ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-597-30.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):

Միաժամանակ ա ռաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի հերթական համարում «16» թիվը փոխարինել «165» թվով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361), (108)

20.05.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361), (108)

20.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-597-30.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի հեղինակի կարծիքով, Հարկային օրենսգրքի ներկայիս գործող կարգավորումների առկայության պայմաններում, ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման եւ համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը՝ այդպիսով գործատուներին զրկելով համախառն եկամտից շահութահարկի գծով նվազեցումներ կատարելու հնարավորությունից: Մինչդեռ, տարբեր հիմքերով առաջացած ճգնաժամային իրավիճակներում օբյեկտիվորեն գործատուն ցանկանում է եւ անհրաժեշտ է, որպեսզի աշխատողներին տրամադրի տարբեր տեսակի օգնություններ, սակայն կաշկանդված լինելով 0.25 տոկոսը չգերազանցելու գործող կարգավորմամբ, չի կարողանում իրացնել ֆիզիկական անձանց ճգնաժամային իրավիճակներումանհրաժեշտ ծավալով օգնություն տրամադրելու իր իրավունքը:

Այս կապակցությամբ, Նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «0.25» թիվը փոխարինել «0.5» թվով, այսինքն` որոշ չափով բարձրացնել շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման եւ համանման այլ ծախսերի նվազեցման շեմը, որի արդյունքում ակնկալվում է, որ գործատուներն իրենց աշխատողների համար կկատարեն լրացուցիչ ծախսեր` օգնելով նրանց դիմակայելու նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ճգնաժամային իրաիճակին:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագծի ընդունումը, թեեւ շատ քիչ չափով, բայց կարող է նվազեցնել ընթացիկ տարվա պետական բյուջեի եկամուտները, քանի որ առաջարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրվան հաջողրդող օրվանից:


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի հետ կապված հարկ ենք համարում նշել, որ սույն փոփոխությունն ունի սոցիալական նշանակություն, սակայն հարկ է նաեւ նկատի ունենալ, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված էականորեն վատթարացել են նաեւ շահութահարկ վճարող տնտեսվարողների վիճակը, ուստի տվյալ առաջարկությունը, ընդունվելու դեպքում, կունենա հիմնականում տեսական բնույթ` գործնական կիրառելիության նեղ շրջանակով:

Այդուհանդերձ, ստեղծված սոցիալական ծանր պայմաններում, բնականաբար, կարելի է օգտագործել ցանկացած հնարավորություն, նույնիսկ եթե այդ հնարավորությունից կարող են օգտվել քիչ կազմակերպություններ, սակայն, հաշվի առնելով սույն առաջարկության հակաճգնաժամային բնույթը, առաջարկում ենք այն ձեւակերպել որպես ժամանակավոր հարկային արտոնություն` դրա կիրառության համար սահմանելով որոշակի ժամանակ:

Այս կապակցությամբ առաջարկում ենքՆախագծի 2-րդ հոդվածի «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:» նախադասությունը լրացնել «եւ գործում է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:» նախադասությամբ:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը, թեեւ ոչ մեծ ծավալներով, բայց կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

08.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ-597-30.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայումս Հարկային օրենսգրքում գործող կարգավորմամբ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման եւ այլ նմանատիպ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը՝ գործատուներին զրկելով համախառն եկամտից շահութահարկի գծով նվազեցումներ կատարելու հնարավորությունից:

Նախագծի հեղինակը առաջարկում է ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման եւ համանման այլ ծախսերի այն մասը, որը որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի նախկին 0.25 տոկոսի փոխարեն 0.5 տոկոս սահմանել:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարող գործատուների համար տարբեր հիմքերով առաջացած ճգնաժամային իրավիճակներում իր աշխատողներին տրամադրի տարբեր տեսակի օգնություններ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

15.05.2020թ.