ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-609 08.05.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6091 - 08.05.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արուսյակ Ջուլհակյանի
, Սոնա Ղազարյանի , Սիփան Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը .

1. Առաջարկում ենք ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում ներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածո ւմնշված օրենքի լրիվ անվանումը համապատասխանեցնել « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 18 -րդ հոդվածի 3 -րդ մասի պահանջներին՝ «23-ին» թիվը փոխարինելով «23-ի» թվով, իսկ օրենքի հերթական համարը նշելով փակագծերից դուրս:

2. Նախագծի 3-րդ հոդվածով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենք ի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ. «Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիում կայանելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե ավտոտրասպորտային միջոցը պետական (պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն ) կամ համայնքային (համայնք, համայնքային հիմնարկ, համայնքային կառավարչական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն ) կազմակերպության սեփականություն է (ամրակցված է), ապա համապատասխան պետական կամ համայնքային կազմակերպությունը»:

Հարկ է նկատել, որ ներկայումս պետական կառավարչական հիմնարկներ չկան: Ուստի, առաջարկում ենք «պետական կառավարչական հիմնարկ» բառերը լրացվող դրույթից հանել: Փակագծերում նշված բառերը նախորդող բառերի բացատրությունն են, ուստի, կարծում ենք, նպատակահարմար չէ համայնքը նույացնել համայնքային կազմակերպության հետ:

3. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում նշված «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 33 -րդ հոդվածի 3 -րդ մասը:

4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար վճարի միասնական դրույքաչափից բացառություն՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնա ր կատիրական գործունեության մեջ օգտագործելո ւ եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքերում : Ընդ որում, Նախագծի նույն հոդվածով նախատեսվում է, որ ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման փաստը կարող է հիմնավորվել համայնքի կողմից անմիջականորեն կամ է լեկտրոնային համակարգերի (նկարահանող, տեսանակարահանող, ձայնաազդանշանային համակարգերի, սարքերի եւ այլն) կողմից իրականացված հսկողության արդյունքում հավաքագրված փաստական տվյալների հիման վրա :

Կարծում ենք, «ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործել եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայան ել» հասկացությունը միանշանակ չի ընկալվում եւ կարող է խնդրահարույց լինել իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանելիս: Մասնավորապես պարզ չէ, թե ինչպես է պարզվելու անձի՝ ձեռնարկատիրական գործունեության նպատակով կամ ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու նպատակով կայանելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի փետրվարի 5-ի թիվ ՎԴ/0047/05/09վարչական գործով կայացրած որոշմամբ, անդրադառնալով ձեռնարկատիրական գործունեության մեկնաբանման խնդրին, նշել է, որ « քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաեւ ՝ ձեռնարկատիրական լինելը) որոշելիս անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել մասնավորապես հետեւյալ հանգամանքները բացահայտելուց հետո.

1. արդյո ՞ ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ եւ կամքով,

2. արդյո ՞ ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,

3. արդյո ՞ ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,

4. արդյո ՞ ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսեւորումներից կարելի է համարել առեւտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության եւ տեսականու առկայությունը,

5. արդյո ՞ ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին,

6. այլ առանձնահատուկ հատկանիշներ » :

Ուստի, կարծում ենք, իրավակիրառ պրակտիկայում բարդ է լինելու համայնքի կողմից անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի (նկարահանող, տեսանակարահանող, ձայնաազդանշանային համակարգերի, սարքերի եւ այլն) կողմից իրականացված հսկողության արդյունքում հավաքագրված փաստական տվյալն երի հիման վրա պարզել ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու հանգամանքը:

Առաջարկում ենք «ձեռնա ր կատիրական գործունեության մեջ օգտագործել եւ այդ գործունեությամբ պայմանավորված » հասկացությունների փոխարեն որպես տարբերակված դրույքաչափի նախատեսման հիմք սահմանել ավտոտրանսպորտային միջոց ի կամ դրա կցորդ ի առեւտրային կազմակերպությանը պատկանելու պահանջը:

5. Հիմք ընդունելով նախորդ կետում նշված դիտարկումները, կարծում ենք, «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված «Ձեռնարկատիրական գործունեության նպատակով» հասկացությունը եւս հստակեցման կարիք ունի:

6. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածը ձեւակերպել հետեւյալ կերպ.

«Հոդված 4.Օրենքի 9-րդ հոդվածում՝

1. 3-րդ մասում (...)

2. 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ(...)»:

7. Նախորդ կետում նշված առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի բովանդակությանը:

8. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 10-րդհոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «100000» թիվը փոխարինել «1.000.000» թվով: Մեր կարծիքով, նշված փոփոխությունը նպատակահարմար չէ, եւ կարող է հանգեցնել ավտոկայանտեղի կայանման տարեկան վճարի վճարման իմաստազրկմանը, քանզի ավտոկայանատեղի վճարման ամսական վճարի չափը մինչեւ 25 հազար դրամ սահմանված լինելու դեպքում, անձի համար ձեռնտու է տասներկու ամիս վճարել առավելագույնը 25 հազար դրամի չափով վճար (300 հազար դրամ), քան տարեկան մինչեւ 1.000.000 դրամ:

9. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածում «5-րդ մասում» բառերը փոխարինել «2-րդ մասի 5-րդ կետում» բառերով՝ հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 14 -րդ հոդվածի 3-րդ մասը:

10. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածի վերնագիրը նշել փոքրատառով՝ հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածը չբաժանել առանձին մասերի, քանզի 16-րդ հոդվածն ամբողջութամբ շարադրվում է նոր խմբագրությամբ:

11. Նախագծի 7-րդ եւ 8-րդ հոդվածներում կիրառված «վճարը չկատարել»բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով, առաջարկում ենք փոխորինել «վճարը չվճարել» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով ՝ հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

12. Նախագծի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 16-րդ հոդվածը վերաբերում է միայն էլեկտրոնային համակարագերի միջոցով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթին , մինչդեռ Նախագծից եւ Օրենքից բխում է, որ ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել ոչ միայն էլեկտրոնային համակարգերի միջոցով , այլեւ անմիջականորեն: Մասնավորապես, Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « Ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր եւ այլն) » : Մինչդեռ հարկ է նկատել, որ անմիջականորեն իրականացվող հսկողության միջոցով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի վերաբերյալ դրույթ ները բացակայում են : Ուստի, առաջարկում ենք Նախագծով սահմանել, որ անմիջականորեն իրականացվող հսկողության միջոցով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

13. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ է շարադրվել Օրենքի 16-րդ հոդվածի վերնագիրը, այն է՝ « էլեկտրոնային համակարգերի միջոցով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները » , մինչդեռ նույն հոդվածում է մնացել Օրենքի շարադրված 16-րդ հոդվածի 1 -ին մաս ը, որը սահմանում է. « Ավտոկայանատեղի վճար չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն » : Նշված դրույթը չի համապասխանում 16-րդ հոդվածի վերնագրի ն: Հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ առաջարկում ենք 16-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսել առանձին հոդվածով:

14. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում օրենքների վերնագրերից հետո նշված «ՀՀ» հապավումները հանել՝ հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 18 -րդ հոդվածի 3-րդ մասը եւ 12-րդ հոդվածի 3-րդ մասը:

15. Ա ռաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագ ի ր ը փոխարինել « Վ արչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում ներ կատարելու մասին» վերնագրով:

16. Առաջարկում ենք« Վ արչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

« Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1247- րդ հոդվածում՝

1. վերնագրում եւ 1-ին պարբերությունում «տուրքը» բառը փոխարինել «վճարը» բառով:

2. լրացնել երկու նոր պարբերություն՝»:

17. « Վ արչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝ «Սույն հոդվածի 1-ինմասով նախատեսված տուգանք կարող է նշանակվել ամսական առավելագույնը չորս անգամ »: Նախագծերի փաթեթից եւ կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ՝ ինչով է պայմանավորված ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված տեղական վճարը չվճարելու իրավախախտման համար պատասխանատվության միջոցի կիրառման քանակային սահմանափակում նախատեսելը :


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագ ծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Վ արչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» , « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքների պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող՝ Զ
. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

01.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծերի փաթեթին
առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող՝ Զ
. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

01.06.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-609-08.05.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6091 -08.05.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ս. Գաբրիելյանի, Ա. Ջուլհակյանի, Ս. Ղազարյանի եւ Ս. Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթով առաջարկվում է կարգավորել ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի չվճարման գործերով վարչական վարույթի իրականացման հետ կապված հարաբերությունները , ինչպես նաեւ սահմանել ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնարկատիրական գործունեության նպատակով օգտագործման դեպքում տարբերակված դրույքաչափ կիրառելու հնարավորություն : Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար ի գանձման հետ կապված հարաբերությունների կարգավորվածության առավել բարձր աստիճան, ինչպես նաեւ այդ վճարների կիրառման արդյունավետության բարձրացում:


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է կարգավորել ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար չվճարելու գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները, սահմանել ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու համար այլ դրույքաչափեր կիրառելու հնարավորություն, ինչպես նաեւ ամրագրել դրույթ, համաձայն որի` ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը Երեւան քաղաքում կարող են սահմանվել նաեւ ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաեւ գոտիավորման սկզբունքով :


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

1. « Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ « Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար պետք է սահմանվի վճարի միասնական դրույքաչափ:»: « Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի նշված մասում կատարել լրացում՝ «դրույքաչափ» բառից հետո ավելացնելով «բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքերի , երբ ավտոկայանատեղի վճարը համայնքի ավագանու որոշմամբ կարող է սահմանվել այլ դրույքաչափերով» արտահայտությունը: Այլ խոսքով, առաջարկվում է ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքերում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների համար սահմանել վճարի այլ դրույքաչափ: Ընդ որում, համաձայն Նախագծում առաջարկվող լրացման, ա վտորանսպորտային միջոցը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման փաստը կարող է հիմնավորվել ավտոկայանատեղում կայանման , ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ համայնքի կողմից անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի ( նկարահանող , տեսանակարահանող , ձայնաազդանշանային համակարգերի , սարքերի եւ այլն ) կողմից իրականացված հսկողության արդյունքում հավաքագրված փաստական տվյալների հիման վրա : Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել մի քանի նկատառումներ:

գ Առաջարկվող լրացումը, մեր կարծիքով, հակասում է Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվող փոփոխությանը, համաձայն որի «Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, Երեւան քաղաքում` ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաեւ գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ օրերի եւ օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների եւ տարվա:»: Այսինքն, ինչպես գործող Օրենքով, այնպես էլ Նախագծով առաջարկվող կարգավորումների տեսանկյունից ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, այլ ոչ թե վերջինովս իրականացվող գործունեության բնույթի:

գ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի. «Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:»: Նախագծում կիրառվող « ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործել եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքեր» արտահայտությունը, մեր կարծիքով, առաջացնում է մի շարք խնդրահարույց հարցեր: Մասնավորապես, ի՞ նչ փաստերով է ապացուցվելու ձեռնարկատիրական գործունեությունը: Կարծում ենք, գործնականում հնարավոր չէ ավտոտրանսպորտային միջոցի արտաքին տեսքից ելնելով պարզել ձեռնակատիրական գործունեության մեջ դրա օգտագործման փաստը: Անշուշտ, մի շարք դեպքերում, հատկապես առաքման, տաքսի եւ որոշ այլ ծառայությունների մատուցման նպատակով օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների մասով դա հնարավոր է: Սակայն կան մի շարք դեպքեր, երբ դա հնարավոր չէ պարզել: Օրինակ, եթե ֆիզիկական անձը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ դրանով պայմանավորված իր ավտոտրանսպորտային միջոցով մեկնում է սպասարկման վայր եւ մեքենան կայանում է ավտոկայանատեղում, ապա Նախագծի իմաստով պետք է տարբերակված դրույքաչափով վճարի: Սակայն գործնականում դա հնարավոր չէ պարզել: Բացի այդ, ինչպե՞ս է պարզվելու, թե ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեությամբ պայմանավորված է կայանվել ավտոկայանատեղիում, թե՞ ինչ-որ անձնական կամ այլ խնդիրներով: Այլ կերպ ասած, Նախագծով առաջարկվող ձեւակերպումը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ` տարբեր իրավիճակներում նույն կարգավորումը կիրառելու կամ չկիրառելու առումով:

գ Կարծում ենք, բավականաչափ վիճահարույց է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքերի համար տարբեր դրույքաչափերի կիրառման հարցը: Եթե նպատակը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների համար առավել բարձր դրույքաչափերի կիրառումն է, ապա նշված անձինք արդեն իսկ նման գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով կրում են հարկային պարտավորություններ: Նման մոտեցման կիրառումը, կարծում ենք, կհանգեցնի ձեռնարկատիրական գործունեության պայմանների վատթարացմանը, ինչը, հատկապես ներկա սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում ցանկալի չէ: Բացի այդ, այս դեպքում որոշակի անհավասարություն կառաջանա նաեւ նույն ծառայությունից օգտվելու դիմաց տարբեր սուբյեկտների համար օրենսդրությամբ տարբեր պահանջների սահմանման տեսանկյունից:

2. Նախագծի4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, Երեւան քաղաքում` ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաեւ գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ օրերի եւ օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների եւ տարվա:»: Կարծում ենք, այս դրույթն ավելորդ է, քանի որ Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ օրերի եւ օրվա ժամերի, ըստ ամսվա եւ տարվա: Այսինքն, Երեւան քաղաքում` ըստ վարչական շրջանների տարբերակումն ավելորդ է, քանի որ Օրենքն արդեն իսկ նախատեսում է տարբերակման հնարավորություն ըստ կայանատեղի: Ի դեպ, նույն ձեւակերպումն առկա է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող փոփոխության մեջ: Հետեւաբար, Նախագծով առաջարկվող ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերի տարբերակման խնդիրը կարող է լուծվել Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում:

3. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի5-րդ մասում «100.000» թիվը փոխարինել «1.000.000» թվով: Այսինքն, ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվող վճարի դրույքաչափն առաջարկվում է սահմանել մեկ տարվա համար` մինչեւ 1.000.000 դրամ ներառյալ, ներկայումս գործող 100.000 դրամի փոխարեն: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Օրենքում սահմանված այլ ժամանակահատվածների համար նախատեսված դրույքաչափերն անփոփոխ թողնելու պարագայում միայն տարեկան դրույքաչափի փոփոխության եւ այն էլ 10 անգամ ավելացնելու դեպքում կառաջանա ոչ տրամաբանական իրավիճակ: Մասնավորապես, եթե մեկ ամսվա համար դրույքաչափը կազմում է մինչեւ 25000 դրամ, ապա տարեկան դրույքաչափի առավելագույն չափը կարող է կազմել 300000 դրամ, քանի որ դրանից բարձր ցանկացած դրույքաչափի դեպքում առավել նախընտրելի կլինի վճարել ամսեկան կտրվածքով: Հետեւաբար, 1000000 դրամի չափով տարեկան դրույքաչափի սահմանումը վերանայման կարիք ունի:

4. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի. «Իրենց պարտականություններն իրականացնելու ժամանակ ավտոկայանատեղի վճարից ազատված են շտապ օգնության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության, պաշտպանության նախարարության եւ ազգային անվտանգության ծառայության ավտոտրանսպորտային միջոցները»: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ վճարից կարող են ազատվել վճարողները, այլ ոչ թե ավտոտրանսպորտային միջոցները: Հետեւաբար, Նախագծի նշված հոդվածը ենթակա է վերախմբագրման:

5. Նախագծի մի քանի հոդվածներում նշվում է, որ վարչական վարույթի պարզման փուլում ավտոկայանատեղի վճարը չկատարելու փաստի ապացույցները ավտոկայանատեղիում տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը եւ (կամ) լուսանկարն է եւ տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները: Կարծում ենք, որ լուանկարը չի կարող ապացուցել տրանսպորտային միջոցի կայանման տեւողությունն ու դրա անընդհատությունը, ինչը չափազանց կարեւոր է չվճարման փաստը հիմնավորելու համար:

6. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել 16.5 հոդվածով, որի 1-ին մասով սահմանվում է, որ. «Ավտոկայանատեղի վճարի վճարման, ավտոկայանատեղիում կայանման նկատմամբ անմիջականորեն կամ էլեկտրոնային (լուսանկարող, տեսանկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր եւ այլն) համակարգերի միջոցով հսկողություն իրականացնելու ընթացքում այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջների խախտումների հատկանիշներ հայտնաբերելիս համայնքները համապատասխան փաստական տվյալները փոխանցում են այն պետական (վարչական) մարմիններին, որոնք օրենսդրությամբ լիազորված են կիրառելու տվյալ իրավախախտման համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ:»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ անհրաժեշտ է հստակեցնել նշված տվյալները փոխանցող կոնկրետ սուբյեկտին, քանի որ համայնքը ընդհանրական հասկացություն է: Բացի այդ, վիճահարույց է նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին նշված իրավասությամբ օժտելը, քանի որ այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջների խախտումների հատկանիշներ հայտնաբերելու համար համապատասխան վերահսկողություն իրականացնող անձինք միգուցե նաեւ չունեն համապատասխան կոմպետենտություն նման խախտումները բացահայտելու եւ գնահատելու համար:

7. Փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեշ նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված վճարը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը պետք է կազմվի « Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով» սահմանված կանոնների , մասնավորապես ` ենթադրյալ իրավախախտի մասնակցության պահանջի պահպանմամբ : Ուստի, Եր եւ ան քաղաքի ավագանու 25.12.2012 թվականի թիվ 563- Ն որոշմամբ սահմանված ` վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի բացակայությամբ կազմելու եւ հետո վերջինիս ուղարկելու կանոնը չի կարող կիրառվել , քանի որ վերջինս հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի , այն է ` « Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին» : Ելնելով գոյություն ունեցող հակասությունից, առաջարկվում է Ն ախագծով սահմանել ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար չվճարելու հետ կապված գործերով իրականացվող վարչական վարույթի մի շարք առանձնահատկություններ , ինչը կլուծի նաեւ վերոնշյալ խնդիրը ` օրենքի մակարդակով ամրագրելով իրավախախտման արձանագրությունը իրավախախտի բացակայությամբ կազմելու եւ հետո վերջինիս ուղարկելու հնարավորությունը : Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ անգամ Փաթեթի ընդունման դեպքում այդ հակասություն կշարունակի գոյություն ունենալ՝ այս դեպքում Օրենքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի միջեւ :


Եզրակացություն

Փաթեթը պարունակում է մի շարք խնդրահարույց դրույթներ եւ լրամշակման կարիք ունի, ուստի ներկայացված տեքսով ընդունվելու դեպքում այն չի կարող ապահովել դրված խնդիրների լուծումը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

2 3 .05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կոդ՝ Պ-609-08.05.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6091 -08.05.2020-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ՝ Սիսակ Գաբրիելյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի եւ Սիփան Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսհուհետ՝ Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմանական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթի հիմնական բովանդակությունն է. օրենքով սահմանել ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար չվճարելու հետ կապված գործերով իրականացվող վարչական վարույթի որոշ առանձնահատկություններ:


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:


Եզրակացություն

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին»օրենքը կարգավորում է ավտոկայանատեղերիհամար տեղական վճարի վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են վճար վճարողները, վճար վճարողների իրավունքներն ու պարտականությունները, վճարի չափերը, վճարի սահմանման, գանձման կարգը եւ պայմանները, վճար չվճարելու համար պատասխանատվությունը, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը սահմանված են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչականվարույթի մասին» ՀՀ օրենքով: Ելնելով վերոգրյալից՝ կարծում ենք, որ Փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները չեն կարող դադարեցնել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենսդրական ակտի գործողությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելու մասով:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

20.05.2020թ