ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-572-17.04.2020-ՊԱ-011/0) եւ ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-5721 -17.04.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ



Կառավարության
կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններկատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը ) ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրեն քների պահանջներին համապատասխանության կապակցությամբ նախ հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ բացակայում են նախագծերով նախատեսված մի շարք փոփոխությունների հիմնավորումները: Օրինակ՝ ներկայացված չեն հիմնավորումներ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 7-րդ կետերը, 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 11-րդ կետերը, 16-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը եւ 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը : Նույն հիմքով ղեկավարվելով՝ առաջարկում ենք Նախագծի 1 -ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանարապետության» բառերը եւս հանել: Նույն առաջարկները վերաբերելի են նաեւ ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

2. Առաջարկում ենք Նախագծի հոդվածների վերնագրերում եւ Նախագծի 3 -րդ եւ 4 -րդ հոդվածներով սահմանված 7 -րդ եւ 7.1-ին հոդվածներում նշված «ՀՈԴՎԱԾ» բառը փոխարինել «Հոդված» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածներին:

3. Առաջարկում ենք ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2 -րդ հոդվածներ մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին՝ հոդվածի մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

08.05.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին


Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի լիազորությունները եւ գործառույթները փոխանցվել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Մինչդեռ նման ձեւակերպումից հասկանալի չէ՝ շարունակելու է արդյոք նշված կոմիտեն իր գործունեությունը, ինչի հիման վրա, ռազմարդյունաբերական կոմիտեի մասով, համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կարող է առաջանում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետում, 9-րդ հոդված 3-րդ մասի 22-րդ կետում եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքիN 1 հավելվածով սահմանված ցանկի 3-րդ մասի 36-րդ կետում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

08.05.2020թ.