ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-439-10.01.2020-ԱՍ-011/0) եւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4391 -10.01.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբեր ե լի է նաեւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին: Նույն հիմքով ղեկավարվելով՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթի մեջ ներառված նախագծերի 1-ին հոդվածներում օրենքների վերնագրերից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասին:

3. Նախագծի 1-ին հոդվածով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, այն է՝ «1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում, անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն մասում նշված դեպքերի:

Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին:

Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով»:

Այսպիսով, Նախագծով նախատեսվում է կենսաթոշակի վճարման մեկ եղանակ՝ անկանխիկ, որից , ըստ կատարվող փոփոխության տրամաբանության , բացառություն հնարավոր է միայն օրենքով հստակ նախատեսված դեպքերում: Կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի ձեւակերպումից հասկանալի չէ, թե երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում եւս կենսաթոշակը ենթակա է վճարման անկանխիկ եղանակով, իսկ կանխիկ եղեանակը ենթակա է կիրառման միայն կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, թե ՞ թվարկված դեպքերում (կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին) կենսաթոշակառուն միշտ պետք է դիմումում նշի կենսաթոշակի ստացման կոնկրետ եղանակը: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ կերպ՝ «Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (…)»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ի հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքի 28-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների արդյունքում նախատեսվող կարգավորման ձեւակերպմանը, այն է՝ «Եթե ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա », քանի որ վերոնշյալ փոփոխության արդյունքում «Պետական նպաստների մասին» օրենքում նախատեսվում է կարգավորում, որով սահմանվում է, որ յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` անկանխիկ եղանակով:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում «մասը «Կենսաթոշակը» բառից հետո լրացնել «կանխիկ եղանակով» բառերով» ձեւակերպումը փոխարինել «մասում «Կենսաթոշակը» բառից հետո լրացնել նոր՝ «կանխիկ եղանակով» բառերը» ձեւակերպումով: Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «լրացնել «անկանխիկ եղանակով,» բառերով, իսկ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.» ձեւակերպումը առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր՝ «անկանխիկ եղանակով,» բառերով, իսկ պարբերությունում լրացնել նոր նախադասություն.» ձեւակերպումով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածում երկրորդ «բառերը» բառը փախարինել «նախադասությունը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ այն, որ «Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» ձեւակերպումը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունն է:

6. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածում «հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասերով.» ձեւակերպումը փոխարինել «հոդվածում լրացնել նոր ՝ 9-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ մասեր.» ձեւակերպումով, ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասերով.» ձեւակերպումը փոխարինել «հոդվածում լրացնել նոր ՝ 9-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ մասեր.» ձեւակերպումով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը եւ այն, որ համապատասխան հոդվածների բովանդակությունից կարող ենք եզրակացնել, որ լրացվում են նաեւ 12-րդ մասեր:

7. Նախագծի 6-րդ հոդվածով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածում լրացվող 9-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում առկա կարգավորումների ձեւակերպումը, կարծում ենք, պարունակում է անհիմն կրկնություն, այն է՝ «9. Խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ դիմումի հիման վրա, եթե նպաստը նշանակվել է.

1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում՝ մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը,

2) այլ քաղաքներում (բացառությամբ՝ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը,(…)»:

Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածում լրացվող 9-րդ մասի 2-րդ կետի ձեւակերպումից հանել «(բացառությամբ՝ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)» բառերը, քանի որ 9-րդ մասի կարգավորումից հասկանալի է, որ 2-րդ կետում, «այլ քաղաքներում» ասելով, նկատի են ունեցվում 1-ին կետում չթվարկված քաղաքները: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածում լրացվող 12-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում առկա, ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքի 39-րդ հոդվածում լրացվող 9-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում եւ 12-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում առկա նույնաբնույթ ձեւակերպումներին:

8. Նախագծի 6-րդ հոդվածով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածում լրացվող 11-րդ եւ 12-րդ մասերում առկա են հետեւյալ կարգավորումները՝ «11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով , հաշվի առնելով սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով եւ սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված բացառությունները :

12. Մինչեւ սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է մինչեւ դիմումի (այդ թվում՝ սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմու մը չի ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով.(…)»:

Կարծում ենք, որ 11-րդ մասում նշված 12-րդ մասով նախատեսված բացառությունը հաշվի առնելու պայմանը գործնականում կիրառելի չէ, քանի որ մինչեւ հոդվածով նախատեսված ժամկետները նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է մինչեւ դիմումի հիման վրա վճարման եղանակը փոխելը եւ կարգավորման համաձայն 11-րդ մասում նշված դիմումը, որը վերաբերում է կենսաթոշակ վճարելը վերսկսելուն, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելուն, կենսաթոշակը վերահաշվարկելուն կամ կենսաթոշակի տեսակը փոխելուն, եւս համարվում է այդպիսի դիմում , որն ինքին անկանխիկ եղանակի անցնելու հիմք է: Ուստի անհասկանալի է, թե 12-րդ մասով ինչպիսի բացառություն է նախատեսված, որը հնարավորություն կտա կիրառելու վճարման կանխիկ եղանակը: Ուստի առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածում լրացվող 11-րդ մասում «եւ» բառից հետո նշված «սույն հոդվածի 12-րդ մասով»բառերը հանել: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքի 39-րդ հոդվածում լրացվող 11-րդ եւ 12-րդ մասերում առկա նույնաբնույթ կարգավորմանը, այն է՝ «11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով , հաշվի առնելով սույն օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասով եւ 12-րդ մասով նախատեսված բացառությունները :

12. Մինչեւ սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է մինչեւ դիմումի (այդ թվում՝ սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի ) հիման վրա վճարման եղանակը փոխելը : Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով.(…)»: Միաժամանակ առաջարկում ենք վկայակոչված դրույթում «կենսաթոշակի» բառը փոխարինել «խնամքի նպաստի» բառերով:

9. ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «մասում լրացնել նոր նախադասություն.» ձեւակերպումով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

10. Նախագծի 1-ին, 6-րդ հոդվածներով եւ «« Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Կառավարության որոշումների ընդունում, ուստի առաջարկում ենք նախագծերում անցումային դրույթներով սահմանել, թե ինչ ժամկետներում են ընդունվելու դրանցով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-439-10.01.2020-ԱՍ-011/0) եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4391 -10.01.2020-ԱՍ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կող մից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթ ը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը կենսաթոշակների եւ խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է, որի համար «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

- սահմանել , որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով : Ընդ որում , առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքերի համար, երբ՝ 1) կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է , 2) լրացել է կենսաթոշակառուի 75 տարին , 3) կենսաթոշակը վճարվում է լիազորագրով եւ 4) կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին (ընդ որում , նախատեսվում է, որ կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին կ վճարվի միայն կանխիկ եղանակով , իսկ վերը նշված մնացած դեպքերում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ անձի ընտրությամբ),

- սահմանել, որ բացառապես անկանխիկ եղանակով կ վճարվեն կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը ( բացառությամբ այն դեպքի , երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային ), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը եւ թաղման նպաստը ` անկախ բնակության վայրից,

- հանել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես բանկի տարածքում տալու պահանջը՝ Կառավարությանը վերապահելով հայտարարությունն անձամբ բանկ ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն եւ այլն :

Համաձայն « Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ առաջարկվում է՝

- սահմանել , որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով (բացառություն սահմանելով այն դեպքի համար , երբ ծնողն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է),

- հստակեցնել , որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով՝ կապված վճարման գործընթացի առանձնահատկությունների հետ (եթե լիազորված անձը եւս կենսաթոշակառու է եւ ինքն իր հերթին լիազորում է այլ անձի ստանալու իր կենսաթոշակը , ապա կ ստացվի , որ առաջին կենսաթոշակառուին կենսաթոշակը վճարվում է վերալիազորման կարգով տրված լիազորագրով , ինչն ուղղակիորեն հակասում է « Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35- րդ հոդվածի 9- րդ մասին, մյուս կողմից՝ հնարավոր է , որ հաշմանդամության կենսաթոշակը կամ նպաստը վճարվի հաշմանդամ չճանաչված անձին : Անկանխիկ վճարման դեպքում այդ գումարի վրա հնարավոր է բռնագանձում տարածել , ինչը էլ կ հակասի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին » ՀՀ օրենքի 60- րդ հոդվածին եւ այլն):

Միաժամանակ , անցումը կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար , ինչպես նաեւ հաշվի առնելով առանձին բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների եւ անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը, նախատեսվում է անցումը կատարել փուլային տարբերակով ` նախ Երեւան , Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում , ապա հաջորդաբար ` մնացած քաղաքներում , 1000- ից ավել բնակիչ ունեցող գյուղերում , իսկ վերջում՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում :

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, եւ դրա վերաբերյալ դիտողությւուններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

16.01.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-439-10.01.2020-ԱՍ-011/0) եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4391 -10.01.2020-ԱՍ-011/0)օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման, Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակների եւ խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների եւ խնամքի նպաստի վճարման անկանխիկ համակարգին:

3. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագծի ( այսուհետ՝ Նախագիծ ) վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «Պետական կենսաթոշակներիմասին» օրենքի ( այսուհետ՝ Օրենք ) 35-րդ հոդվածի 6-րդ մասում կատարել փոփոխություններ, ըստ որի կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ հայտարարություն ներկայացնելու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, Կառավարության սահմանած կարգով, անձամբ բանկ ներկայացնել գրավոր հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:

Նկատի ունենալով Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող փոփոխությունները, կարծում ենք անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաեւ Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում եւ 4-րդ մասի 3-րդ կետում:

Ի դեպ, Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում նախատեսված փոփոխությունների կապակցությամբ նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ (փաստաթղթային կոդ` Խ-326-25.10.2019,13.01.2020-ԱՍ-011/0) , որի լրամշակված տարբերակով առաջարկվում է Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում կատարել լրացում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարությանսահմանած կարգով:

3.2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի. «Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նախկին կենսաթոշակառուի կամ այդ գումարը օրենքով ստանալու իրավունքն ունեցող այլ անձի դիմումի հիման վրա, անկանխիկ եղանակով (բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային ) :», սակայն ժամկետ նախատեսված չէ, թե ի՞նչ ժամկետում է վճարվելու գումարը:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասում նշել, որ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

Նույնը վերաբերում է նաեւ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը մահացածի 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային կանխիկ եղանակով վճարելուն, որտեղ նույնպես ժամկետ նշված չէ ( տե Բ ս Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը ) :

3.3. Նախագծի6-րդ հոդվածով նախատեսվում էՕրենքի 55-րդ հոդվածը լրացնել նաեւ 12-րդ մասով, ուստի առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ, 10-րդ, 11-րդեւ 12-րդ մասերով.»:

Նույնը վերաբերում է նաեւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածին:

4. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող «Պետական նպաստների մասին» օրենքի ( այսուհետ՝ Օրենք ) 39-րդ հոդվածի նոր 11-րդ մասով սահմանվում է, որ «Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով, հաշվի առնելով սույն օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասով եւ 12-րդ մասով նախատեսված բացառությունները:»: Այդ կապակցությամբ նշենք, որ Օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասը վերաբերում է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ժակմետին: Ուստի, անհրաժեշտ է Օրենքի 39-րդ հոդվածի նոր՝ 11-րդ մասում արված հղումըկատարել ճիշտ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-270)

24.01.2020թ.