ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-596-30.04.2020-ԳԿ-011/0) եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-5961 -30.04.2020-ԳԿ-011/0)վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թ
եւ ոսյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Արման Բաբաջանյան ի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Ն ախագծերի փաթեթը) ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը .

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 196-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը »:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ)կարգավորումների համաձայն ՝ տեսալսողական մեդիածառայության ոլորտի կարգավորող մարմին է հանդիսանում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, որը վերահսկողություն է իրականացնում տեսալսողական մեդիայի ողջ ոլորտի նկատմամբ, այդ թվում ՝ տեսալսողական տեղեկատվություն տարածողների, որոնց գործունեությունը վերհսկվում է այն ծավալով, որով փոխկապակցված է տեսալսողական մեդիածառայությունների գործունեության ոլորտի հետ եւ առանց դրա իրականացման հնարավոր չէ ապահովել տեսալսողական մեդիածառայության ոլորտի վերահսկումը:

Այսպիսով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 196-րդ հոդվածի 1-ին մասի ՝ «հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը » ձեւակերպումը մեկնաբանելիս, կարծում ենք, պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության վերահսկողությունը հնարավոր է իրականացնել՝ վերահսկողական գործառույթները տարածելով տեսալսողական մեդիածառայության ողջ ոլորտի նկատմամբ, եւ «վերահսկում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը » ձեւակերպումը չպետք է մեկնաբանվի որպես միայն տեսալսողական մեդիածառայության գործունեությունը վերահսկելու իրավասություն նախատեսող կարգավորում:

Մեր կարծիքով, իրավամեկնաբանողական նման մոտեցումը լիովին համահունչ է « Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածին, որի համաձայն՝ « Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը ՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստի ց, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 196-րդ հոդվածի 1-ին մասում առկա քննարկվող ձեւակերպումներն օբյեկտիվորեն ունեն խմբագրման կարիք` հաշվի առնելով տեսալսողական մեդիայի տեխնիկական առաջընթացը եւ դրա վերաբերյալ օրենսդրական դաշտի զարգացումները:

Ուստի, ամփոփելով վերոշարադրյալը, կարծում ենք, որ անհրաժեշտ է « վերահսկում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը» ձեւակերպումը մեկնաբանել որպես «վերահսկում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության բնագավառը», քանի դեռ սահմանադրական ձեւակերպումների փոփոխությունները հնարավորությունչեն տալիս զերծ մնալ տարընթերցումներից:

Օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում օրենքի կարգավորման առարկային վերաբերող կարգավորումը, այն է` «Սույն օրենքը սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կանոնակարգում է լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները » , առաջարկում ենք հստակեցնել` սահմանելով սուբյեկտներին, որոնց իրավունքների եւ պարտականությունների առաջացման հիմքերին եւ գործունեության ընթացքում ծագող հարաբերություններին վերաբերում են օրենքում առկա կարգավորումները:

2. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերում առկա է հետեւյալ ձեւակերպումը.

«4. Սույն օրենքի գործողությունը տարածվում է`

(…)

4) տեսալսողական մեդիածառայության ոլորտը կարգավորող մարմնի վրա.

5) հանրային տեսալսողական մեդիածառայության գործունեությունը վերահսկող մարմնի վրա.», մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում կիրառվում է «կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող» ձեւակերպումը, ինչպես նաեւ Նախագծի հանրային հեռարձակողի խորհրդին վերաբերող 23-րդ հոդվածի 1-ին մասում առկա է հետեւյալ կարգավորումը. «Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմինը Խորհուրդն է» :

Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը ` առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն տերմինները:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում մարմնի մասին առաջին հիշատակումը կատարելուց հետո փակագծերում նախատեսել նրա կրճատ տարբերակը ` « տեսալսողական մեդիածառայության ոլորտը կարգավորող մարմնի (այսուհետ` Կարգավորող պետական մարմին) վրա. »` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը: Հաշվի առնելով նշվածը` առաջարկում ենք նաեւ Նախագծի ողջ տեքստում Կարգավորող պետական մարմնի մասին նշում կատարելիս պահպանել կրճատ տարբերակի տեսքը:

3. Նախագծի 2-րդ հոդվածը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության տեսալսողական տեղեկատվության մասին օրենսդրությունը», սակայն նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը , տեսալսողական տեղեկատվության ոլորտը կարգավորող մարմնի իրավական ակտերը, տեղեկատվության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:(…)» :

գ Հաշվի առնելով նշվածը եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը ` առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում կիրառել միեւնույն տերմինը` փակագծերում նախատեսելով տերմինի մեկնաբանումը, օրինակ` «տեսալսողական մեդիայի (տեղեկատվության) մասին օրենսդրությունը» , եթե Նախագծի հեղինակների նպատակն է «տեսալսողական մեդիա» եւ«տեսալսողական տեղեկատվություն» հասկացությունների նույնացումը:

գ Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի տեքստում «Հայաստանի Հանրապետության օրենքները» բառերը փոխարինել «օրենքները» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը : Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք Նախագծի տեքստում առկա մյուս բոլոր օրենքների վերնագրերից հետո կիրառվող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

գ Բացի այդ, Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը . « Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը» : Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի տեսքստում կիրառվող ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենք» բոլոր ձեւակերպումներին` իրենց հոլովաձեւերով:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ենթակետերի հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ենթակետերի հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարներին:

5. Նախագծի 7-րդ հոդվածում առկա որոշ ձեւակերպումների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

5.1. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն. «1. Տեսալսողական մեդիածառայություններն ապահովում են.

( … )

4) իրազեկումը` գաղտնի կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների կողմից տրամադրված տեղեկության վերաբերյալ.»:

Կարծում ենք, «բավականաչափ չստուգված» ձեւակերպումն ունի որոշակիացման եւ հստակեցման կարիք` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ իրազեկման պարտականությունը չկատարելը տեսալսողական մեդիածառայության համար կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն` տուգանքի նշանակում: Այսինքն՝ պատասխանատու անձանց համար պետք է հստակ եւ հասկանալի լինի, թե որ դեպքերում իրենք կարող են համարել տեղեկատվության հավաստիությունը բավականաչափ ստուգված, որ դեպքերում՝ ոչ բավականաչափ:

5.2. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.

«3. Տեսալսողական հաղորդումներում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաեւ քաղաքական, տնտեսական, հասարակական կամ մշակութային խնդիրների լուսաբանումը պետք է համապատասխանի հետեւյալ պահանջներին.

1) պետք է ապահովվի կարծիքների բազմազանությունը, կշռադատվածություն ը եւ հակառակ տեսակետների ներկայացումը .

( … )

3) Եթե իրենց կարծիքը հայտնած անձինք հրաժարվում են մասնակցել կամ հայտնել իրենց տեսակետը, պետք է այդ մասին նշվի հաղորդման ժամանակ: Կողմերից մեկի տեսակետի բացակայությունը չի ազատում տեսալսողական մեդիածառայությանը անկողմնակալության ապահովման պարտականությունից.

( … )

7) ազգային, կրոնական կամ սեռական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ հաղորդումների շրջանակում պետք է հնարավորություն տրվի ներկայացնելու նաեւ տվյալ խմբերի ներկայացուցիչների կարծիքները »:

գ Կարծում ենք, «կշռադատվածությունը» եզրույթն ունի որոշակիացման եւ հստակեցման կարիք` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, նախատեսված պահանջը չկատարելը տեսալսողական մեդիածառայության համար կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն` տուգանքի նշանակում:

գ Միաժամանակ` առաջարկում ենք նաեւ հստակեցնել Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «տեսակետի բացակայությունը» ձեւակերպումը` հստակ նշում կատարելով այն մասին, որ խոսքը կարծիքը հայտնած անձի հաղորդմանը մասնակցելուց հրաժարվելու կամ տեսակետը հայտնելուց հրաժարվելու իրավիճակների մասին է:

գ Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում նշում է կատարվում միայն ազգային, կրոնական կամ սեռական փոքրամասնություններին իրենց առնչվող խնդիրների վերաբերյալ հաղորդումների շրջանակում իրենց կարծիքները ներկայացնելու մասին: Կարծում ենք, որ նման սահմանափակ շրջանակ նախատեսելը նպատակահարմար չէ, քանի որ, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող խնդիրների վերաբերյալ հաղորդումների շրջանակում իրենց կարծիքները ներկայացնելու իրավիճակում եւս առկա է նույն իրավունքների պաշտպանվածության խնդիրը, որոնց երաշխավորման համար եւս, կարծում ենք, նախատեսված է քննարկվող դրույթը:

5.3.Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«5. Տեսալսողական հաղորդումների ընթացքում տեսալսողական մեդիածառայությունը պետք է պահպանի հետեւյալ պահանջները.

1) ուղիղ եթերը պետք է միշտ ուղեկցվի «Ուղիղ եթեր» գրառմամբ.

2) տեսալսողական հաղորդումների կրկնությունը ողջ ընթացքում պետք է ուղեկցվի «Կրկնություն» գրառմամբ, բացառությամբ կինոմատոգրաֆիական եւ երաժշտական ստեղծագործությունների.

3) արխիվային տեսագրությունները կամ ձայնագրությունները պետք է թվագրվեն կամ ուղեկցվեն «Արխիվ» գրառմամբ»:

Կարծում ենք, Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումն ունի խմբագրման կարիք, քանի որ կարգավորման դաշտից դուրս են մնացել լսողական հաղորդումները:

6 . Նախագծի 8-րդ հոդվածում կիրառվում են «կարեւոր իրադարձություն» եւ «բացառիկ իրադարձություն» եզրույթները, որոնք կարծում ենք, հստակեցման կարիք ունեն: Կարծում ենք, նպատակահարմար է օրենսդրությամբ նախատեսել որոշակի չափանիշներ, որոնք հնարավորություն կտան իրադարձությունը որակելու որպես կարեւոր իրադարձություն, եւ որոնցով պետք է առաջնորդվի Կարգավորող պետական մարմինը դրանց շրջանակը նախատեսելիս: Նախագծի 8-րդ հոդվածի 10-րդ մասում կիրառվում է «բացառիկ իրադարձություն» ձեւակերպումը, կարծում ենք պետք է հստակեցվի եզրույթը, կամ փոխարինվի «կարեւոր իրադարձություն» եզրույթով, եթե օգտագործվում է որպես վերջինիս հոմանիշ ձեւակերպում:

7. Նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.«6. Լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայության ծրագրերում մանկական, կրթական եւ մշակութային թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական ընդհանուրն առնվազն 20 տոկոս»: Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասում «շաբաթական ընդհանուրն առնվազն 20 տոկոս» ձեւակերպման մեջ առկա վրիպակն ուղղել` միաժամանակ խմբագրելով կարգավորումը:

8. Նախագծի 3-րդ գլուխը վերնագրված է «Տեսալսողական հաղորդումների կազմակերպումը», մինչդեռ այն ներառում է «Տեսալսողական մեդիածառայությունները ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ» վերնագրված 12-րդ հոդվածը, որի կարգավորումները վերաբերում են ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ եթերաժամանակի հատկացմանը: Կարծում ենք, հոդվածի վերնագիրը եւ Նախագծի 3-րդ գլխում դրա նախատեսումը ունեն վերանայման կարիք` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ եւ 10-րդ մասերը:

9. Նախագծի 13-րդ հոդվածի համաձայն՝ «1. Տեսալսողական մեդիածառայությունները պարտավոր են պահպանել իրենց հեռարձակած տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած 45 օր ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված դեպքերի:

2. Տեսալսողական մեդիածառայությունները տեսալսողական հաղորդումների հաշվառման մատյանի տվյալները պահանջ լինելու դեպքում ներկայացնում են կարգավորող պետական մարմին ` էլեկտրոնային կամ թղթային կրիչով: Տեսալսողական հաղորդումների հաշվառման մատյանում վարման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը:

3. Տեսալսողական հաղորդումների հաշվառման մատյանի տվյալների հիման վրա կարգավորող պետական մարմինը վերահսկում է տեսալսողական մեդիածառայությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության պայմաններին: ( … ) » :

Նախագծի 13-րդ հոդվածում, կարծում ենք, պետք է հստակ նշում կատարվի տեսալսողական մեդիածառայությունների կողմից տեսալսողական հաղորդումների հաշվառման մատյան վարելու պարտականության մասին, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հաշվառման մատյանի վարման սահմանված կարգը խախտելու համար Նախագծով նախատեսվում է պատասխանատվություն:

10. Նախագծի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Մասնավոր են այն տեսալսողական մեդիածառայությունները, որոնց հիմնադիրները (մասնակիցները) ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են» :

Սակայն հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեսալսողական մեդիածառայությունը Կարգավորող պետական մարմնի կողմից հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձն է , որը կազմում եւ օգտատիրոջն է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն եւ խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար: Հաշվի առնելով նշված կարգավորումը` առաջարկում ենք հստակեցնել մասնավոր տեսալսողական մեդիածառայությունների սահմանումը:

11. Նախագծի 16-րդ հոդվածի կապակցությամբ հարկ է նշել հետեւյալը.

գ Նախագծի 16-րդ հոդվածում բացակայում է հիմնադրի վերաբերյալ ընդհանուր կարգավորումը:

գ Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասում մասնավոր տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողների հիմնադիրների կամ մասնակիցների վերաբերյալ սահմանափակումները, կարծում ենք, կիրառելի են նաեւ մասնավոր տեսալսողական մեդիածառայություն եւ տեսալսողական տեղեկատվություն տարածող համարվող ֆիզիկական անձանց նկատմամբ, սակայն ֆիզիկական անձինք դուրս են մնացել կարգավորման շրջանակից:

գ Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասի ձրակերպմանը, այն է՝ «2. Իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք եւ նրանց հետ փոխկապակցված անձինք կարող են դառնալ ոչ ավելի, քան լիցենզիա ստացած երկու տեսալսողական մեդիածառայության (մեկ տեսալսողական եւ մեկ լսողական) հիմնադիր եւ (կամ) մասնակից »:

գ Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում կիրառվում է «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացությունը, սակայն հարկ է նկատել, որ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքը չի պարունակում «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացության սահմանումը, ուստի, հիմք ընդունելով նշվածը, առաջարկում ենք հստակեցնել ձեւակերպումը:

12. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասում առկա է հետեւյալ ձեւակերպումը. «2. Տեսալսողական մեդիածառայությունները եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների, ինչպես նաեւ տեղեկություններ` հիմնադիրների եւ մասնակիցների մասին »:

Կարծում ենք, Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «ինչպես նաեւ տեղեկություններ` հիմնադիրների եւ մասնակիցների մասին» ձեւակերպումն ունի որոշակիացման կարիք, մասնավորապես` անհրաժեշտ է հստակ սահմանել հիմնադիրներին եւ մասնակիցներին վերաբերող անհրաժեշտ նվազագույն տեղեկությունների շրջանակը:

13. Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Տեսալսողական մեդիածառայությունները եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողները պարտավոր են յուրաքանչյուր տարվա մինչեւ հունվարի 20-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդ տարվա հասույթի (այսուհետ՝ Հասույթ) չափի վերաբերյալ տեղեկատվություն»:

Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ «հասույթ » եզրույթը հաշվապահական հաշվառման տեսանկյունից ունի լայն մեկնաբանված եւ հաշվապահական մոտեցումների կիրառմամբ հաշվարկման եւ ներկայացման մասնագիտական առանձնահատկություններ, մասնավորապես՝ հաշվապահական հաշվառման ստանդարտների մեջ ներդրված է «ՀՀՀՀՍ 18 «Հասույթ» ստանդարտը, որի կապակցությամբ հաստատ ված են Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների համառոտ ուղեցույ ց ները, այդ թվում ՝ ՀՀՀՀՍ18 «Հասույթ» ստանդարտինը: Ելնելով նշվածից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 59-րդ հոդվածով տուգանքների նշանակման (հաշվարկման) չափի հիմքում հիմնականում դրված է «Հասույթ» նկատմամբ որոշակի տոկոսների կիրառումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առաջարկում ենք Նախագծում նախատեսել օրենքում օգտագործվող «Հասույթ» եզրույթի սահմանումը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 59-րդ հոդվածի 3-12-րդ, 14-17-րդ, եւ 20-27-րդ մասերում նշված թվից հետո լրացնել «տոկոս» բառը՝ հստակ նշելու համար չափման միավորը:

14. Նախագծի 25-րդ հոդվածի 4-րդ մասում առկա է հետեւյալ կարգավորումը. «Մրցութային հանձնաժողովի անդամների ձեւավորման կարգը սահմանում է կառավարությունը» , առաջարկում ենք հստակեցնել քննարկվող կարգավորումը` նշելով«Մրցութային հանձնաժողովի անդամների ընտրությանկարգը» կամ «Մրցութային հանձնաժողովի ձեւավորման կարգը» : Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասում ժամանակավոր մրցույթային հանձնաժողովի մասին առաջին հիշատակումը կատարելուց հետո փակագծերում նախատեսել նրա կրճատ տարբերակը ` « (այսուհետ` Մրցույթային հանձնաժողով ) » ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը: Հաշվի առնելով նշվածը` առաջարկում ենք նաեւ Նախագծի ողջ տեքստում Մրցույթային հանձնաժողովի մասին նշում կատարելիս պահպանել կրճատ տարբերակի տեսքը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի ողջ տեքստում «կառավարությունը» բառը` իր բոլոր հոլովաձեւերով, փոխարինել «Կառավարությունը» բառով` իր բոլոր հոլովաձեւերով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը:

15. Նախագծի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.«1. Խորհուրդը`

1) սահմանում է հանրային տեսալսողական մեդիածառայությունով տեսալսողական հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը եւ տեսալսողական տեղեկատվության թիվը , որը չի կարող պակաս լինել երեքից` երկու տեսալսողական եւ մեկ լսողական տեղեկատվություն , առնվազն երկուսն ընդհանուր, մյուսը` կրթական-մշակութային ուղղվածության» :

Առաջարկում ենք հստակեցնել կարգավորման տեքստում առկա «տեսալսողական տեղեկատվության թիվ» ձեւակերպումը` նախատեսելովօգտատերերին տրամադրվող տեսալսողական նյութի միավորը եւ դրա քանակը հաշվելու եղանակը:

16. Նախագծի 32-րդ հովածի 1-ին մասի 18-րդ կետում նախատեսվում է Կարգավորող պետական մարմնի` Խորհրդի կողմից ներկայացվող հաշվետվության ներկայացման կարգը եւ ձեւը սահմանելու լիազորությունը: Հաշվետվությանը արվող հղումը հստակեցնելու նպատակով` առաջարկում ենք Նախագծի 32-րդ հովածի 1-ին մասի 18-րդ կետում հղում կատարել Նախագծի 27-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը:

17. Նախագծի 32-րդ հոդվածի 7-րդ մասում առաջարկում ենք «հրապարակվում են» բառերից հետո լրացնել «նաեւ» բառը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 25-րդ հոդվածի կարգավորումները:

18. Նախագծի 33-րդ հոդվածում արված վրիպակն առաջարկում ենք ուղղել` հանելով մասերի համարակալումը, քանի որ 2-րդ մասում բացակայում է մասի բովանդակությունը` հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 14 -րդ հոդվածի 3-րդ մասը :

19. Նախագծի 35-րդ հոդվածի 3-րդ մասում ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք» ձեւակերպումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերն` հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 18 -րդ հոդվածի 2-րդ մասը` «Սահմանադրական օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, «սահմանադրական օրենք» բառերը»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 39-րդ հոդվածի 4-րդ մասում ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք» ձեւակերպմանը:

20. Նախագծի 42-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «1. Տեսալսողական մեդիածառայությունների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման , իսկ ցանցային օպերատորի դեպքում նաեւ տեղում դիտարկում իրականացնելու միջոցով: Ուղղակի դիտարկման արդյունքները կարող են համադրվել տեսալսողական մեդիածառայությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ» : Հարկ է նկատել, որ Նախագծի՝ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածում սահմանված չէ «ուղղակի դիրտարկում» հասկացությունը: Կարծում ենք, նպատակահարմար է Նախագծի 3-րդ հոդվածում ներառել նաեւ«ուղղակի դիրտարկում» հասկացության սահմանումը:

21. Նախագծի 42-րդ հոդվածի 3-րդ մասում նշում է կատարվում այն մասին, որ ցանցային օպերատորի գործունեության մշտադիտարկումն իրականացվում է Կարգավորող պետական մարմնի նախագահի հրամանի հիման վրա: Նախագծի 42-րդ հոդվածում հրամանի բովանդակությանը վերաբերող 4-րդ մասում նշում է կատարվում այն մասին, որ հրամանը պետք է պարունակի տեսալսողական մեդիածառայության լրիվ անվանումը եւ գտնվելու վայրը: Կարծում ենք, որ կարգավորումը եւ կիրառվող եզրույթները պետք է հստակեցվեն` հստակ նշում կատարելով այն մասին, թե որ դեպքերում է մշտադիտարկումն իրականացվում Կարգավորող պետական մարմնի նախագահի հրամանի հիման վրա, ինչպես նաեւ որ սուբյեկտի անվանումն է ներառվում հրամանում` տեսալսողական մեդիածառայության, թե տեսալսողական տեղեկատվություն տարածողի: Նշված առաջարկը հիմնավորվում է նաեւ Նախագծի 42-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում առկա կարգավորումներով.

«5. Տեսալսողական մեդիածառայություններում կամ ցանցային օպերատորի մոտ մշտադիտարկումը սկսելուց առաջ հրամանի մեկ օրինակը հանձնվում է տեսալսողական մեդիածառայության կամ ցանցային օպերատորի ղեկավարին կամ իրավասու այլ անձի :

6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված իրավասու անձինք տեսալսողական մեդիածառայության գործունեության վայրում չեն կամ հրաժարվում են ստանալ մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը եւ ստորագրությամբ հավաստել այն ստանալու փաստը, ապա անմիջապես կարող է իրականացվել մշտադիտարկում» :

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 42-րդ հոդվածի 5-րդ մասում հստակ նշում կատարել այն մասին, որ «իրավասու այլ անձը» ղեկավարին փոխարինող այլ անձն է` հաշվի առնելով Նախագծի 42-րդ հոդվածի 16-րդ մասում առկա կարգավորումը.

«16. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը տեսալսողական մեդիածառայության ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձի կողմից ստորագրվելու դեպքում դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, եւ արձանագրությանը կցվում է այն իրավական փաստաթղթի պատճենը (կանոնադրություն, հրաման, որոշում, լիազորագիր կամ այլ փաստաթուղթ), որի հիման վրա տվյալ անձն իրավունք ունի փոխարինելու տեսալսողական մեդիածառայության կամ տեսալսողական տեղեկատվություն տարածողի ղեկավարին»:

22 . Նախագծի 42-րդ հոդվածում կիրառվում են «Կարգավորող պետական մարմնի աշխատակից» եւ «Կարգավորող պետական մարմնի ներկայացուցիչ» հասկացությունները, առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը` որոշակի հերթականությամբ` հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 15 -րդ հոդվածի 2-րդ մասը :

23. Նախագծի 43-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «Հայտում» բառը փոխարինել «Հեղինակազորում ստանալու հայտում» բառերով կամ «Սույն հոդվածի 1-ին մասում նշված հայտում» բառերով, քանի որ նշված մասով հայտի ներկայացման նպատակը հեղինակազորում ստանալն է, բացի այդ Նախագծի 46-րդ հոդվածի համաձայ ն՝ հայտ է ներկայացվում նաեւ տեսալսողական մեդիածառայությունների լիցենզավորման մրցույթի մասնակցության համար: Առաջարկը վերաբերելի է նաեւ նույն հոդվածի 3-րդ մասում նշված «Հայտին» բառին եւ 4-րդ մասում նշված «հայտը» բառին:

24. Նախագծի 43-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«4. Կարգավորող պետական մարմինը հայտը մերժում է, եթե ներկայացվածի ուսումնասիրությամբ պարզվում է, որ հայտ ներկայացնողը չունի համապատսխան միջոցներ սույն օրենքով նախատեսված պահանջների կատարումն ապահովելու համար, ինչպես նաեւ ներկայացված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են կամ չեն համապատասխանում սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին եւ հայտ ներկայացնողը չի վերացրել կարգավորող պետական մարմնի նշած թերությունները »:

Սակայն, հարկ է նկատել, որ հայտն այն ներկայացնող անձին վերադարձնելու եւ Կարգավորող պետական մարմնի կողմից նշված թերությունները նրա կողմից վերացնելու ընթացակարգի վերաբերյալ կարգավորումները Նախագծում բացակայում են, ուստի առաջարկում ենք հայտի մերժման հիմքի լիարժեք գործողության համար նախատեսել նաեւ այդ կարգավորումները:

25. Նախագծի 7-րդ գլուխը վերնագրված է «Տեսալսողական մեդիածառայությունների հեղինակազորումը եւ լիցենզավորումը» , մինչդեռ այդ գլխում ներառված է «Հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսում գործող տեսալսողական մեդիածառայությունները» վերտառությամբ 44-րդ հոդված, որի կարգավորումները վերաբերում են մուլտիպլեքսում գործելու համար մրցույթներ հայտարարելու դեպքերին, թեմատիկ ոււղվածությունների բովանդակությանը: Կարծում ենք, հոդվածի վերնագիրը եւ Նախագծի 7-րդ գլխում դրա նախատեսումն ունեն վերանայման կարիք` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ եւ 10-րդ մասերը:

26 . Նախագծի 44-րդ հոդվածի 7-րդ մասում առաջարկում ենք «լիցենզիոն» բառը փոխարինել «լիցենզիայի» բառով՝ Նախագծով եւ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված ձեւակերպումներին համապատասխանեցնելու համար:

27. Նախագծի 45-րդ հոդվածի համաձայն՝ «1. Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս տեսալսողական մեդիածառայությանը տեսալսողական տեղեկատվության հեռարձակում իրականացնելու համար օգտվել սահմանափակ ռեսուրսից` հանրային մուլտիպլեքս ի սլոթից, ֆիզիկական կամ իրավաբանական անձին իրականացնել մուլտիպլեքս օպերատորի գործունեություն , իսկ ցանցային օպերատորին վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող տեսալսողական մեդիածառայությունների եւ օտարերկրյա տեսալսողական մեդիածառայությունների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

2. Օտարերկրյա տեսալսողական ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում առանց լիցենզիա կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա:

3. Լիցենզիայի մրցույթի անցկացման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը:

4. Ցանցային օպերատորի լիցենզիան տրվում է առանց մրցույթի` լիցենզիա ստանալու նպատակով ներկայացված դիմումի քննարկման արդյունքում:

5. Լիցենզիան չի կարող փոխանցվել կամ օտարվել այլ անձի» :

Այսպիսով` Նախագծի տեսալսողական մեդիածառայությունների հեղինակազորմանը եւ լիցենզավորմանը վերաբերող 7-րդ գլխում ներառված «Լիցենզավորումը» վերտառությամբ 45-րդ հոդվածը նախատեսում է մուլտիպլեքս օպերատորի գործունեություն եւ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնելու համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց լիցենզավորելու վերաբերյալ կարգավորումներ եւս: Սակայն Նախագծի 46-րդ եւ 47-րդ հոդվածներում նախատեսվում են կարգավորումներ միայն տեսալսողական մեդիածառայությունների լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտի եւ լիցենզավորված անձի ընտրության վերաբերյալ : Կարծում ենք, 45-րդ հոդվածի բովանդակությունն ունի խմբագրման կարիք` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը:

28. Նախագծի 46-րդ հոդվածում կիրառվում են «սեփական տեսալսողական հաղորդումներ» եւ «հայրենական տեսալսողական հաղորդումներ» հասկացությունները, մինչդեռ Նախագծի օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածում դրանք սահմանված չեն: Կարծում ենք, նպատակահարմար է Նախագծի 3-րդ հոդվածում ներառել նաեւ «սեփական տեսալսողական հաղորդումներ» եւ «հայրենական տեսալսողական հաղորդումներ» հասկացությունների սահմանումները:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 46-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալումը կատարելիս պահպանել համարների հաջորդականությունը:

29. Նախագծի տեսալսողական մեդիածառայությունների հեղինակազորմանը եւ լիցենզավորմանը վերաբերող 7-րդ գլխում ներառված «Ցանցային օպերատորի լիցենզիա ստանալու դիմումը» վերտառությամբ 48-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումները.

«1. Ցանցային օպերատորի լիցենզիա ստանալու համար դիմողը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով, կարգավորող պետական մարմին ներկայացնում է դիմում, որում նշվում են`

1) դիմումատուի անվանումը եւ գտնվելու վայրը .

2) տեղեկություններ դիմումատուի` այլ տեսալսողական մեդիածառայությունների , տեսալսողական տեղեկատվություն տարածողի հիմնադիր եւ լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաեւ տեսալսողական տեղեկտվության արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին.

( … )

2. Դիմումին կից ներկայացվում են դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության եւ մասնագիտական պատրաստվածության մասին: ( … ) »:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ տեսալսողական տեղեկատվություն տարածողը լիցենզիա ստացած ցանցային կամ մուլտիպլեքս օպերատորն է, որն օգտատերերին առաջարկում է հաղորդակցային ծառայություն (ցանցեր, տեսալսողական համակարգեր, սլոթ եւ այլն) եւ պատասխանատվություն է կրում միայն ազդանշանը օգտատերերին հասցնելու, բայց ոչ` տեսալսողական արատադրանքի բովանդակության համար: Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ ցանցային օպերատորը ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը սեփականության կամ այլ իրավունքով ունի մալուխային կամ այլ ցանց եւ ապահովում է տվյալ ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը:

Վերոգրյալ կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

29.1. Նախագծի տեսալսողական մեդիածառայությունների հեղինակազորմանը եւ լիցենզավորմանը վերաբերող 7-րդ գլխում ներառված 48-րդ հոդվածը վերաբերում է տեսալսողական տեղեկատվություն տարածող համարվող ցանցային օպերատորի լիցենզիա ստանալու դիմումին : Կարծում ենք, Նախագծի 46-րդ հոդվածը չի կարող ներառվել Նախագծի 7-րդ գլխում` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը: Նույն դիտարկումները վերաբերելի են նաեւ Նախագծի տեսալսողական մեդիածառայությունների հեղինակազորմանը եւ լիցենզավորմանը վերաբերող 7-րդ գլխում ներառված 49-րդ հոդվածին, որը վերաբերում է տեսալսողական տեղեկատվություն տարածող համարվող ցանցային օպերատորի լիցենզիա ստանալու դիմումի քննարկմանը եւ որոշման ընդունմանը, ինչպես նաեւ 50-րդ հոդվածին, որը նախատեսում է կարգավորումներ ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի գործունեությանը:

29.2.Նախագծի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը նախատեսում է պահանջ դիմումում ներառելու դիմումատուի գտնվելու վայրը , սակայն հարկ է նկատել, որ դիմումատու կարող է լինել նաեւ ֆիզիկական անձը, ուստի առաջարկում ենք խմբագրել կարգավորումը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի տեքստում կիրառված «գտնվելու վայր» մյուս ձեւակերպումներին, երբ կարգավորումը վերաբերելի է եւ ՛ իրավաբանական անձանց, եւ ՛ ֆիզիկական անձանց:

29.3. Նախագծի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը պարունակում է հետեւյալ կարգավորումները` դիմումում պետք է նշվեն տեղեկություններ՝ դիմումատուի` այլ տեսալսողական մեդիածառայությունների հիմնադիր եւ լիցենզավորված անձ լինելու մասին ինչպես նաեւ, տեսալսողական տեղեկատվություն տարածողի հիմնադիր եւ լիցենզավորված անձ լինելու մասին, եւ տեղեկություններ տեսալսողական տեղեկտվության արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին: Մինչդեռ հարկ է նկատել, որ ցանցային օպերատորը տեսալսողական տեղեկատվություն տարածող է, եւ նրա նկատմամբ կիրառելի չէ « այլ տեսալսողական մեդիածառայությունների հիմնադիր եւ լիցենզավորված անձ լինելու» ձեւակերպումը, բացի այդ հասկանալի չէ, թե ինչու է նշում կատարվում եւ ՛ տեսալսողական տեղեկատվություն տարածողի հիմնադիր եւ լիցենզավորված անձ լինելու մասին եւ ՛ տեսալսողական տեղեկտվության տարածմամբ զբաղվելու մասին, քանի որ դրանք նույնական տեղեկություններ են՝ ըստ Նախագծի կարգավորումների:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը կարգավորումը` խմբագրելով քննարկվող ձեւկերպումները:

30. Նախագծի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում առաջարկում ենքթերությունների մասին նշում կատարելիս հղում անել Նախագծի 48-րդ հոդվածի 3-րդ մասին` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «տեսալսողական տեղեկատվածության հեռարձակման» ձեւակերպումը խմբագրել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի ցանցային օպերատորիվերաբերյալ կարգավորումներում կիրառվում են «տեսալսողական տեղեկատվության տարածում» եւ «տեսալսողական տեղեկատվության վերահեռարձակում» ձեւակերպումները ( օրինակ` Նախագծի 50-րդ հոդվածը ) եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

31. Նախագծի 51-րդ եւ 52-րդ հոդվածները պարունակում են ընդհանուր կարգավորումներ՝ լիցենզիայի վավերապայմանների եւ լիցենզիա տալու մասին, սակայն ներառված են տեսալսողական մեդիածառայությունների հեղինակազորմանը եւ լիցենզավորմանը վերաբերող 7-րդ գլխում, մասնավորապես` Նախագծի 52-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«5. Տեսալսողական մեդիածառայությունների լիցենզիաները տրվում են յոթ տարի, ցանցային օպերատորների լիցենզիան` տաս տարի ժամկետով` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզիայի ժամկետի երկարացման հնարավորությամբ, մուլտիպլեքս օպերատորի լիցենզիան` անժամկետ»:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 52-րդ հոդվածը կիրառում է «մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը ուժը կորցրած ճանչել» եւ «մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը չեղյալ ճանաչել» ձեւակերպումները, առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը` որոշակի հերթականությամբ` հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 15 -րդ հոդվածի 2-րդ մասը :

32. Նախագծի մասնավոր մուլտիպլեքս օպերատորի լիցենզավորմանը վերաբերող 8-րդ գլխում ներառված է «Ընդհանուր դրույթներ մասնավոր մուլտիպլեքս օպերատորի վերաբերյալ» վերտառությամբ 53-րդ հոդվածը, կարծում ենք հոդվածի վերնագիրը եւ տեքստը ունեն խմաբագրման կարիք` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ եւ 10-րդ մասերը:

Միաժամանակ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 53-րդ հոդվածի 1-ին մասի «տեսալսողական մեդիածառայությունների որոշումների» ձեւակերպումը.

«1. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով կարգավորող պետական մարմնի տված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի տեսալսողական մեդիածառայության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով»:

Կարծում ենք, որ «տեսալսողական մեդիածառայությունների որոշումների» բառերն անհրաժեշտ է փոխարինեկ «տեսալսողական տեղեկատվություն տարածողի որոշումների» բառերով, քանի որ տարածողն ու մեդիածառայությունը չեն նույնանում:

33 . Նախագծի 53-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է . «Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով կարգավորող պետական մարմնի տված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի տեսալսողական մեդիածառայության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով» , մինչդեռ հասկանալի չէ «Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված ֆիզիկական անձի կողմից » ձեւակերպումը: Նշենք, որ անհասկանալի ձեւակերպմամբ շարադրված է նաեւ Նախագծի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը, մասնավորապես՝ «Կարգավորող պետական մարմինը հայտարարում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթ, մինչ մրցույթում հաղթող ճանաչելը »՝ հաշվի առնելով, որ մրցույթը հայտարարվում է մրցույթում հաղթող ճանաչելու նպատակով:

34 . Նախագծի 54-րդ հոդվածի մասերի համարակալումը կատարելիս առաջարկում ենք պահպանել համարների հաջորդականությունը: Նախագծի 54-րդ հոդվածի 7-րդ մասում առաջարկում ենք «փորձագիտական եզրակացությունը» բառերը փոխարինել «փորձաքննության արդյունքերը» բառերով:

35 . Նախագծի 55-րդ հոդվածի մասերը համարակալելիս առաջարկում ենք պահպանել համար ների հաջորդականությունը:

36. Նախագծի 56-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «իրավաբանական» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական» բառերը՝ հաշվի առնելով, որ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, այն է՝ «տեսալսողական մեդիածառայությունների դիստրիբյուտոր` տեսալսողական մեդիածառայությունների տեսալսողական տեղեկատվության իրավատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձ .»:

3 7 . Նախագծի 59-րդ հոդվածի 26-րդ մասով նախատեսված է «Արգելված հովանավորություն իրականացնելը `

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:», մինչդեռ հարկ է նկատել, որ նշված մասում սահմանված չէ, թե ում նկատմամբ է նախատեսվում տուգանքի նշանակումը, քանի, որ Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են այն սուբյեկտները եւ դեպքերը, որոնց կողմից կամ որոնց համար արգելվում է հովանավորությունը:Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 59-րդ հոդվածի 26-րդ մասը շարադրել հետեւյալ կերպ. «26. Տեսալսողական մեդիածառայությունների կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված արգելված հովանավորության կանոնները խախտելը՝ առաջացնում է (…) :»:

38 . Նախագծի 60-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «1. Տեսալսողական մեդիածառայության գործունեությունը կասեցվում է, եթե`

1) տեսալսողական մեդիածառայությունը սույն օրենքի 59-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի), որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որեւէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.

2) տեսալսողական մեդիածառայությունը սույն օրենքի 59-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված հիմքով սույն օրենքի 59-րդ հոդվածի 7-10-րդ մասերի համաձայն` մեկ տարվա ընթացքում մեկ անգամ ենթարկվել է վարչական տույժի, որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որեւէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.

(…)

6) այդ մասին կա տեսալսողական մեդիածառայության դիմումը.(…)»:

Նախագծի 60-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն. «2. Գործունեությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:

3. Տեսալսողական մեդիածառայության գործունեությունը դադարեցվում է, եթե`

4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումը չի վերացվել(…)»:

Վերոգրյալ իրավակարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

38.1. Այսպիսով` տեսալսողական մեդիածառայության գործունեությունը կասեցվում է, եթե նրա կողմիցթույլ են տրվել որոշակի խախտումներ, որոնք կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը: Տեսալսողական մեդիածառայության գործունեությունը դադարեցվում է, եթեխախտումը չի վերացվել: Հարկ է նկատել, որ Նախագծի 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը չի նախատեսում խախտում, այլ նշում է կատարում գործունեությունը կասեցնելու վերաբերյալ տեսալսողական մեդիածառայության դիմումի մասին, որի դեպքում կիրառելի չեն Նախագծի 60-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նախատեսված կարգավորումները:

38.2. Նախագծի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում սահմանաված խախտումների դեպքում, կարծում ենք, կիրառելի չեն դրանք վերացնելու վերաբերյալ Նախագծի 60-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում առկա կարգավորումները:

38 . 3 .Նախագծի 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կասեցման համար հիմք հանդիսացող խախտումների համար սահմանված չեն կասեցման ժամկետները:

39 . Նախագծի 60-րդ հոդվածի 6-րդ մասը կարծում ենք դուրս է նշված հոդվածի կարգավորման առարկայի շրջանակից:

4 0 . Նախագծի 61-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«1. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիան դադարեցվում է լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ եթե`

1) մուլտիպլեքս օպերատորը չունի օրենքով պահանջվող թվային ցանց.

2) տեխնիկական պատճառներով նրա գործունեության խափանումը տեւում է երեք ամսից ավել»: Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկում ենք Նախագծի 61-րդ հոդվածի 1-ին մասում «լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության » բառերը փոխարինել բառերով՝ օրենքի կրճատ անվանումը ճիշտ նշելու համար:

4 1 . Նախագծի 62-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել հոդվածի բովանդակությանը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նախագծի 62-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «հրապարակմանը» բառը փոխարինել « հրապարակման օրվան » բառերով՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի « հրապարակմանը » բառին:

4 2 . Նախագծի 62-րդ հոդվածի 2-րդ մասում նախադասության սկզբում առաջարկում ենք լրացնել «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո» բառերը:

Նախագծի 62-րդ հոդվածի 11-րդ մասում առաջարկում ենք հստակեցնել «մրցութային հանձնաժողովի կարգը» ձեւակերպումը:

4 3 . ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք ճիշտ նշել «Լիցենզավորման մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) հերթական համարը, մասնավորապես առաջարկում ենք հանել «-Ն» նշանը եւ տառը:

4 4 . ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն, մասնավորապես ՝ ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ դրանց հիման վրա» բառերը փոխարինել ««Տեսալսողական մեդիայի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի եւ» բառերով»:

Նշվածի կապակցությամբ հարկ է նկա տել, որ Օրենքում բացի վերը նշված ձեւակերպումներից առկա են նաեւ այլ ձեւակերպումներ, որոնց պետք է անդրադառնալ Նախագծերի փաթեթի շրջանակում: Մասնավորապես ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության սկզբում նշված է «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում» ձեւակերպումը, իսկ Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ) ԲՆԱԳԱՎԱՌ» վերտառությամբ 10-րդ բաժնի 4-րդ կետում նշված է «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում», իսկ 5-րդ կետում «մասնավոր մուլտիպլեքսորի գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները՝ մինչդեռ Նախագծով նախատեսվում են համապատասխան այլ ձեւակերպումներ, ինչպես նաեւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապ ե տության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծ երի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118) ,

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

22 .0 5 .2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118) ,

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

22 .0 5 .2020թ.



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեսալսողական մեդիայի մասին» (փաստաթղթային կոդ` Պ-596-30.04.2020-ԳԿ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-5961 -30.04.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Թեւոսյանի, Մ. Հայրապետյանի եւ Ա. Բաբաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ)
մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ներկայումս գործող « Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին » 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքը եւ ընդունել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ նոր օրենք, որով կ սահմանվեն տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կկանոնակարգվեն լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է օրենսդրորեն կարգավորել տեսալսողական հաղորդակցության այն բոլոր տեսակները, որոնք գտնվում են ծառայություն մատուցողի խմբագրական անձնակազմի, դիստրիբյուտորի եւ տեսալսողական արտադրանքն օգտատերերին հասցնողների պատասխանատվության ներքո: Դա ներառում է ոչ միայն ռադիոն եւ հեռուստատեսությունը, այլ նաեւ ըստ պահանջի ծառայությունները (անկախ նրանից, թե ինչ հատուկ տեխնոլոգիա եւ հարթակ է օգտագործվել դրանք բաշխելու համար): Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում, իրավական բարենպաստ դաշտ, մեդիա ոլորտում հավասար մրցակցային միջավայր, մեդիա գրագիտության բարձրացում եւ մի շարք այլ խնդիրների լուծում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

1. «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 19-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ. « Տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողների եկամուտների աղբյուրներ կարող են համարվել գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային եւ տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներից » : Կարծում ենք, նշված մասում խմբագական բնույթի փոփոխության կարիք կա եւ առաջարկվում է « միջոցներից » բառը փոխարինել « միջոցները » բառով կամ « եկամուտների աղբյուրներ կարող են համարվել » արտահայտությունը փոխարինել « եկամուտները գոյանում են » արտահայտությամբ:

2. Նույն հոդվածի 3-րդ մասում սահմանվում է, որ. « Տեսալսողական մեդիածառայությունները եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողները պարտավոր են յուրաքանչյուր տարվա մինչեւ հունվարի 20-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդող տարվա հասույթի (այսուհետ` Հասույթ) չափի վերաբերյալ տեղեկություն » : Հաշվի առնլով « հասույթ » եզրույթի մասնագիտական առանձնահատկությունները` դրա տարբեր իմաստներով մեկնաբանության տեսանկյունից, առաջարկում ենք հասկացությունների մասում հստակ սահմանել Նախագծի կիրառության իմաստով « հասույթ » հասկացությունը, տալ դրա մեկնաբանությունը եւ հաշվարկման կարգը: Վերջինիս կարեւորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նախագծով սահմանված տուգանքները հաշվարկվում են հասույթի նկատմամբ որոշակի տոկոսներով: Բացի այդ, դա նաեւ « Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջն է, համաձայն որի. « Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: » :

3. Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասի ձեւակերպումից հասկանալի չէ, թե հասույթի չափի վերաբերյալ տեղեկությունն իրենից ներկայացնում է կոնկրետ թիվ, թե՞ նաեւ հաշվապահական հաշվառման իմաստով դրա բացվածքը:

4. Նախագծով առաջարկվում է իրավախախտումների համար կիրառել պատասխանատվության միջոց` տուգանք, ելնելով հասույթի մեծությունից: Կարծում ենք, տուգանքի չափը հասույթից կախվածության մեջ դնելը բավականաչափ վիճահարույց մոտեցում է: Այլ կերպ ասած, եթե տարբեր սուբյեկտներ կատարել են վտանգավորության տեսանկյունից նույն իրավախախտումը, ապա ինչու՞ նրանց հանդեպ կիրառվելիք նյութական պատասխանատվությունը պետք է տարբեր լինի՝ պայմանավորված իրենց հասույթների չափի տարբերությամբ:

5. Հոդված 59-ի 3-12, 14-17, 20-27 կետերում թվից հետո բացակայում է չափման միավորը (ենթադրվում է` տոկոս) եւ առաջարկվում է ավելացնել « տոկոս » բառը:


Եզրակացություն

Փաթեթն ուղղված է տեսալսողական մեդիածառայությունների մատուցման եւ տեսալսողական տեղեկատվություն տարածման ոլորտում ծագող հարաբերությունների կարգավորմանը, ներկայումս գոյություն ունեցող մի շարք հիմնախնդիրների լուծմանն ու գոյություն ունեցող իրավակարգավորումների առավել հստակեցմանը: Փաթեթի ընդունումը հնարավորություն կտա ապահովել դրված խնդիրների լուծումը: Միաժամանակ, կարծում ենք, որ կատարված առաջարկությունների քննարկումն ու ընդգրկումը Փաթեթում կնպաստի դրա մշակվածության աստիճանի բարձրացմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

15 .05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեսալսողական մեդիայի մասին» (փաստաթղթային կոդ` Պ-596-30.04.2020-ԳԿ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-5961 -30.04.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Թեւոսյանի, Մ. Հայրապետյանի եւ Ա. Բաբաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Հաշվի առնելով ներկայիս համայնապատկերի բնութագրիչներին համապատասխանելու նպատակը եւ, որ գործող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորելու համար այլեւս ոչ արդիական նորմատիվ իրավական ակտ է, հեղինակների կողմից ներկայացվել է նորօրենսդրական նախաձեռնություն, որը կկարգավորի հեռուստառադիոընկերություններիկարգավիճակը, կկանոնակարգի դրանց հիմնադրման, հեռուստաընկերությունների լիցենզավորման եւ ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել մեդիա ոլորտում առաջացող հասարակական հարաբերությունների ավելի լայն հարթակ` բացառելով միայն համացանցը:

Հեղինակների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում են հետեւյալ արդյունքները`

- հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում.

- իրավական բարենպաստ եւ հեռանկարանային դաշտի ստեղծում.

- մեդիա ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում.

- բարձրորակ լրագրության ստեղծում.

- մեդիա գրագիտության բարձրացում.

- ատելության խոսքի նվազում.

- մեդիայի արդյունավետ կառավարում.

- մեդիա ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն.

- հավաստի եւ բովանդակալից մեդիա արտադրանքի ապահովում.

- պատասխանատվության անհատականացման ապահովում:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված նախագծերը պարունակում են ինչպես սկզբունքային, այնպես էլ տեխնիկական, խմբագրական, լեզվաոճային բնույթի թերություններ, որոնց լուծման ուղղությամբ կոնկրետ դիտողությունները եւ առաջարկությունները ներկայացվում են ստորեւ :


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծերի փաթեթի վերաբ
ե րյալ

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի հոդված 1-ի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանվում են.

«5. Սույն օրենքի նպատակով տեսալսողական մեդիածառայությունը եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողը համարվում են Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե համապատասխանում են հետեւյալ պահանջներից մեկին.»

«6. Տեսալսողական մեդիածառայությունը եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողը, որը չի համապատասխանում սույն օրենքի 5-րդ մասի պահանջներին, համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող...»:

Կարծում ենք, հոդված 1-ի 5-րդ եւ 6-րդ մասերը հստակեցման կարիք ունեն` ՀՀ-ում գործող տեսալսողական մեդիածառայություն եւ տեսալսողական տեղեկատվություն տարածող համարվելու պահանջները սպառիչ սահմանելու տեսանկյունից:

Առաջարկում ե նք, տարընթերցումներից խուսափելու նպատակով, միավորել երկու մասերը` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սույն օրենքի նպատակով տեսալսողական մեդիածառայությունը եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե համապատասխանում է հետեւյալ պահանջներից մեկին.

1) հիմնական տեղակայումը եւ տեսալսողական տեղեկատվության սփռումը Հայաստանի Հանրապետության տարածքում է.

2) տեսալսողական մեդիածառայության աշխատակիցը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում` անկախ տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվության վերաբերյալ խմբագրական որոշումների ընդունման վայրից, եւ տեսալսողական տեղեկատվության սփռումը Հայաստանի Հանրապետության տարածքում է:

3) օգտագործում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի տրամադրած հաճախականությունը.

4) օգտագործում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի տրամադրած սլոթը.

5) օգտագործում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված կայանը արբանյակային ազդանշանի համար.

6) օգտագործում է Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվող ինտերնետ-կապը:»:

2. Հստակեցման կարիք ունի Նախագծի հոդված 3-ի 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող կազմակերպությունը » բառակապակցությունը ` հիշյալ կազմակերպությանը ներկայացվող պահանջների հստակեցման տեսանկյունից:

3. Նախագծի հոդված 3-ի 25-րդ մասի բովանդակությունում` «25) ազգային տեսալսողական տարածքի պաշտպանություն` մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ներքին եւ արտաքին, դիտավորության կամ անզգուշության հետեւանքով առկա գործոնների վերացմանը, որոնք վնասակար են կամ կարող են բացասական ազդեցություն ունենալ...» նախադասությունում նշված միջոցառումները եւ հատկապ ե ս գործոնն ե րը բավականաչափ ընդհանուր ե ն ձեւակ ե րպված: Այս տեսանկյունից առաջարկում ենք հստակեցնել, թե, կոնկրետ ի՞նչ միջոցառումների եւ ի՞նչ գործոնների մասին է խոսքը գնում:

4. Նախագծի հոդված 7-ի 1-ին մասի «1)» կետում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպե՞ս են տեսալսողական մեդիածառայություններն ապահովելու փաստերի եւ կարծիքների միջեւ հստակ տարբերությունը:

5. Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առաջարկում ենք «սխալների» բառը փոխարինել «սխալ տեղեկատվության» բառերով:

6. Հստակեցման կարիք ունի նաեւ հոդված 7-ի 3-րդ մասում «հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի» բառակապակցությունը, քանի որ ձեւակերպումը շատ ընդհանրական է եւ տարաբնույթ մեկնաբանությունն ե րի տ ե ղիք տվող:

7. Նախագծի հոդված 7-ի 4-րդ մասում անհրաժեշտ է «հեռուստաքվեարկման » բառը փոխարինել «հեռուստաքվեարկության » բառով:

8. Նախագծի հոդված 7-ի 4-րդ մասի 1-ին կետում` նախադասության մեջ հստակեցման կարիք ունի «փոխհատուցում» ձեւակերպումը: Հասկանալի չէ, ովքե՞ր պետք է փոխհատուցվեն եւ ինչի՞ դիմաց: Բացի այդ, պետք է բացառ ե լ տեսալսողական մեդիածառայության կողմից կազմակերպված եւ ներկայացված հեռուստաքվեարկությանը կամ հանրային կարծիքի հարցմանը անչափահասների մասնակցության հնարավորությունը: Ըստ էության, այդ մոտ ե ցումը բխում է նաեւ նույն մասի 2-րդ կետով սահմանված անչափահասների իրավունքների պաշտպանության գաղափարից:

9. Անհասկանալի պայման է նախատեսված Նախագծի հոդված 8-ի 2-րդ մասում. մասնավորապես` «...առանց նախապես անհատական թույլտվության, հատկացվում է միայն այն պայմանով, որ հեռարձակումն ապահովի օգտատերերի զգալի մասի դիտումը ուղիղ եթերով կամ վերահեռարձակման ժամանակ;» : Եթե հեռարձակումը նախատեսված է «կարեւոր » իրադարձություն ցուցադրելու համար, ապա նախապես օգտատերերի մեծ քանակ (տվյալ դեպքում ի՞նչ թվաքանակի մասին է խոսքը գնում, անհայտ է), ապա բացառիկ իրավունք տրամադրելու պայմանը, կարծում ենք, իրական չէ:

10. Նախագծում անհրաժեշտ հստակությամբ կարգասվորված չեն օտարերկրյա տեսալսողական մեդիածառայություններ վերահեռարձակողների հ ե տ կապված հարաբ ե րությունն ե րը:


Եզրակացություն

Նախագծերի փաթեթն, ընդհանուր առմամբ, միտված է տեսալսողական մեդիա ծառայությունների ոլորտում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը եւ ներկայումս առկա մի շարք հիմնախնդիրների լուծմանը: Միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ ներկայացված օրինագիծը ենթակա է որոշակի լրամշակման, մասնավորապես, մեր կողմից ներկայացված նկատառումների մասով, ինչը հնարավորություն կտա ապահովել դրանով հետապնդվող խնդիրների առավել լիարժեք ու ամբողջկան լուծում:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

14.05.2020թ.