողմից թափոնների անդրսահմանային տեղափոխումն իրականացնելու համար անհրաժեշտ եզրակացության տրամադրման գործընթացը, 8-րդ հոդված` անդամ-պետության իրավասու մարմինը, որի տարածքից թափոնները հանվել են առանց անդրսահմանային տեղափոխման իրավունքը հաստատող փաստաթղթի կամ հիշյալ փաստաթղթում առկա են անհամապատասխանություններ, ապա վերջինս միջոցներ է ձեռնարկում Բազելյան կոնվենցիայի նորմերին համապատասխան թափոնները վերադարձնելու կամ էկոլոգիապես հիմնավոր եղանակով դրանք հեռացնելու ուղղությամբ), որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացման, այդ թվում` ծախսերի ավելացման: Միաժամանակ, Համաձայնագրում եկամուտների նվազեցման հանգեցնող դրույթներ առկա չեն:

5. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Մեր կարծիքով, Համաձայնագիրը կնպաստի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ.Սաֆարյան(հեռ.` 011 513- 273)

02.04.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-530-26.03.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնն ե րի անդրսահմանային տ ե ղափոխման մասին» համաձայնագիրը (այսուհ ե տ՝ Համաձայնագիր) ստորագրվ ե լ է 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոն Ատայում: Համաձայնագրի նպատակն է կարգավոր ե լ Եվրասիական տնտ ե սական միության (այսուհ ե տ՝ Միություն) մաքսային տարածքով վտանգավոր թափոնն ե րի անդրսահմանային տ ե ղափոխման հ ե տ կապված հարաբ ե րությունն ե րը:

Սույն Համաձայնագրով կարգավորվում են անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտուր իրականացնելիս Միության մաքսային տարածքով այն վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունները, որոնք նշված են ապրանքների միասնական ցանկի 1.2-րդ եւ 2.3-րդ բաժիններում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առեւտրում կիրառվում են «Երրորդ երկրների առընչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ:

Միության անդամ պետությունների տարածքում թափոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է այդ պետությունների ներքին օրենսդրությանը համապատասխան: Անդրսահմանային տեղափոխումն իրականացվում է իրավասու մարմնի կողմից տրվող միասնական եզրակացության (թույլատրագրի) հիման վրա, որը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

Համապատասխան եզրակացություն պետք է տրամադրի ինչպես տեղափոխող, այնպես էլ թափոններ ընդունող կողմի լիազոր մարմինը: Թափոնների տեղափոխումն առանց համապատասխան թույլտվության իրականացնելու դեպքում իրավասու մարմինը քայլեր է ձեռնարկում թափոնների վերադարձի կամ դրանց էկոլոգիապես հիմնավորված ոչնչացումն իրականացնելու համար:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան :

Եզրակացություն

Սույն համաձայնագրի նախագիծը համահունչ է ՄԱԿ- ի « Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման եւ դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայի հիմնադրույթներին եւ Հայաստանի Հանրապետությունում թափոնների կառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիայի եւ հայտի ձեւերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման պահանջներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

2.04.2020 թ .