ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-541-31.03.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը):

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` պայմանագիրը ստորագրած կողմի` պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, Նախագծին կից ներկայացված չէ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանգրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

20.04.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

20.04.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-541-31.03.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր), որը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում ՝ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների ոլորտում խոչընդոտները վերացնելու , բիզնես ծախսերը նվազեցնելու , տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու եւ ավելի լայն տնտեսական համագործակցության ու փոխշահավետության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

Փորձաքննության արդյունքները

1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայնագրով նախատեսվում է միջպետական եւ միիջազգային իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ առեւտրի, ծառայություների եւ ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության հետ կապված խնդիրների լուծման համար:

3. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Համաձայնագրով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`

- ստեղծել ազատ առեւտրի գոտի` ԱՀԿ համաձայնագրի 1 « Բ» հավելվածում նշված` Ծառայությունների առեւտրի գլխավոր համաձայնագրի V հոդվածին համապատասխան ( Հոդված 1.1),

- սինգապուրյան կողմի ծառայություն մատուցողներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը համանման իրավիճակում տրամադրում է Կողմ չհանդիսացող երկրի ծառայություն մատուցողներին (Հոդված 2.3),

- սինգապուրյան կողմի ծառայություն մատուցողներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը համանման իրավիճակում տրամադրում է իր սեփական ծառայությունը մատուցողներին (Հոդված 2.4),

- չընդունել կամ չիրականացնել այնպիսի միջոցներ, որոնցով`

ա) կսահմանափակվի ծառայություն մատուցողների թիվը` քանակական քվոտաների , մենաշնորհների , բացառիկ ծառայություն մատուցողների կամ տնտեսական կարիքների ստուգորոշման պահանջի ձեւով,

բ) կսահմանափակվեն ծառայության մատուցման հետ կապված գործարքների ընդհանուր արժեքը կամ ակտիվները` քանակական քվոտաների կամ տնտեսական կարիքների ստուգորոշման պահանջի ձեւով,

գ) կսահմանափակվի ծառայության հետ կապված գործողությունների ընդհանուր թվի կամ ծառայության արդյունքի` հատկորոշված թվային միավորներով արտահայտ ած ընդհանուր թիվը` քվոտաների կամ տնտեսական կարիքների ստուգորոշման պահանջի ձեւով,

դ) կսահմանափակվի այն ֆիզիկական անձանց ընդհանուր թիվը, որոնք կարող են աշխատանքի անցնել ծառայության որոշակի ոլորտում, կամ որոնց կարող է աշխատանքի վերցնել ծառայություն մատուցողը, եւ որոնք անհրաժեշտ են կոնկրետ ծառայության մատուցման համար եւ ուղղակիորեն առնչվում են դրան ` քանակական քվոտաների կամ տնտեսական կարիքների ստուգորոշման պահանջի ձեւով , կամ

ե) կսահմանափակվեն կամ կպահանջվեն իրավաբանական անձի կամ համատեղ ձեռնարկության որոշակի տեսակներ, որոնց միջոցով ծառայություն մատուցողն ունի ծառայություն մատուցելու հնարավորություն (Հոդված 2.5),

- չպահանջել, որ մյուս Կողմի ծառայություն մատուցողը հիմնադրի կամ վարի ներկայացուցչական գրասենյակ կամ ձեռնարկության ցանկացած ձեւ, կամ իր տարածքում լինի ռեզիդենտ ` որպես միջսահմանային ծառայության մատուցման պայման (Հոդված 2.6),

- ապահովել, որ Համաձայնագրի 2.3-րդ hոդվածը (Ազգերի առավել բարենպաստության ռեժիմը), 2.4-րդ հոդվածը (Ազգային ռեժիմը), 2.5-րդ հոդվածը (Շուկայի հասանելիությունը) եւ 2.6-րդ հոդվածը (Տեղական մակարդակում ներկայությունը) չկիրառվեն Համաձայնագրի 2.7-րդ հոդվածի 1-ին մասում շարադրված դեպքերում, ինչպես նաեւ այնպիսի միջոցի նկատմամբ, որը հայկական կողմն ընդունում կամ իրականացնում է II հավելվածի իրեն վերաբերող առդիրում սահմանված ոլորտների, ենթաոլորտների կամ գործունեության տեսակների նկատմամբ (Հոդված 2.7),

- կոնկրետ երկրում, այդ թվում` մյուս Կողմի եւ կողմ չհանդիսացող երկրների տարածքում ստացած կրթությունն ու փորձը , կատարված պահանջները կամ տրամադրված լիցենզիաները կամ հավաստագրերը ճանաչելու իր իրավունքը չիրացնել այնպիսի եղանակով, որը կհամարվի երկրների միջեւ` ծառայություն մատուց ողներին թույլտվություն տրամադրելու, նրանց լիցենզավորման կամ հավաստագրման ստանդարտների կամ չափորոշիչների կիրառման հարցում խտրական միջոց կամ ծառայությունների առեւտրի թաքնված սահմանափակում ( Հոդված 2.9, կետ 4),

- ապահովել, որ ՀՀ տարածքում ցանկացած մենաշնորհային ծառայություն մատուցող համապատասխան շուկայում մենաշնորհային ծառայություն մատուցելիս չգործի`

ա) Համաձայնագրի 2.3-րդ հոդվածով (Ազգերի առավել բարենպաստության ռեժիմը), 2.4-րդ հոդվածով (Ազգային ռեժիմը), 2.5-րդ հոդվածով (Շուկայի հասանելիությունը) եւ 2.6-րդ հոդվածով (Տեղական մակարդակում ներկայությունը) սահմանված` Կողմի պարտավորություններին չհամապատասխանող ձեւով (Հոդված 2.10, կետ 1),

բ) սինգապուրյան կողմի մենաշնորհային ծառայություն մատուցողի կողմից ուղղակիորեն կամ փոխկապակցված ընկերության միջոցով այնպիսի ծառայության մատուցման հարցում մրցակցելու դեպքում, որն իր մենաշնորհային իրավունքների շրջանակից դուրս է, եւ որի վրա տարածվում են Համաձայնագրի 2.3-րդ հոդվածով (Ազգերի առավել բարենպաստության ռեժիմը), 2.4-րդ հոդվածով (Ազգային ռեժիմը), 2.5-րդ հոդվածով (Շուկայի հասանելիությունը) եւ 2.6-րդ հոդվածով (Տեղական մակարդակում ներկայությունը) սահմանված` Հայաստանի Հանրապետության պարտականությունները , ապա ապահովել , որ այդ ծառայություն մատուցողը չչարաշահի իր մենաշնորհային դիրքը ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ հանձնառություններին չհամապատասխանող ձեւով գործելու եղանակով (Հոդված 2.10, կետ 2),

- Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել, որ սինգապուրյան կողմի ծառայությունների եւ ծառայություն մատուցողների նկատմամբ չձեռնարկվեն երաշխիքային ապահովման գործողություններ, ինչպես նաեւ չնախաձեռնել կամ չշարունակել սինգապուրյան կողմի ծառայությունների եւ ծառայություն մատուցողների նկատմամբ որեւէ երաշխիքային ապահովման գծով քննություն (Հոդված 2.11),

- թույլատրել, որ միջսահմանային ծառայությունների մատուցման հետ կապված` դեպի ՀՀ տարածք կամ դրանից դուրս փոխանցումներն ու վճարումները կատարվեն ազատորեն եւ առանց ուշացման (Հոդված 2.12, կետ 1),

- թույլատրել, որ միջսահմանային ծառայությունների մատուցման հետ կապված փոխանցումներն ու վճարումները կատարվեն ազատ փոխարկելի արժույթի` փոխանցման օրվա դրությամբ գործող` տարադրամի փոխանակման հիմնական շուկայական փոխարժեքով ( Հոդված 2.12, կետ 2),

- կատարված ներդրումներին տրամադրել այնպիսի ռեժիմ, որը միջազգային իրավունքի նվազագույն չափանիշի համաձայն` տրամադրվում է օտարերկրացիներին , այդ թվում` արդարացի եւ անաչառ վերաբերմունք եւ լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն (Հոդված 3.4, կետ 1),

- ապահովել, որ սինգապուրյան կողմի ներդրողներին տրամադրվի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տրամադրվում է ՀՀ ներդրողներին` ՀՀ տարածքում ներդրումների ստեղծման , ձեռքբերման , ընդլայնման , կառավարման , իրականացման , գործարկման եւ վաճառքի կամ այլ ձեւով տնօրինման առումով , ինչպես նաեւ կատարված ներդրումներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ , քան այն , որը համանման հանգամանքներում տրամադրվում է ՀՀ ներդրողների կողմից ՀՀ տարածքում իրականացված ներդրումներին` դրանց ստեղծման , ձեռքբերման , ընդլայնման, կառավարման, իրականացման, գործարկման, ինչպես նաեւ վաճառքի կամ այլ ձեւով տնօրինման առումով (Հոդված 3.5),

- սինգապուրյան կողմի ներդրողներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը համանման հանգամանքներում տրամադրում է կողմ չհանդիսացող որեւէ երկրի ներդրողներին` ՀՀ տարածքում ներդրման ստեղծման , ձեռքբերման , ընդլայնման, կառավարման, իրականացման, գործարկման, ինչպես նաեւ վաճառքի կամ այլ ձեւով տնօրինման առումով, ինչպես նաեւ կատարված ներդրումներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը համանման հանգամանքներում տրամադրում է կողմ չհանդիսացող որեւէ երկրի ներդրողների կողմից ՀՀ տարածքում իրականացված ներդրումներին` դրանց ստեղծման , ձեռքբերման, ընդլայնման, կառավարման, իրականացման, գործարկման, ինչպես նաեւ վաճառքի կամ այլ ձեւով տնօրինման առումով (Հոդված 3.6, կետեր 1, 2),

- սինգապուրյան կողմի ներդրողների` ՀՀ տարածքում պատերազմի կամ այլ զինված հակամարտության, հեղափոխության, արտակարգ իրավիճակի, խռովության, քաղաքացիական անկարգությունների կամ որեւէ այլ նմանատիպ իրադարձությունների պատճառով ՀՀ տարածքում կատարած ներդրումների հետ կապված վնասներ կրելու դեպքում սինգապուրյան կողմի ներդրողի կատարած ներդրումներին տրամադրել վնասների վերականգնման, հատուցման, փոխհատուցման կամ որեւէ այլ ձեւով կարգավորման այնպիսի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան այն ռեժիմը, որը Հայաստանի Հանրապետությունը կտրամադրեր իր ներդրողների ներդրումների կամ Կողմ չհանդիսացող որեւէ այլ երկրի ներդրողների ներդրումների համար` նայած դրանցից որն է առավել բարենպաստ (Հոդված 3.7, կետ 1),

- սինգապուրյան կողմի ներդրողների` ՀՀ տարածքում պատերազմի կամ այլ զինված հակամարտության, հեղափոխության, արտակարգ իրավիճակի, խռովության, քաղաքացիական անկարգությունների կամ որեւէ այլ նմանատիպ իրադարձությունների պատճառով ՀՀ տարածքում կատարած ներդրումների հետ կապված վնասներ կրելու դեպքում, որն առաջանում է ՀՀ ուժային կառույցների կամ իշխանությունների կողմից սինգապուրյան կողմի ներդրողների կատարած ներդրումների կամ դրանց մի մասի բռնագրավման հետեւանքով, ինչպես նաեւ ոչնչացման հետեւանքով, ինչը չի պահանջվել տվյալ իրավիճակի անհրաժեշտությունից, սինգապուրյան կողմի ներդրողին տրամադրել այդ վնասի վերականգնում, փոխհատուցում կամ, անհրաժեշտության դեպքում, երկուսը միասին (Հոդված 3.7, կետ 2),

- ՀՀ տարածքում սինգապուրյան կողմի կամ Կողմ չհանդիսացող երկրի ներդրողի ներդրումների ստեղծման, ձեռքբերման, ընդլայնման, կառավարման, իրականացման, գործարկման կամ վաճառքի կամ այլ ձեւով տնօրինման հետ կապված չսահմանել կամ չկիրառել որեւէ պահանջ կամ չպահանջել կատարելու որեւէ հանձնառություն կամ պարտավորություն որպեսզի, ի թիվս այլնի, ապահովի հայրենական կապիտալի որոշակի մակարդակ կամ տոկոսային հարաբերակցություն, ինչպես նաեւ իր տարածքում սահմանափակի այդպիսի ներդրումների միջոցով արտադրվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների վաճառքը` այդ վաճառքը որեւէ կերպ կապակցելո վ իր արտահանման ծավալի կամ արժեքի կամ արտարժույթի մուտքերի հետ (Հոդված 3.8, կետ 1),

- ՀՀ տարածքում սինգապուրյան կողմի կամ Կողմ չհանդիսացող երկրի ներդրողի ներդրումների ստեղծման, ձեռքբերման, ընդլայնման, կառավարման, իրականացման, գործարկման կամ վաճառքի կամ այլ ձեւով տնօրինման հետ կապված առավելությունների ստացումը կամ դրանց շարունակական ստացումը չպայմանավորել որեւէ պահանջի կատարմամբ, որպեսզի, ի թիվս այլնի, ապահովի հայրենական կապիտալի որոշակի մակարդակ կամ տոկոսային հարաբերակցություն, ինչպես նաեւ ՀՀ տարածքում սահմանափակի այդպիսի ներդրումների միջոցով արտադրվող ապրանքների կամ մատակարարվող ծառայությունների վաճառքը` այդ վաճառքը որեւէ կերպ պայմանավորելով արտահանման ծավալով կամ արժեքով կամ արտարժույթի մուտքերով (Հոդված 3.8, կետ 2),

- չպահանջել, որ կատարված ներդրում համարվող սինգապուրյան Կողմի ձեռնարկությունում ղեկավար բարձր պաշտոնների նշանակվեն որեւէ կոնկրետ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք (Հոդված 3.9, կետ 1),

- չազգայնացնել, չպետականացնել կատարված ներդրումը կամ այն չենթարկել ազգայնացմանը կամ պետականացմանը համարժեք ազդեցություն ունեցող միջոցներին, բացառությամբ եթե այդ միջոցը ձեռնարկվել է ոչ խտրական հիմունքներով, հանրային նպատակներով` պատշաճ իրավական ընթացակարգին համապատասխան եւ նախնական, համարժեք եւ արդյունավետ փոխհատուցման վճարմամբ (Հոդված 3.11, կետեր 1, 2),

- թույլ տալ, որ կատարված ներդրումների հետ կապված` դեպի ՀՀ տարածք կամ ՀՀ տարածքից դուրս փոխանցումները կատարվեն ազատ եւ առանց ուշացման (Հոդված 3.12, կետ 1),

- ձեռնարկել արբիտրաժային կոլեգիայի վերջնական զեկույցի պահանջները բարեխղճորեն կատարելու համար անհրաժեշտ ցանկացած միջոց (Հոդված 5.12, կետ 1),

- հաստատել ԱՀԿ համաձայնագրի շրջանակներում եւ դրա շրջանակներում կնքված այլ համաձայնագրերի, ինչպես նաեւ ցանկացած այլ միջազգային համաձայնագրի շրջանակներում, որի կողմեր են Հայաստանի Հանրապետությունը եւ Սինգապուրի Հանրապետությունը, Սինգապուրի Հանրապետության նկատմամբ ստանձնած` Հայաստանի Հանրապետության գործող իրավունքներն ու պարտավորությունները (Հոդված 6.4, կետ 1):

4. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Մեր կարծիքով, Համաձայնագիրը կնպաստի ՀՀ-ի եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ առեւտրի, ծառայություների եւ ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության հետ կապված խնդիրների լուծմանը եւ դրա հետ կապված հարաբերությունների կարգավորմանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

09.04.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-541-31.03.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել2019 թվականի հոկտեմբերի 1–ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը, որը հնարավորություն կընձեռիծառայությունների առեւտրի եւ ներդրումների ոլորտում խոչընդոտները վերացնել, բիզնես ծախսերը նվազեցնել, տնտեսական արդյունավետությունը բարձրացնել, եւ ավելի լայն տնտեսական համագործակցության ու փոխշահավետության համար բարենպաստ պայմաններ ստեղծել:

Համաձայնագիրը ազատականացնում է Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների իրականացման գործընթացները:

Համաձայնագիրը ներառում է ներդրումների, վեճերի կարգավորման, թափանցիկության մասին գլուխներ, ինչպես նաեւ առանձին գլուխ ծառայությունների առեւտրի մասին եւ համապատասխան հավելվածներ, որտեղ, համաձայն ՀՀ գործող օրենդրության եւ ՀՀ կողմից կնքված միջազգային պայմանագրերի, առկա են որոշակի առանձնահատուկ դրույթներ օտարերկրացիների, մասնավորապես՝ սինգապուրցիների համար:

Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է , մասնավորապես , հետեւյալ պարտավորությունները .

- սինգապուրյան կողմի ծառայություն մատուցողներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ , քան այն ռեժիմը , որը համանման իրավիճակում տրամադրում է Կողմ չհանդիսացող երկրի ծառայություն մատուցողներին

- սինգապուրյան կողմի ծառայություն մատուցողներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը համանման իրավիճակում տրամադրում է իր սեփական ծառայությունը մատուցողներին

- չընդունել կամ չիրականացնել այնպիսի միջոցներ , որոնցով՝

ա ) կսահմանափակվի ծառայություն մատուցողների թիվը՝ քանակական քվոտաների , մենաշնորհների , բացառիկ ծառայություն մատուցողների կամ տնտեսական կարիքների ստուգորոշման պահանջի ձեւով ,

բ ) կսահմանափակվեն ծառայության մատուցման հետ կապված գործարքների ընդհանուր արժեքը կամ ակտիվները՝ քանակական քվոտաների կամ տնտեսական կարիքների ստուգորոշման պահանջի ձեւով ,

գ ) կսահմանափակվի ծառայության հետ կապված գործողությունների ընդհանուր թվի կամ ծառայության արդյունքի՝ հատկորոշված թվային միավորներով արտահայտած ընդհանուր թիվը՝ քվոտաների կամ տնտեսական կարիքների ստուգորոշման պահանջի ձեւով ,

դ ) կսահմանափակվի այն ֆիզիկական անձանց ընդհանուր թիվը , որոնք կարող

են աշխատանքի անցնել ծառայության որոշակի ոլորտում , կամ որոնց կարող է աշխատանքի վերցնել ծառայություն մատուցողը , եւ որոնք անհրաժեշտ են կոնկրետ ծառայության մատուցման համար եւ ուղղակիորեն առնչվում են դրան՝ քանակական քվոտաների կամ տնտեսական կարիքների ստուգորոշման պահանջի ձեւով ,

ե ) կսահմանափակվեն կամ կպահանջվեն իրավաբանական անձի կամ համատեղ ձեռնարկության որոշակի տեսակներ , որոնց միջոցով ծառայություն մատուցողնունի ծառայություն մատուցելու հնարավորություն

- կոնկրետ երկրում , այդ թվում՝ մյուս Կողմի եւ կողմ չհանդիսացող երկրների տարածքում ստացած կրթությունն ու փորձը , կատարված պահանջները կամ տրամադրված լիցենզիաները կամ հավաստագրերը ճանաչելու իր իրավունքը չիրացնել այնպիսի եղանակով , որը կհամարվի երկրների միջեւ՝ ծառայություն մատուցողներին թույլտվություն տրամադրելու , նրանց լիցենզավորման կամ հավաստագրման ստանդարտների կամ չափորոշիչների կիրառման հարցում խտրական միջոց կամ ծառայությունների առեւտրի թաքնված սահմանափակում

- թույլատրել , որ միջսահմանային ծառայությունների մատուցման հետ կապված՝ դեպի ՀՀ տարածք կամ դրանից դուրս փոխանցումներն ու վճարումները կատարվեն ազատորեն եւ առանց ուշացման, եւ այլն:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Սինգապուրի նման տնտեսապես եւ տեխնոլոգիապես առաջադեմ երկրի հետ ազատ առեւտրիհնարավորության ստեղծումը շատ կարեւոր է Հայաստանի համար: Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերություններն արդյունաավետ զարգանում են վերջին տարիներին:

Հայաստանի Հանրապտությունը հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, էական նշանակություն ունի ՀՀ –ի համար ԵԱՏՄ-ի եւ երրորդ երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի եւ համագործակցության ընդլայնումը: ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանն առաջինն է, որ Սինգապուրի հետ ստորագրել է ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին համաձայնագիր: Վերջինս շահավետ պայմաններ է ստեղծում երկկողմ ուղղակի եւ անուղղակի տնտեսական շփումների եւ առեւտրաշրջանառության ու ներդրումների ավելացման տեսանկյունից:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

15.04.2020թ.